Սթիվ Հոուի (անգլ.՝ Steven Michael Robert Howey, հուլիսի 12, 1977(1977-07-12), Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ), ամերիկյան կինոյի և հեռուստատեսության դերասան։ Առավել հայտնի է «Ռիբա» հեռուստասերիալում խաղացած Վոնա Մոնթգոմերի դերով։ Խաղացել է նաև «Սուպեր վազք», «DOA: Ողջ կամ մահացած» և «Հարսնացուների պատերազմ» ֆիլմերում։ Նկարահանվել է «Անամոթներ» հեռուստասերիալում՝ Քևին Բոլի դերում։

Սթիվ Հոուի
Steve Howey 2011 cropped.jpg
Ծնվել էհուլիսի 12, 1977(1977-07-12) (43 տարեկան)
ԾննդավայրՍան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ
ԿրթությունNortheastern Junior College?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և կինոպրոդյուսեր
Ամուսին(ներ)Սառա Շահի

ԿենսագրությունԽմբագրել

Հոուին տեղափոխվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի միջնակարգ դպրոց։ Սովորել է Կոլորադո նահանգի Սթերլինգ քաղաքի Northeastern Junior քոլեջում[1][2][3]։

ԿարիերաԽմբագրել

Հոուն իր հեռուստատեսային կարիերան սկսել է «Շտապ օգնություն» և «Դրյու Քերիի շոուն» ֆիլմերում խաղացած էպիզոդիկ դերերով։

2001 թվականին նա ստացել է մշտական դեր «Ռիբա» հեռուստասերիալում, որտեղ նկարահանվել է մինչև 2007 թվականին նրա փակվելը։

2005 թվականին Քեյ Սի Քարլայլի դերում նկարահանվել է «Սուպեր վազք» մարտաֆիլմում։ 2006 թվականին «DOA: Ողջ կամ մահացած» ֆիլմում ստացել է Վեզերբիի դերը։ 2009 թվականին Էն Հեթուեյի և Քեյթ Հադսոնի հետ միասին նկարահանվել է «Հարսնացուների պատերազմ» ֆիլմում։ Այդ նույն թվականին ստացել է գլխավոր դեր «Սթան Հելսինգ» ֆիլմում[4]։ 2010 թվականին խաղացել է «Պայծառատես» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում։

2010 թվականի ամռանը միացել է «Անամոթներ» հեռուստասերիալի դերասանական կազմին՝ խաղալով Քևին Լեթի դերը[5]։

2012 թվականին հայտնի է դարձել, որ Զոի Կազանի և Մարկ Ֆոյերսթինի հետ խաղալու է «Քո աչքերի մեջ» ֆիլմում[6]։ 2013 թվականին Ջեքսի դերով խաղացել է «Նորեկը» հեռուստասերիալի էպիզոդում[7]։

Անձնական կյանքԽմբագրել

Հոուն ամուսնացած է դերասանուհի Սառա Շահի հետ։ Զույգը նշանադրվել է 2007 թվականին Հավայան կղզիներում արձակուրդի ժամանակ և ամուսնացել՝ 2009 թվականի փետրվարի 7-ին Լաս Վեգասում։ 2009 թվականի հուլիսի 8-ին զույգը ունեցել է որդի՝ Ուիլյամ Վուլֆը[8]։ 2015 թվականի մարտի 1-ին զույգը ունեցել է երկվորյակներ՝ դուստր՝ Վիոլետ Մոու Հուոն և որդի՝ Նոքս Հոուն[9]։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999 ս Խաղաղօվկիանոսյան կապույտ Pacific Blue գործող անձի անունը հայտնի չէ
2000 ս Շտապ օգնություն ER Էլիզե
2000 ս Դրյու Քերիի շոուն The Drew Carey Show ուսանող
2001 ս Հիմա ցանկացած օր Any Day Now Թրոյ
2001-2007 ս Ռիբա Reba Վոն Մոնթգոմերի
2005 ֆ Սուպեր վազք Supercross Քեյ Սի Քարլայլ
2006 ս Երկվորյակներ Twins Զաք
2006 ֆ DOA։ Ողջ կամ մահացած DOA: Dead or Alive Վեզերբի
2007 հֆ Գազան The Beast Թայ
2008 հֆ Հնգամյա պլան Five Year Plan Միքքի
2009 ֆ Հարսնացուների պատերազմ Bride Wars Դենիել Ուիլյամս
2009 ֆ Դեռ սպասում եմ 2 Still Waiting Ագնյու
2010 ս Պայծառատես Psych Դերեկ Ուոքեր
2010 ֆ Կորցնելով վերահսկողությունը Losing Control Թերի
2011 ֆ Հայեցակարգ Conception Ջոել
2011-2018 ս Անամոթներ Shameless Քեվին Բոլ
2011 ֆ Վարձույթով փեսացու Something Borrowed Մարկոքուս
2011 ս Սիրո խայթոց Love Bites Քել
2012 կֆ Հրեշի դեր Monster Roll Բրոդի
2013 ս Նորեկը New Girl Ջաքս
2013 ֆ Անիրական ոստիկաններ Wrong Cops Սենդի
2014 ֆ Քո աչքերի մեջ In Your Eyes Բո

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Baker Barbara (10/27/2009)։ «Family weekend at NJC starts Friday»։ journal-advocate։ Վերցված է 2017-05-22 
  2. Jacobs Evan (2006-01-31)։ «EXCLUSIVE: MovieWeb Revs It Up With Steve Howey of Supercross»։ MovieWeb (en-US)։ Վերցված է 2017-05-22 
  3. Roberts Michael (2012-12-05)։ «Photos: Ten Colorado-connected funny people»։ Westword։ Վերցված է 2017-05-22 
  4. Barton Steve (2012-05-24)։ «The Exorcist Handbook to Be Consulted for a Series - Dread Central»։ Dread Central (en-US)։ Վերցված է 2017-05-22 
  5. Husted Bill (April 17, 2010)։ «Husted: Summer music series on menu again at Elway’s»։ The Denver Post։ Վերցված է 2017-05-22 
  6. Brooks Brian (2012-02-23)։ «'Shameless' Regular Steve Howey Cast In Indie 'In Your Eyes'»։ Deadline (en-US)։ Վերցված է 2018-02-01 
  7. Field Sonya (2013-02-12)։ «'New Girl' 2x18 'TinFinity' stills released • Hypable»։ Hypable (en-US)։ Վերցված է 2017-05-22 
  8. «Meet William Wolf Howey!»։ People։ 12/02/2009։ Վերցված է 2017-05-22 
  9. Tauber Michelle (03/06/2015)։ «Steve Howey and Sarah Shahi Welcome Twins Violet Moon and Knox Blue»։ People։ Վերցված է 2017-05-22