Ջերեմի Սթրոնգ

ամերիկացի դերասան
(Վերահղված է Սթրոնգ Ջերեմիից)

Ջերեմի Սթրոնգ (անգլ.՝ Jeremy Strong, դեկտեմբերի 25, 1978(1978-12-25)[1][2][3], Jamaica Plain, Բոստոն, ԱՄՆ[4][2][5]), ամերիկացի դերասան։

Ջերեմի Սթրոնգ
Ծնվել էդեկտեմբերի 25, 1978(1978-12-25)[1][2][3] (45 տարեկան)
ԾննդավայրJamaica Plain, Բոստոն, ԱՄՆ[4][2][5]
ԿրթությունSteppenwolf Theatre Company?[6], Williamstown Theatre Festival?[6][7][8], Եյլի համալսարան (2001)[9], Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա[10] և Lincoln-Sudbury Regional High School? (1997)[11]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և գրող
Ամուսին(ներ)Emma Wall?[12]
Պարգևներ և մրցանակներ

«Ոսկե գլոբուս» մրցանակ հեռուստասերիալում/դրամայում տղամարդու լավագույն դերակատարման համար

[13]

Թայմ 100

[14]

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում

[15]

Փրայմթայմ Էմմի մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Critics' Choice Television Award for Best Actor in a Drama Series?

[16]
և

«Արբանյակ» մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար - մինի սերիալ, հեռուստասերիալ կամ հեռուստաֆիլմ

[17]

Վաղ տարիներ խմբագրել

Սթրոնգը ծնվել և մեծացել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Նրա հայրը աշխատել է անչափահասների արդարադատությունում, իսկ մայրը բուժքույր է[18]։ Ունի փոքր եղբայր[18]։ Սթրոնգը ավարտել է Եյլի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է անգլերեն գրականությունը[19]։

Կարիերա խմբագրել

Դերասանական կարիերան սկսելուց առաջ Սթրոնգը որպես ստաժյոր աշխատել է «Ռիչարդը որոնման մեջ», «Սուրբ ծննդյան նվեր», «Դաժան փորձարկում», «Բաժանելով Հարիին», «Ամիստադ», «Պլեզանտվիլ» և «Դուք նամակ ունեք» ֆիլմերի վրա։ Նաև եղել է Պիտեր Ռիգերտի և Դանիել Դեյ-Լուիսի ընթերական՝ համապատասխանաբար «Անկյան թագավորը» և «Բալլադ Ջեքի և Ռոուզի մասին» ֆիլմերը նկարահանելու ժամանակ[18]։ 2001 թվականին Եյլի համալսարանն ավարտելուց հետո Սթրոնգը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ մի քանի տարի ապրել է պատահական վաստակով[18]։

Սիրողական թատերական ներկայացման մեջ Սթրոնգին նկատել է գրող Ջոն Պատրիկ Շենլին, որը նրան դեր է առաջարկել իր «Հրավեր» պիեսում (2006)[18][20][21]։ 2007 թվականին Սթրոնգը դերով հայտնվել է Ռիչարդ Նելսոնի «Ֆրենկի տանը» պիեսում[22], իսկ մեկ տարի անց առաջնաելույթ է կատարել մեծ էկրանին «Համբոլդտ շրջան» և «Երևույթ» ֆիլմերում խաղացած դերերով։ 2008 թվականին Սթրոնգը գլխավոր դեր է կատարել «Երկնային Երուսաղեմ։ Բարուխ դե Սպինոզայի հարցաքննությունը թալմուդ-թորայի ժողովում, Ամստերդամ, 27 հուլիսի 1965» թատերական ներկայացման մեջ[23], որի համար ստացել է «Լյուսիլ Լորտել» մրցանակի անվանակարգ[24]։ Ինչպես նաև նկարահանվել է «Մարդը բոլոր ժամանակների համար» պիեսում, որը դարձել է նրա առաջնաելույթը Բրոդվեյում[25]։ 2009 թվականին դերերով հայտնվել է «Սուրհանդակ», «Սպանել հայրիկին գիշերվա մեջ» ֆիլմերում և Թերեզա Ռեբեկի «Մեր տունը» պիեսի բեմադրությունում[26]։ 2010 թվականի Նիկ Ջոնսի «Վախկոտ» պիեսում ունեցած դերը Սթրոնգին բերել է «Լյուսիլ Լորտել» մրցանակի երկրորդ անվանակարգը[27]։ 2011-2013 թվականներին «Լավ կին» սերիալում ունեցել է հյուրի՝ խորհրդատու Մեթ Բեքերի դերը։ Նաև փոքր դերերով հայտնվել է «Լինքոլն» և «Թիվ մեկ նպատակը» ֆիլմերում։ 2012 թվականին առաջադրվել է Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակին։ Ինչպես նաև խաղացել է «Ռոբոտ և Ֆրենկ» ֆիլմում։ Դրանից հետո դերեր է ունեցել «Պարկլենդ» (2013), «Դատավորը», «Սելմա» (երկուսն էլ 2014 թվականին) և «Սև պատարագը» (2015) ֆիլմերում։

2016 թվականին Սթրոնգը փոքր դեր է ունեցել Ադամ Մաքքեյի «Իջեցման խաղ» կատակերգական դրամայում, որը նրան բերել է «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ»՝ որպես ֆիլմի դերասանական կազմի անդամ անվանակարգում։ 2017 թվականին փոքր դերեր է ունեցել «Դեթրոյթ» և «Մեծ խաղ» ֆիլմերում։

2018 թվականից սկսած Սթրոնգը կատարել է HBO-ի «Ժառանգները» հեռուստասերիալի առաջատար դերերից մեկը, որը նրան բերել է քննադատների գովասանքը[28][29], ինչպես նաև «Հեռուստատեսային քննադատների ընտրություն» և «Ուղեկից» մրցանակները։ 2019 թվականին փոքր դեր է կատարել Սթիվեն Նայթի «Գայթակղության ծով» թրիլլերում, իսկ 2020 թվականին հայտնվել է Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» և Ահարոն Սորկինի «Չիկագոյի յոթի դեպքը» ֆիլմերում։

Անձնական կյանք խմբագրել

2016 թվականից Սթրոնգը ամուսնացած է եղել հոգեբույժ Էմմա Ուոլի հետ[30]։ Նրանք ունեն դուստր (ծնվ․ 2018)[30]։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2008 Համբոլդտի շրջան Humboldt County Պիտեր
Երևույթ The Happening շարքային Օստեր
2009 Սուրհանդակ The Messenger զինվոր
Հայրիկին սպանել գիշերը Kill Daddy Good Night Բրյուս
2010 Ռոմանտիկա The Romantics Փիթ
Այո Yes տղամարդ Կարճամետրաժ ֆիլմ
2012 Լինքոլն Lincoln Ջոն Ջորջ Նիկոլայ
Ռոբոտ և Ֆրենկ Robot and Frank Ջեյք
Գտեք ձեր երջանկությունը See Girl Run Բրենդոն
Թիվ մեկ նպատակը Zero Dark Thirty Թոմաս
2014 Դատավորը The Judge Դեյլ Փալմեր
Սելմա Selma Ջեյմս Ռիբ
2015 Սև պատարագը Black Mass Ջոշ Բոնդ
Իջեցման խաղ The Big Short Վինի
2017 Դեթրոյթ Detroit փաստաբան Լենգ
Մեծ խաղ Molly’s Game Դին Քիթ
2019 Գայթակղության ծով Serenity Ռիդ Միլլեր
2020 Ջենտլմեններ The Gentlemen Մեթյու Բերգեր
Չիկագոյի յոթի դեպքը The Trial of the Chicago 7 Ջերի Ռուբին

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2011—2013 Լավ կին The Good Wife Մեթ Բեքեր Պարբերական դեր, 5 էպիզոդներ
2013 Գանգստերների քաղաք Mob City Մայք Հենդրի Պարբերական դեր, 4 էպիզոդներ
2018 Ժառանգները Succession Քենդալ Ռոյ Կանոնավոր դեր, 20 էպիզոդներ

Թատրոն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Խաղահրապարակ Ծանոթագրություն
2006 Հրավեր Defiance շարքային Էվան Դևիս «New York City Center» թատրոն Օֆֆ-Բրոդվեյ
2007 Ֆրենկի տունը Frank’s Home Ուիլյամ «Playwrights Horizons» թատրոն
2008 Մարդը բոլոր ժամանակների համար A Man for All Seasons Ռիչարդ Ռիչ «American Airlines» թատրոն Բրոդվեյ
2009 Մեր տունը Our House Մերվ «Playwrights Horizons» թատրոն Օֆֆ-Բրոդվեյ
2010 Վախկոտ The Coward Լյուսիդուս Քալինգ «The Duke on 42nd Street» թատրոն
2012—2013 Մեծ աստված Պան The Great God Pan Ջեյմի «Playwrights Horizons» թատրոն

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Ասոցիացիա Կատեգորիա Առաջադրված աշխատանք Արդյունք
2008 «Լյուսիլ Լորտելի» մրցանակ Լավագույն տղամարդու դեր Երկնային Երուսաղեմ. Բարուխ դե Սպինոզայի հարցաքննությունը

Թալմուդյան Թորայի ժողովում. Ամստերդամ, 1965 թվականի հուլիսի 27

Առաջադրված
2011 Վախկոտ Առաջադրված
2016 «Պալմ-Սփրինսի միջազգային կինոփառատոն» մրցանակ Լավագույն դերասանական անսամբլ Իջեցման խաղ Հաղթանակ
«ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի» մրցանակ Լավագույն դերասանական կազմ խաղային կինոյում Առաջադրված
2019 «Առցանց կինոյի և հեռուստատեսության քննադատների ասոցիացիա» մրցանակ Լավագույն դերասան դրամատիկ հեռուստասերիալում Ժառանգները Առաջադրված
2020 «Հեռուստատեսային քննադատների ընտրություն» մրցանակ Լավագույն դերասան դրամատիկ հեռուստասերիալում Հաղթանակ
«Ուղեկից» մրցանակ Հեռուստասերիալների, սերիալների կամ հեռուստաֆիլմերի երկրորդ պլանի լավագույն դերասան Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Գերմանիայի ազգային գրադարան — 1912.
  5. 5,0 5,1 5,2 https://www.bostonglobe.com/arts/television/2019/10/10/from-sudbury-succession-jeremy-strong-journey-play-most-broken-man/1kohWXvo1vf6g0Ps15XgrJ/story.htmlBoston Globe, 2019.
  6. 6,0 6,1 Playbill VaultPlaybill.
  7. AboutTheArtists — 2008.
  8. https://newspaperarchive.com/north-adams-transcript-jul-03-2002-p-2/North Adams Transcript, 2002. — P. 2.
  9. https://yaledailynews.com/blog/2022/04/03/succession-star-jeremy-strong-01-sits-for-sold-out-talk/Yale Daily News.
  10. https://www.theguardian.com/tv-and-radio/2021/oct/02/rage-pain-shame-all-mine-jeremy-strong-succession-kendall-royThe Guardian.
  11. 1997 Annual Town Report. Sudbury, Mass.
  12. https://www.telegraph.co.uk/men/thinking-man/wants-billionaire-succession-star-jeremy-strong-playing-ultimate/The Daily Telegraph.
  13. https://www.goldenglobes.com/person/jeremy-strongHollywood Foreign Press Association.
  14. https://time.com/collection/100-most-influential-people-2022/6177786/jeremy-strong/
  15. https://www.sagawards.org/awards/nominees-and-recipients/27th-annual-screen-actors-guild-awardsSAG.
  16. https://www.criticschoice.com/2020/01/12/25th-annual-critics-choice-awards-list-of-film-and-series-category-winners/Critics Choice Association.
  17. https://www.pressacademy.com/2019-ipa-awards/International Press Academy.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 McGovern, Kyle (2019 թ․ օգոստոսի 8). «For Succession's Jeremy Strong, Acting Isn't About Having Fun». GQ.
  19. Rochlin, Margy (2015 թ․ դեկտեմբերի 23). «Jeremy Strong of 'The Big Short,' Acting and Chewing Gum at the Same Time». The New York Times (անգլերեն).
  20. Rooney, David (2006 թ․ փետրվարի 28). «Defiance». Variety.
  21. Jones, Kenneth (2006 թ․ հունիսի 4). «Shanley's Defiance Ends June 4 at MTC». Playbill.
  22. Oxman, Steven (2006 թ․ դեկտեմբերի 6). «Frank's Home». Variety (անգլերեն).
  23. Feingold, Michael (2008 թ․ հունվարի 15). «Spinoza debates God in David Ives's The New Jerusalem». Village Voice.
  24. «2008 Nominees». The Lucille Lortel Awards (անգլերեն).
  25. Brantley, Ben (2008 թ․ հոկտեմբերի 7). «Frank Langella Plays a Saint for All Seasons». The New York Times (անգլերեն).
  26. Isherwood, Charles (2009 թ․ հունիսի 9). «Theresa Rebeck's Satire Blurs Line Between TV News and Entertainment, at Playwrights Horizons». The New York Times (անգլերեն).
  27. Isherwood, Charles (2010 թ․ նոյեմբերի 22). «Nick Jones's 'Coward' at the Duke on 42nd Street - Review». The New York Times.
  28. Budowski, Jade (2019 թ․ սեպտեմբերի 11). «'Succession' on HBO: Jeremy Strong Is Delivering The Best Performance On TV». Decider (անգլերեն).
  29. Surrey, Miles (2019 թ․ հոկտեմբերի 8). «An Ode to Jeremy Strong As Kendall Roy on 'Succession'». The Ringer (անգլերեն).
  30. 30,0 30,1 Mulkerrins, Jane (2019 թ․ օգոստոսի 3). «Who wants to be a billionaire? Succession star Jeremy Strong on playing the ultimate anti-hero». The Telegraph (անգլերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերեմի Սթրոնգ» հոդվածին։