Սիգմա TV

Հայկական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Սիգմա TV (Սիգմա ԹիՎի) — Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը պատկանող ընկերություն։ Այն նախատեսված է եղել Հանրային հեռուստաընկերության համար հաղորդումների և սերիալների արտադրության համար, ինչպես նաև եթեր էր թողարկում ալիքի հաղորդումները արբանյակային եղանակով։[1]

«Սիգմա ԹիՎի» ՍՊԸ
Պատկեր:Սիգմա TV.svg
Տեսակprivate limited company?
Ընկերության տեսակՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
Հիմնադրված է2003թ․ մարտի 22
ՀիմնադիրՆորայր Մխոյան
ՎայրԵրևան, Մալաթիա–Սեբաստիա, Րաֆֆու փողոց, 87 շենք, բնակարան 6
ԵրկիրՀայաստան
ՏնօրենՆորայր Մխոյան
Գլխավոր անձինքԱլեքսան Հարությունյան
Նորայր Մխոյան
Արտադրանքհաղորդումներ
սերիալներ
սիթքոմներ
գովազդներ
ՍՄՍ քվեարկություններ
հաղորդումների կրկնօրինակումներ
Դուստր ընկերություններ«Ինդիվիդում Մեդիա»
«Ուլիսես Մեդիա»
Կայքsigmatv.am

Պատմություն

խմբագրել

Ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականի մարտի 22–ին Նորայր Մխոյանի կողմից, և գրանցված էր Երևան քաղաքի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում։[2] Չնայած այդ հանգամանքին, ընկերությունը հիմնականում գործում էր ռադիոտան շենքում։[3]

2004–2008 թվականներին ընկերությունը հանդիսացել է Նոր Ալիք հեռուստաալիքի հաղորդումների արտադրողը, որի առաջին հաղորդումներից մեկը «Բոնուս» ինտելեկտուալ խաղն էր։

2005 թվականի հունվարի 20–ին «Սիգմա ԹիՎի»–ն հիմնադրում է «Ինդիվիդում Մեդիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը նախատեսված էր Հանրային հեռուստաընկերության և Նոր Ալիքի համար գովազդների արտադրության և հովանավորչական փաթեթների վաճառքի համար։ Ինդիվիդում Մեդիան համագործակցում էր շուրջ 50 գովազդային գործակալությունների հետ Հայաստանում և ամբողջ աշխարհում, ինչպես նաև մասնակցություն ուներ ընթացիկ գովազդների ստեղծման գործում։

2006 թվականին հիմանդրվում է «Ուլիսես Մեդիա»–ն, որը հեռարձակում է «Նոր Ռադիո»–ն, և 2007 թվականին հանդիսանում էր Նյումեգ հրատարակչության ամսագրի թողարկողը։

2008–2011 թվականներին «Սիգմա ԹիՎի»–ն դարձել էր Արարատ հեռուստաալիքի հաղորդումների բացառիկ արտադրողը։

2012 թվականին ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը, ապա ԹԻՎ ԵԿԴ/3806/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագրին համաձայն՝ «Հայբիզնեսբանկ ՓԲԸ»–ը վարույթ կազմակերպեց գումար բռնագանձելու Սիգմա TV–ից, փոխկապակցված անձ Արման Սիմոնյանից, և ևս մի քանի կազմակերպություններից, որոնց ցանկում հետևյալ ընկերություններն էին․[4]

  • Ինդիվիդում մարկետինգ գրուպ ՍՊԸ,
  • Ինդիվիդում մեդիա ՍՊԸ,
  • Ադվերթայզինգ ինթերնեյշնլ մարկետինգ գրուպ ՍՊԸ,
  • Ուլիսե ֆուտբոլային ակումբ ՍՊԸ,
  • Ֆիլմզ մարկետինգ գրուպ ՍՊԸ։

Հաղորդումներ

խմբագրել

Սերիալներ

խմբագրել
  • Լքվածները,
  • Որբերը,
  • Հրեշտակների դպրոց։

Ծանոթագրությունների ցանկ

խմբագրել
  1. «SigmaTV». web.archive.org. 2009 թ․ հունիսի 18. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 11-ին.
  2. ««ՍԻԳՄԱ ԹԻՎԻ» ՍՊԸ». ՀՀ Արդարադատության Նախարարության իրավաբանական անձանց լեկտրոնային ռեգիստր (e-register.am). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. Սիմոնյան, Սյուզան (2015 թ․ դեկտեմբերի 9). «Ամիրյանը հոգնեց Ջաղինյանի հետ բախումներից ու հեռացավ». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 16-ին. «Մասնավոր ընկերություններ ռադիոտան շենքում ունեցել են եւ Ալեքսան Հարությունյանը` «Սիգմա ԹիՎի»-ն, եւ Տիգրան Նաղդալյանը` «Կայմ» հեռուստաընկերությունը:»{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «ԹԻՎ ԵԿԴ/3806/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր». Ազդարար.am. 2017 թ․ մարտի 14. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ

խմբագրել