Սիամանթոյի կիսանդրի (Երևան)

Սիամանթոյի կիսանդրի, գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցի բակում։ Հուշարձանը տեղադրվել է 2015 թվականին։

Սիամանթոյի կիսանդրի
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Մալաթիա-Սեբաստիա
Գտնվում է Հարավարևմտյան Ա2 թաղամաս, Անդրանիկի 4
Քանդակագործ(ներ) Տիգրան Արզումանյան
Ճարտարապետ(ներ) Հայկ Ասատրյան
Շինարարության ավարտ 2015, ապրիլի 16
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակներ խմբագրել

Բացման արարողություն խմբագրել

Կիսանդրու բացումը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 16-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ։ Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կիսանդրու տեղադրմանն աջակցած Աննա Քոչարյանը, դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանը, այլ պաշտոնյաներ ու հյուրեր։ Դպրոցի սաները հատվածներ են կատարել արևմտահայ մեծանուն բանաստեղծ Սիամանթոյի ստեղծագործություններից։ Դպրոցի երգչախումբը կատարել է նրա «Սուրբ Մեսրոպ» (որը դպրոցի օրհներգն է) և «Սրինգ» բանաստեղծությունների հիման վրա Դանիել Երաժշտի գրած երգերը։ Ելույթ է ունեցել Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել