Բրոդերիկ Ստեֆըն Հարվի (անգլ.՝ Steve Harvey[2][3], հունվարի 17, 1957(1957-01-17), Welch, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի հումորիստ, բիզնեսմեն, հաղորդավար։ Նա վարում է «Սթիվ Հարվիի առավոտյան շոուն», «Ընտանեկան մենամարտերը», «Հայտնիների ընտանեկան մենամարտերը», «Միսս Տիեզերք» մրցույթը (2015 թվականից ի վեր) և «Ֆոքսի Նոևր տարվա գիշերը» (2017 թվականից ի վեր) հաղորդաշարները։

Սթիվ Հարվի
անգլ.՝ Steve Harvey
Դիմանկար
Ծնվել էհունվարի 17, 1957(1957-01-17) (66 տարեկան)
ԾննդավայրWelch, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԱրևմտյան Վիրջինիայի համալսարան, Քենթի պետական համալսարան և Glenville High School?
Մասնագիտությունստենդ ափ երգիծաբան, դերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, սցենարիստ, գրող, երգիչ, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար, հնչյունավորող, կատակերգու, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
ԱմուսինMarjorie Bridges?[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներWynton Harvey?
Կայքsteveharvey.com
Commons-logo.svg Steve Harvey Վիքիպահեստում

Հարվին իր կարիերան սկսել է, որպես հումորիստ։ 1980-ականների սկզբին նա ստենդափներ էր անում և The WB Television Network-ում վարում էր «Շոուի ժամը Ապոլլոնում» և «Սթիվ Հարվի շոու» հաղորդաշարերը։ Ավելի ուշ նրան ցուցադրել են «Հումորի իսկական արքաները» ֆիլմում, «Հումորի արքաները» տուրում նկարահանվելուց հետո։ Նա իր վերջին ստենդափը ներկայացրել է 2012 թվականին։

Հարվին 2010 թավականից ի վեր «Ընտանեկան մենամարտեր» և «Հայտնիների ընտանեկան մենամարտեր» հաղորդաշարների հաղորդավարն է։ Նա վարել է նաև «Մեծ փոքրիկները», «Մեծ փոքրիկները․ հավերժ երիտասարդ» և «Սթիվ Հարվիի ֆանդերդոմ» շոու ծրագրերը։ Նա չորս գրքերի հեղինակ է, այդ թվում իր բեսթսելլերը՝ «Գործիր ինչպես կինը, մտածիր ինչպես տղամարդը» գիրքը, որը հրատարակվել է 2009 թվականի մարտ ամսին։

2017 թվականին Սթիվը հիմնադրել է «Սթիվ Հարվի Գլոբալ» ժամանցային ընկերությունը, որն իր մեջ ներառում է իր պրոդյուսերական «Իսթ 112» ընկերությունը և մի շարք այլ ընկերություններ։ Նա է սկսել «Ընտանեկան մենամարտերի» աֆրիկյան տարբերակը, ինչպես նաև Anthem Sports and Entertainment-ի հետ միասին ներդրումներ է արել HDNet-ի նախաձեռնության մեջ։ Նա և իր կինը՝ Մարջորին, հիմնադրել են Սթիվ և Մարջորի Հարվիներ հիմնադրամը, որը երիտասարդների կրթույանն ուղղված շահույթ չհետապնդող կազմակերպություն է։

Նա տարբեր անվանակարգերում վեց անգամ հաղթելէ Daytime Emmy Award-ում, երկու անգամ Marconi Award-ում և տասնչորս անգամ NAACP Image Award-ում։

ՄանկությունԽմբագրել

Հարվին ծնվել է 1957 թվականի հունվարի 17-ին[4][5] Արևմտյան Վիրջինիայի Վելշ քաղաքում, ածխի հանքագործ Ջեսսի Հարվիի և Էլոիզ Վերայի ընտանիքում[6]։ Նրա իսկական անունը Բրոդերիկ է՝ անվանակոչված «Մայրուղու պարեկը» հեռուստասերիալի դերասան Բրոդերիկ Քրոֆորդի պատվին[2]։ Հարվիի ընտանիքը տեղափոխվել է Քլիվելենդ, Օհայո և ապրում է Իսթ 122 փողոցում, որը 2015 թվականին անվանակոչվել է Սթիվ Հարվի ՈՒեյ[7]։ Նա 1974 թվականին ավարտել է Գլենվիլի ավագ դպրոցը[7]։

Անմիջապես ավագ դպրոցից հետո նա հաճախել է Կենտի պետական համալսարան և Արևմտյան Վիրջրինիայի համալսարան և Օմեգա Փսի Ֆի եղբայրության անդամ է[6][8]։

ԳործունեությունԽմբագրել

Կարիերայի վաղ շրջան և կատակերգությունԽմբագրել

Հարվին եղել է բռնցքամարտիկ, ավտոմեխանիկ, ապահովագրական ընկերության աշխատակից, գորգեր լվացող և փոստատար[6][8][9]։ Նա իր առաջին ստենդափը ներկայացրել է 1985 թվականի հոկտեմբերի 8-ին Քլեվելենդի Հիլլարիթիս Քոմեդի քլաբում։ 1980-ականների վերջին Հարվին երեք տարի անտուն է մնացել[10]։ Նա քնել է իր 1976 թվականի արտադրության Ֆորդում, երբ հյուրանոցներում ներկայացումներ չի ունեցել, և լոգանք է ընդունել գազալցակայաններում ու լողավազանների ցնցուղների տակ[11]։ Ռիչ և Բեքի Լիսսերն օգնեցին Հարվիին այս ընթացքում, նրա հետ կնքելով տուրիստական գործակալության գորգերի լվացման և վարկի պայմանագիր[12]։

1990-2009, տեղափոխությունը դեպի հեռուստատեսություն և կինոԽմբագրել

 
Հարվին 2008 թ․ սեպտեմբերին

Հարվին Ջոննի Ուոքերի անվան երկրորդ ամենամյա կատակարգու փնտրելու մրցույթի ֆինալիստն էր, և ելույթ ունեցավ 1990 թվականի ապրիլի 16-ին, որը ի վերջո հանգեցրեց «Շոուի ժամանակն Ապոլոնում» հաղորդաշարի երկարաժամկետ վարելուն, առաջ անցնելով Մարկ Քարրիից այդ դերում։ Նրա հաջողությունը որպես ստենդափ կատակերգու 1994 թվականին հասցրեց նրան գլխավոր դերի ԷյԲիՍի հեռուստաալիքի «Ես և տղաները» կարճ կյանք ունեցած շոույում[13]։ Ավելի ուշ նա գլխավոր դեր է ստանում WB հեռուստաընկերության «Սթիվ Հարվի շոու» ծրագրում, որը եթերում է եղել 1996-2002 թվականներին[13]։ Չնայած իր հանրահռչակ լինելուն, շոուն երբեք չի արժանացել քննադատական գնահատանքի` աֆրոամերիկյան համայնքի սահմաններից դուրս[14]։

1997 թվականին Հարվին շարունակում է իր աշխատանքը ստենդափ ժանրում՝ ելույթ ունենալով «Հումորի արքաները» տուրում Սեդրիկ Զվարճացնողի, Դ․ Լ․ Հուգլիի և Բերնի Մակի հետ միասին։ Շրջագայությունը դարձավ պատմության մեջ ամենաբարձր աճ գրանցած կատակերգական շրջագայությունը՝ առաջին տարվա ընթացքում հավաքելով 18 միլիոն դոլար, իսկ երկրորդում՝ 19 միլիոն դոլար[15]։ Հետագայում կատակերգական գործողությունները միավորվում են Սփայք Լիի ֆիլմի մեջ, որը կոչվում էր «Հումորի իսկական արքաներ»[16]։ Այդ վերնագիրն օգտագործվել է նաև որպես իր կատակերգության և բազմաժանր հեռուստատեսային շոուի անվանում (հետագայում անվանվել է Սթիվ Հարվիի «Մեծ ժամանակների մարտահրավեր»), որը 2003-2005 թվականներին հեռարձակվել WB ցանցում[17]։

Հարվին «Սթիվ Հարվիի առավոտյան շոու» շաբաթական մեկ անգամ առավոտյան ռադիոյով հեռարձակվող հաղորդաշարի հաղորդավարն է, որը նա վարում է 2000 թվականից ի վեր[18]։ Ի սկզբանե այն 2000 թվականի սեպտեմբերից մինչև 2005 թվականի մայիս հեռարձակվել է Radio One միավորման շնորհիվ։ 2019 թվականից շոուն տարածում գտավ Միացյալ Նահանգներում[18]։

2003 թվականին նա հայտնվեց «Կռվի գայթակղությւններ» ֆիլմում Քյուբա Գուդինգի և Բիյոնսե Նոուլեսի կողքին[19]։ Հենց այդ նույն տարում նա նկարահանվել է «Սերը ոչինչ չարժե» ֆիլմում մարմնավորելով Կլարենս Ջոնսընի կերպարը[20]։ 2004 թվականին նա նկարահանվել է «Ջոնսըն ընտանիքի արձակուրդը» և «Փողոցային պարեր» ֆիլմերում[21], իսկ 2005 թվականին «Մրցավազքային գծեր» ֆիլմում հնչյունավորել է Բազզի ձայնը[22]։

2006 թվականին Հարվին թողարկում է ստենդափ հատուկ «Սթիվ Հարվի, մի գնա, նա դեռ ինձ հետ չէ» ֆիլմի համար, որի ռեժիսորը Լեսի Սմոլն է<։ Հարվիի ստենդափը նկարահանվել է Մեգաֆեսթում, շոուի ընթացքում և չի օգտագործվել ցենզուրայից դուրս որևէ արտահայտություն[23]։ 2008 թվականիին Հարվին վարելէ դեռահասների անհատական և մասնագիտական զարգացմանն ուղղված «Դիսնեյի երազողների ակադեմիա» միջոցառումը, որը տեղի է ունեցել հունվարի 17-20 Ֆլորիդայի Բուենա Վիստա լճի ափին[24]։

Հարվին իր «Գործիր ինչպես կինը, մտածիր ինչպես տղամարդը» գիրքը հրատարակել է 2009 թվականին։ Գիրքն այն մասին է, թե ինչ են տղամարդիկ մտածում կանանց և նրանց հետ ունեցած հարաբերությունների մասին[25]։ Գրքի հիման վրա 2012 թվականին նկարահանված «Մտածիր ինչպես տղամարդը» ֆիլմը ամբողջությամբ կատակերգություն է, որում պատկերված կերպարները գրքից խորհուրդներ են վերցնում ժամադրությունների վերաբերյալ[26]։ Գրքի հաստ կազմով տարբերակը 64 շաբաթ մնաց Նյու Յորքի ամենավաճառվող գրքերի ցանկում, որից 23 շաբաթը առաջին հորիզոնականում[27]։

2010-2016, «Ընտանեկան մենամարտեր» և այլ ծրագրերԽմբագրել

 
Հարվին իր հեղինակային ռադիոհաղորդումը վարելիս, 2010 թ․

Հարվին վարում է «Ընտանեկան մենամարտերը» 2010 թվականի սեպտեմբերից ի վեր[6][28]։ Շոուն Հարվիի շնորհիվ գրանցել է բարձր ցուցանիշներ[29], և գերազանցել է ցանկացած Նախորդ հաղորդավարի ցուցանիշ, մինչ օրս անընդմեջ վարելու ընթացքում[30]։ Հարվին նաև վարում է «Հայտնիների ընտանիքների մենամարտեր» հաղորդաշարը, որտեղ հայտնիները մրցում են իրենց նախընտրած բարեգործությանը մինչև 25,000 դոլար նվիրաբերելու հնարավորության համար։ Շոուն ցուցադրվում է ABC հեռուստաալիքով ամառվա ընթացում[31]։

2012 թվականի օգոստոսի 2-ին Հարվին արեց իր վերջին ստենդափը Լաս Վեգասի MGM Grand-ում՝ ավարտելով իր 27-ամյա կարիերան որպես ստենդափ կատակերգու։ Երկու ժամանոց ելույթը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում էր Pay-Per-View հեռուստաալիքով։ «Ճանապարհը դեպի այս ավարտական ելույթը մի հրաշալի ճանապարհորդություն էր, որի ընթացում ես ստենդափներ եմ արել 27 տարի անընդմեջ, և ես բեմում անցկացրած տարիներիս մասին մտորելուց հետո, չեմ կարող շնորհակալություն չհայտնել իմ երկրպագուներին», իր ելույթում ասում էր նա[32][33]։ Նույն տարում Հարվին առաջին անգամ ելույթ է ունեցել իր հեղինակային թոք շոույում, որը ստեղծվել է Endemol ընկերության կողմից և հեռարձակվել Չիկագոյի NBC Tower-ում գտնվող NBCUniversal Television Distributionի կողմից[34]։

2013 թվականին Հարվին դարձավ առաջին հաղորդավարը, որը երկու անգամ առաջադրվել է Daytime Emmy մրցանակաբաշխության ժամանակ՝ հաղթելով Թոք շոուի լավագույն հաղարոդավարի և Լ ավագույն աղային շոույի հաղորդավարի անվանակարգերում[35]։ Նա նաև արժանացել է աստղի Հոլիվուդյան փառքի ծառուղում[36]։ Հաջորդ տարի Հարվին ստեղծել է ծանոթությունների նոր կայք, որը կոչվում է Դիլայթֆուլ։ Դա IAC-ի հետ համատեղ ստեղծված ծրագիր է, որի կայքին Հարվին ապահովում է հոդվածներով և տեսանյութերով[37]։

2015 թվականի դեկտեմբերին Հարվին Լաս Վեգասում վարել է Միսս Տիեզերք մրցույթը։ Վերջնական արդյունքները հայտարարելիս նա սխալմամբ հաղթողի անվան փոխարեն կարդացել է երկրորդ տեղը գրաված մասնակցի՝ Միսս Կոլումբիայի (Ադրիանա Գուտիերեզ) անունը։ Թագի հանձնման արարողությունից մի քանի րոպե անց Հարվին հայտարարեց, որ սխալ է ընթերցել արդյունքները, և որ Միսս Ֆիլիպիններն (Պիա Վուրցբախ) է նոր Միսս Տիեզերքը[38]։ Նա միջոցառման սրահից դուրս ներողություն է խնդրել Վուրցբախից և ավելի ուշ թվիթերում գրառում է կատարել՝ ներողություն խնդրելով երկու մասնակիցներից[39][40][41]։ Հարվին վարել է նաև Միսս Տիեզերք 2016-ը, որը տեզղի է ունեցել 2017 թվականի հունվարի 30-ին Ֆիլիպիններում՝ Միսս Տիեզերք կազմակերպությանը ասելով, որ ցանկանում է անձամ ներողություն խնդրել ֆիլիպինցիներից նախորդ տարի իր վարելու ընթացքում տեղի ունեցած դեպի առթիվ.[42]։ Նա նորից ստանձնել է հաղորդավարի դերը Միսս Տիեզերք 2017-ում, որը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 26-ին Լաս Վեգասում, և Միսս Տիեզերք 2018-ում, որը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 16-ին Թաիլանդում[43]։

2016 թվականի հունվարին Հարվին մոտիվացնող ելույթ է ունեցել՝ «Ընտանեկան մենամարտեր» հաղորդման մեկ եթեր թողարկելուց հետո[44]։ Ելույթն այն մասին էր, թե ինչպես մարդիկ պետք է ընդունեն ի ծնե իրենց տրված հմտություները։ Նա վկայակոչում է, որ մարդկանց օգնելու համար այդ նվերները գրկած ցատկում է ժայռից՝ հույսը դնելով օդապարիկի վրա։ Ելույթը շարժառիթ էր «Ցատկ» գրքի համար․ «Թռիչք առ հավատ․ ռիսկի դիմիր, որ հասնես առավելագույնին» գիրքը Սթիվը հրատարակել է 2016 թվականին[45]։

2016 թվականի հոկտեմբերին հայտարարվեց, որ Սթրիվը երկու հատուկ ելույթ պետք է ներկայացնի Ֆոքս ամսագրի համար «Շոուի ժամը Ապոլոնում» շոու ծրագրի վերաբերյալ[46]։ 2016 թվականի նոյեմբերի Սթիվ Հարվի թոք շոուն չեղարկվեց և հայտարարվեց, որ Սթիվը համաձայնության է եկել IMG ընկերության հետ Լոս Անջելեսում NBCUniversal- հետ համատեղ նոր հեղինակային թոք շոու ստեղծելու վերաբերյալ։ Նոր «Սթիվ» շարքի պրեմիերան տեղի ունեցավ 2017 թվականի սեպտեմբերին և հանրությանը ներկայացվեց որպես հայտնիներին և հումորային ժանրին ուղղված ֆորմատ, որի վրա, ի տարբերություն նախորդ ծրագրերի, որոնք ուշադրութուն էին դարձնում մարդկանց հետաքրքրությունների շրջանակին, Հարվիի կողմից ավեի մեծ ուժող ստեղծագործական վերահսկողություն էր սահմանվում։ Նոր շարքի ցուցադրությունը հեշտացնելու համար Հարվիի ռադիոեթերը և «Ընտանեկան մենամարտերը» տեղափոխվեցին Լոս Անջելես[47][48]։

Հարվին «Մեծ փոքրիկներ» հաղորդաշարի համահեղինակն է, որը եթեր է հեռարձակվել 2016 թվականին և որի գործադիր պրոդյուսերն է համարվում Էլեն Դեջեներեսի հետ միասին[49]։ Հաղորդաշարում Երեխաները ցուցադրում են իրենց տաղանդները և զրուցում Հարվիի հետ։ Հարվին շոուն վարել է մինչև 2019 թվականը[50]։

2017 թվականից մինչև մեր օրեր, Սթիվ Հարվի ԳլոբալԽմբագրել

Հարվին 2017 թվականին իր բոլոր բիզնեսները միավորել է Սթիվ Հարվի Գլոբալ (ՍԳ) անվան տակ[51]։ ՍԳ-ի տակ գտնվող ապրանքանիշերը ներառում են East One Twelve-ը, Հարվիի տնային արտադրական ընկերությունը, որն օգտագործվում է թվային բովանդակության, կինոնկարների և հեռուստատեսության մշակման համար։ Ընկերությանն է պատկանում նաև «Ընտանեկան մենամարտեր» հաղորդաշարի միջազգային տարբերակների ցուցադրման իրավունքը[52], ըստ որի, շոուի աֆրիկյան տարբերակը սկսվելու է 2020 թվականին[53]։ Նա 2017 թվականին սկսել է նաև «Sand and soul» փառատոնը։ Միջոցառումն անց է կացվում ամեն տարի, ներկայացվում են կենդանի երաժշտություն, հումորային համարներ և հարց ու պատասխան Հարվիի և նրա կնոջ՝ Մարջորիի հետ[54]։ Նա նաև հիմնել է «Harvey Events» հատուկ միջոցառումների կազմակերպման ընկերությունը՝ իր դստեր Մորգան Հութթորնի և փեսա Քարեմ Հութթորնի գլխավորությամբ։ Ընկերությունը կազմակերպել է այնպիսի միջոցառումներ, ինչպիսին, օրինակ, FroRibbean Fest-ը Ատլանտայում 2018 թ․[55]։

2017 թվականին Հարվին սկսեց վարել Ամանորյա հատուկ երեկոն՝ Թայմս Սքվերից Fox-ի համար (որը, ինչպես իր թոք-շոուն, կազմակերպվել էր IMG-ի հետ համատեղ)[56]։ Հեռարձակումից երկու օր առաջ Հարվին ձեռնադրվել էր Նյու Յորքի նահանգում, որպեսզի իր ելույթի ընթացքում կարողանար բացօթյա պսակադրություն կազմակերպել Քեվեն Անդգարոյի և Մարիա Մենունոսի համար[57]։ Ելույթը Fox-ի մինչ օրս հեռարձակված ամենադիտված Ամանորյա հաղորդումն էր[58]։

2019 թվականին Հարվին հայտարարեց Vault կոչվող ուսումնական կենտրոնի բացման մասին[59]։ Նա ելույթ ունեցավ նաև Լոս Անջելեսում կայացած Vault առաջին կոնֆերանսի ժամանակ[60]։ Հարվին նաև Anthem Sports & Entertainment-ի հետ միասին ներդրումներ է կատարել HDNet-ի նախաձեռնության համար[61]։

ԳրքերԽմբագրել

ՖիլմերԽմբագրել

ՀեռուստատեսությունԽմբագրել

Տարեթիվ Վերնագիր Դեր Նշումներ
1993–2000,
2016–2018
Շոուի ժամը Ապոլոնում Հաղորդավար
1994–1995 Ես և տղաները Սթիվ Թաուեր 19
1996–2002 Սթիվ հարվիի շոու Սթիվ Հայթաուեր 122 տեսարան; նաև պրոդյուսեր
2001 Հպարտ ընտանիքը Բանկային քարտ (ձայն) Տեսարան՝ «Առանց դրա տանից դուրս մի արի»
2002, 2003 Essence Awards Հաղորդավար
2002 Կինս և երեխաներս Սթիվ Տեսարան՝ «Ջեյը՝ նկարիչ»
2003 Փարքերները Պրն․ Բարնս Տեսարան՝ «Հետաձգում»
2003–2005 Սթիվ Հարվիի մեծ ժամանակի մարտահրավերը Հաղորդավար Նաև գործադիր պրոդյուսեր
2004, 2005 BET Comedy Awards Հաղորդավար
2010 Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր Հրավիրված հաղորդավար 5 հաղորդում
2010–ներկա Ընտանեկան մենամարտեր Հաղորդավար
2012 Փառք Տիրոջը Հրավիրված հաղորդավար Նոյեմբերի 30
2012–2017 Սթիվ Հարվի Հաղորդավար Նաև գործադիր պրոդյուսեր
2013 NAACP Image Awards Հաղորդավար Փետրվարի 1
2015 Հումորիստները մեքենայում սրճելիս Սթիվ Հարվի Սեզոն 6 Տեսարան 2
2015–ներկա Հայտնիներիի ընտանեկան մենամարտ Հաղորդավար Նաև գործադիր պրոդյուսեր
2015–ներկա Միսս Տիեզերք Հաղորդավար
2016–2018 Մեծ փոքրիկներ Հաղորդավար Նաև հեղինակ/գործադիր պրոդյուսեր
2017 Մեծ փոքրիկներ․ հավերժ երիտասարդ Հաղորդավար Նաև գործադիր պրոդյուսեր
2017–2019 Սթիվ թոք շոու Հաղորդավար Նաև գործադիր պրոդյուսեր
2019-2020 WWE Network Special Հաղորդավար Հատուկ հյուր

ՖիլմԽմբագրել

Տարեթիվ Վերնագիր Դեր Նշումներ
2000 Հումորի իրական արքաները Սթիվ Հարվի Ստենդափ
2003 Կռվի գայթակղություններ Մայլս Սմոք
2003 Սերը ոչինիչ չարժե Քլարնս Ջոնսըն
2004 Ջոնսըն ընտանիքի արձակուրդը Մեք Ջոնսըն
2004 Փողոցային պարեր Պրն․ Ռադ
2005 Մրցավազքային գծեր Բազզ ճանճը Հնչյունավորում
2008 Դեռ երգում եմ Սթիվ Հարվի Ստենդափ
2009 Մադեան բանտ է գնում Սթիվ Հարվի Կամեո
2012 Մտածիր ինչպես տղամարդը Սթիվ Հարվի Կամեո, նաև գործադիր պրոդյուսեր

Մրցանակներ և պարգևներԽմբագրել

 
Հարվին Հոլլիվուդյան փառքի ծառուղում իր անվանական աստղը ստանալիս, 2013թ․
  • Քառակի հաղթող․ NAACP Image Awards՝ Հումորային նախագծերի լավագույն դերասան (1999, 2000, 2001, 2002)
  • Եռակի հաղթող․ NAACP Image Awards՝ Լավագույն հումորային նախագիծ (որպես Սթիվ Հարվի շոուի գործադիր պրոդյուսեր/աստղ - 2000, 2001, 2002)
  • 2001 թվական․ NAACP Image Awards՝ Տարվա լավագույն դերասան
  • 2007 թվական․ Տարվա լավագույն համագրծակցող անձ/շոու – Radio & Records ամսագիր[64]
  • 2011 թվական․ BET Մարդասիրական մրցանակ – 2011 BET Awards[65]
  • 2013 թվական․ Սիրված նոր թոք շոուի հաղորդավար – 39th People's Choice Awards[66]
  • 2013 թվական․ Աստղ Հոլիվուդյան փառքի ծառուղում[6][67]
  • 2013 թվական․ Marconi Award-ի հաղթող – Տարվա ցանցային/համագործակցային անձ
  • Եռակի հաղթող․ NAACP Image Awards՝ Լավագույն նորությունների/տեղեկատվական նախագիծ (որպես Սթիվ Հարվի հաղորդաշարի գործադիր պրոդյուսեր/հաղորդավար - 2014, 2015, 2017)[68]
  • 2014 թվական․ Daytime Emmy Award՝ Լավագույն խաղային շոուի հաղորդավար - «Ընտանեկան մենամարտեր»[69]
  • 2014 թվական․ Daytime Emmy Award՝ Լավագույն տեղեկատվական թոք շոու (որպես «Սթիվ Հարվի» հաղորդաշարի գործադիր պրոդյուսեր/հաղորդավար)[69]
  • 2014 թվական․ NAB Broadcasting Hall of Fame նորեկ (Ռադիո)
  • 2015 թվական․ Քլեվելենդի իսթ 122-րդ փողոցը վերանվանվել է Սթիվ Հարվիի Ուեյ[7]
  • 2015 թվական․ NAACP Image Awards՝ Լավագույն հաղորդավար - Զրույց/Իրականություն/Բազմազանություն/Նորություններ/Տեղեկատվություն[68]
  • 2015 թվական․ Daytime Emmy Award՝ Լավագույն տեղեկատվական թոք շոու (որպես «Սթիվ Հարվի» հաղորդաշարի գործադիր պրոդյուսեր/հաղորդավար)[70]
  • 2015 թվական․ Marconi Award-ի հաղթող - Տարվա ցանցային/համագործակցային անձ
  • 2016 թվական․ NAACP Image Awards՝ Լավագույն հաղորդավար - Զրույց/Իրականություն/Բազմազանություն/Նորություններ/Տեղեկատվություն
  • 2016 թվական․ Պատվավոր դոկտորի աստիճան․ որը ստացել է Ալաբամա նահանգի Մոնտգոմերի քաղաքում գտնվող Ալաբամա նահանգի պետական համալսարանում
  • 2017 թվական․ Daytime Emmy Award՝ Լավագույն տեղեկատվական թոք շոուի հաղորդավար - «Սթիվ Հարվի» հաղորդաշար[71]
  • 2017 թվական․ Daytime Emmy Award՝ Լավագույն խաղային շոուի հաղորդավար - «Ընտանեկան մենամարտեր»[71]
  • 2018 թվական․ Daytime Emmy Award ՝ Լավագույն տեղեկատվական թոք շոուի հաղորդավար - «Սթիվ»[72]

ՀակադրություններԽմբագրել

ՔաղաքականությունԽմբագրել

2011 թ․-ի օգոստոսին իր ռադիոհաղորդման ժամանակ Հարվին Քորնել Ուեսթին և Թեվիս Սմայլին անվանեց «Քեռի Թոմս»՝ նախագահ Բարաք Օբամայի հասցեին իրենց քննադատության պատճառով[73]։ Հետագայում Հարվին ներողություն է խնդրել ծաղրական արտահայտուոյուն անելու համար, բայց պահպանել է իր քննադատական կարծիքը Ուեսթի և Սմայլիի նկատմամբ[74][75]։ 2017 թ․-ի հունվարին Հարվին հանդիպել է աֆրոամերիկյան համայնքում ոմանց հակադարձ կարծիքին՝ այն ժամանակ ընտրված Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու որոշման համար։ Նա պմնաց իր որոշմանը՝ նշելով, որ դա կօգնի առաջացնել դրական փոփոխություններ[76]։

Մեկնաբանություններ աթեիստների վերաբերյալԽմբագրել

Հարվին քննադատություն է արժանացել 2009 թ․-ի մայիսի 30-ին գրքի հարցազրույցի համար, որը նա տվել է Լարի Քինգի ուղիղ եթերով, որի հյուրն էր Ջոյ Բեհարը[77]։ Այդ հարցազրույցի ընթացքում նա պնդում էր, որ կանայք չպետք է ժամադրվեն աթեիստների հետ, ովքեր, ըստ նրա, չունեն «բարոյական բարոմետր»։ Նա կարծիք հայտնեց, որ աթեիստները «ապուշ են» և հայտարարեց, որ իր սովորական պատասխանը աթեիստների հետ քննարկումներին մասնակցելուն` հեռու մնալն է[78][79]։

Ռասիստական մեկնաբանություններ ասիացի տղամարդկանց մասինԽմբագրել

2017 թ․-ի հունվարին Սթիվ Հարվին կատակներ էր անում «Սթիվ Հարվի» հաղորդաշարի եթերում ասիացի տղամարդկանց մասին՝ ծաղրելով այն միտքը, որ ցանկացած սպիտակամորթ կամ սևամորթ կին կցանկանա ժամադրվել նրանց հետ։ «Ներեցեք, ձեզ դու՞ր են գալիս ասիացի տղամարդիկ», հարցրեց նա։ «Ո՛չ, շնորհակալություն»։ Նա շարունակեց՝ ավելացնելով. «Ես նույնիսկ չեմ սիրում չինական ուտելիքներ»[80]։ Այս դիտողությունները քննադատության են արժանացել ասիական ամերիկացիների կողմից, այդ թվում Նյու Յորքի քաղաքական գործիչների և գրող Էդին Հուանգի կողմից[81][82]։ Օրինակ՝ Հուանգը նշել է Հարվիի կեղծավորության մասին՝ ասիացիների մասին չարախոսելով սևամորթ համայնքի առջև ծառացած խնդիրների մասին խոսելու համար[82][83]։ Հարվին ներողություն է խնդրել իր թոք շոուի ընթացքում և Twitter-ով՝ ասելով. «Ես խոնարհաբար ձեր ներողամտությունն եմ հայցում որևէ մեկից վիրավորելու համար, հատկապես ասիական համայնքի բնակիչներին։ Ես դա մտադրված չեմ արել և հումորը որևէ չարության կամ անհարգանքի միտում չի ունեցել»[84]։ Սակայն նա նաև ավելի վաղ ասել էր. «Ես վերջին մի քանի օրվա ընթացքում այդքան էլ չեմ ծիծաղում։ Նրանք հիմա էլ առանց որևէ պատճառի դատափետում են ինձ համացանցում։ Բայց, գիտեք, որ կյանքն այդպիսին է, այնպես չէ՞»[85]։

Մեկնաբանություններ Ֆլինտում ջրի սակավության մասինԽմբագրել

Ի պատասխան Միչիգան նահանգի Ֆլինտ քաղաքից զանգահարողի, որը «Գոլդեն Սթեյթ Ուորորս»-ին պարտվելուց հետո վիրավորել է «Կլիվլենդ Կավալիերսներին», վերջիններիս երկրպագու Հարվին ասում է․ «Գնա շականակագույն ջուրդ խմիր»՝ նկատի ունենալով քաղաքում ջրի սակավությունը։ Կատակները քննադատվել են, ի թիվս այլոց, Ամարիաննա Կոպենի և Ֆլինտի քաղաքապետ Կարեն Ուեյվերի կողմից, որոնք պահանջում էին հրապարակային ներողություն խնդրել։ Հարվին պատասխանել է՝ ասելով. «Զանգահարողը և ես հիմար բաներ էինք մեր թիմերի և քաղաքների մասին։ Պարզապես հիմար բաներ էին ասվում սպորտի մասին։ Ես կատակ եմ արել նրա հասցեին, քանի որ նա Ֆլինտից է, մի քաղաք, որի հանդեպ ես մեծ ջերմություն և հարգանք եմ տածում։ Այնքան, որ ես ցերեկային ժամվա ընթացքում ցուցադրեցի մի ամբողջ ժամվա շոու-ծրագիրը, որպեսզի տեղեկացնեմ Ֆլինտում ջրի սակավության մասին։ Զանգահարողը ծիծաղեց, քանի որ իմ կատակըընդունեցվերցվեց առաջարկվող համատեքստում»"[86][87]:

ԲարեգործությունԽմբագրել

Հարվին հանդիսանում է Սթիվ և Մարջորի Հարվի հիմնադրամի հիմնադիրը․ բարեգործական կազմակերպություն, որը մատուցում է երիտասարդության ուղևորությունների ծառայություններ[88]։ Հիմնադրամն անց է կացնում ամենամյա ճամբար անհայր երեխաների համար[89], ինչպես նաև համագործակցում է Կենտի պետական համալսարանի հետ՝ դպրոցին կրթաթոշակներ տրամադրելու նպատակով[90]։ Հարվին նաև Դիսնեյ Երազողների Ակադեմիայի շրջանակներում համագործակցում է Walt Disney World Resort and Essence-ի հետ, որը Ուոլթ Դիսնեյի տարեկան 100 ուսանողի համար նախատեսված սեմինար է[91]։

Անձնական կյանքԽմբագրել

Հարվին երեք անգամ ամուսնացած է եղել և ունի յոթ երեխա (չորս կենսաբանական և երեք խորթ)։ Մարսիա Հարվիի հետ իր առաջին ամուսնությունից նա ունի երկու դուստր (երկվորյակներ Բրանդի և Կառլի) և մեկ որդի (Բրոդերիկ Հարիվի կրտսեր)[8][92][93]։ Մերի Շակելֆորդի հետ իր երկրորդ ամուսնությունից Հարվին ունի ևս մեկ որդի՝ Ուինթոն անունով[94][95][96]։ Զույգը ամուսնալուծվել է 2005 թվականի նոյեմբերին[97] : 2011 թվականին Տեխաս նահանգի Քոլին շրջանի 199-րդ շրջանային դատարանի դատավոր Ռոբերտ Դայորը անհանգստություն հայտնեց այն մասին, որ Մերի Հարվին տարածել է ամուսնալուծության մասին կեղծ տեղեկություններ, ընդ որում դատավորն նշեց, որ նա նյութապես անապահով չի մնացել[98][99]։

2007 թվականի հունիսին Հարվին ամուսնացել է Մարջորի Բրիջի հետ, որը իր կարծիքով պատասխանատու է իր՝ ավելի լավ մարդ դառնալու և իր կյանքը փոխելու հարցում։ Մարջորի Հարվին երեք երեխաների մայր է (Մորգան, Ջեյսոն և Լորի[96]), որոնց բոլորին որդեգրել է Սթիվը։ Սթիվը և Մարջորին ունեն հինգ թոռ. Երեքը՝ Ջեյսոնի և իր կնոջ՝ Ամանդայի ամուսնությունից, մեկը՝ Մորգանի և Քարեմի ամուսնությունից, և մեկը՝ Կառլիի և իր ամուսնու՝ Բենի ամուսնությունից[100]։ 2017 թ․-ի ընթացքում Հարվին և իր ընտանիքը բաժանեցին իրենց ժամանակը Ատլանտայի, որտեղ հեռարձակվում էր նրա ռադիոհաղորդումը և ձայնագրվում էր «Ընտանեկան մենամարտերը» և Չիկագոյի միջև, որտեղ նա NIKUniversal-ի համար վարեց իր թոք շոուն ընկերության Չիկագոյի ստուդիաներից, թեև նա իր ռադիոհաղորդումը այնտեղից նույնպես վարում էր[101]։ 2018 թ․-ին Հարվին իր թոքշոուն, ռադիոհաղորդումը և «Ընտանեկան մենամարտերը» տեղափոխեց Լոս Անջելես[102]։

Հարվին քրիստոնյա է[103], և իր հաջողությունները վերագրել է Աստծո հանդեպ ունեցած իր հավատին[104]։ Հարվին հայտնում է, որ առողջական խնդիրների պատճառով անցել է բուսակերության և իր հեռուստածրագրում հիմնավոր ներկայացրել է իր սննդակարգը[105]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.goodhousekeeping.com/life/entertainment/a27395037/steve-harvey-wife-marjorie-kids/
  2. 2,0 2,1 Family Feud. February 4, 2013. 6 րոպե. GSN.  Also aired August 16, 2015.
  3. Family Feud. February 10, 2014. 3 րոպե. GSN.  Aired March 12, 2017 on GSN.
  4. «Steve Harvey»։ TVGuide.com։ Վերցված է December 21, 2015 
  5. «Steve Harvey Breaks Down Crying During Birthday Surprise: This Is the Greatest Moment I've Ever Had – E! Online»։ E! Online։ January 16, 2015 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «‘Family Feud’ Host Steve Harvey to Get Hollywood Walk of Fame Star»։ The Beverly Hills Courier։ May 15, 2013։ Արխիվացված է օրիգինալից November 9, 2013-ին 
  7. 7,0 7,1 7,2 Allard Sam (January 16, 2015)։ «Cleveland Just Renamed E. 112th St. "Steve Harvey Way" | Scene and Heard: Scene's News Blog | Cleveland Scene»։ Clevescene.com։ Վերցված է June 10, 2015 
  8. 8,0 8,1 8,2 «Yahoo»։ Արխիվացված է օրիգինալից December 17, 2007-ին 
  9. Yadegaran Jessica (July 20, 2010)։ «15 Minutes with Steve Harvey»։ Contra Costa Times 
  10. Strohm Emily, Kimble Lindsay (May 25, 2016)։ «Living Out of His Car and Surviving on Bologna Sandwiches: Inside Steve Harvey's Struggle with Homelessness as He Tried to Make It as a Comedian»։ PEOPLE.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-27 
  11. Triggs, Charlotte (October 3, 2013)։ «Steve Harvey: I Was Homeless for Three Years»։ People։ Վերցված է September 21, 2014 
  12. Boedeker, Hal (January 23, 2013)։ «Steve Harvey sheds tears over generous Orlando supporters»։ Orlando Sentinel։ Արխիվացված է օրիգինալից September 27, 2014-ին։ Վերցված է September 27, 2014 
  13. 13,0 13,1 Williams Kam (հունվարի 8, 2009)։ «Steve Harvey is ‘Still Trippin’»։ LA Sentinel։ Վերցված է հոկտեմբերի 30, 2019 
  14. «Steve Harvey- Biography»։ Yahoo! Movies։ Արխիվացված է օրիգինալից March 3, 2013-ին։ Վերցված է June 24, 2013 
  15. Baird Kirk (նոյեմբերի 3, 2000)։ «Kings of the road: Original lineup of comic stars brings lengthy tour to MGM Grand»։ Las Vegas Sun։ Վերցված է հոկտեմբերի 30, 2019 
  16. Daniels Karu F. (հունիսի 13, 2019)։ «‘King of Comedy’ Cedric The Entertainer not worried about returning to stand-up comedy in era of political correctness, eyes on Broadway return»։ NY Daily News։ Վերցված է հոկտեմբերի 30, 2019 
  17. Finn Natalie (մայիսի 11, 2017)։ «The Determined Rise of Steve Harvey: From Homeless Stand-Up Comic to $100 Million TV Machine Who Doesn't Have Time for an Ambush»։ E News Online։ Վերցված է հոկտեմբերի 30, 2019 
  18. 18,0 18,1 Willis Kiersten (հոկտեմբերի 9, 2019)։ «‘Steve Has Been Replaced’: The Surprising Person Who Could Wind Up Taking Over for Steve Harvey on the Radio»։ Atlanta Black Star։ Վերցված է հոկտեմբերի 31, 2019 
  19. Brown Scott (September 18, 2003)։ «The Fighting Temptations»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից October 3, 2013-ին։ Վերցված է June 24, 2013 
  20. Thomas Kevin (դեկտեմբերի 12, 2013)։ «Fresh insights bring added value to ‘Love Don’t Cost a Thing’»։ The Los Angeles Times։ Վերցված է հոկտեմբերի 31, 2019 
  21. «The Rebirth of Steve Harvey»։ Jet։ մարտի 20, 2006։ Վերցված է հոկտեմբերի 31, 2019 
  22. Lemire Christy (հունվարի 11, 2005)։ «Sweet ‘Racing Stripes’ comes up short»։ Today։ Վերցված է հոկտեմբերի 30, 2019 
  23. Kirschling Gregory (մարտի 15, 2006)։ «Don't Trip...He Ain't Through With Me Yet»։ Entertainment Weekly։ Վերցված է հոկտեմբերի 30, 2019 
  24. «with Steve Harvey»։ Disneydreamersacademy.com։ Վերցված է June 10, 2015 
  25. Gillette Amelie (փետրվարի 6, 2009)։ «Act Like A Lady, Think Like Steve Harvey»։ AV Club։ Վերցված է հոկտեմբերի 31, 2019 
  26. Saltz Rachel (April 19, 2012)։ «‘Think Like a Man’ Brings Steve Harvey’s Book to Life»։ New York Times։ Վերցված է June 24, 2013 
  27. Amodio Joseph V. (ապրիլի 12, 2012)։ «'Think Like a Man' is now a movie»։ Newsday։ Վերցված է հոկտեմբերի 31, 2019 
  28. Albiniak Paige (January 21, 2010)։ «Steve Harvey to host Family Feud»։ Broadcasting & Cable։ Վերցված է January 22, 2010 
  29. «Looking to Reach Women in Daytime TV? Syndication Is a Solid Alternative»։ Broadcastingcable.com։ Վերցված է February 28, 2013 
  30. Albiniak Paige։ «Exclusive: Thorny Negotiations to Renew 'Steve Harvey' Coming Down to Wire»։ Broadcasting & Cable (en-us)։ Վերցված է 2019-05-29 
  31. Dove Steve (June 5, 2015)։ «Celebrity Contestants Announced for "Celebrity Family Feud"»։ ABC press release։ Վերցված է June 13, 2015 
  32. «Steve Harvey Grand Stand-Up Finale: Comedian Calls It Quits With Last Show In Las Vegas»։ Huffingtonpost.com։ August 1, 2012։ Վերցված է June 10, 2015 
  33. «Watch: Steve Harvey's Tearful Goodbye To Stand-Up At His | Shadow and Act»։ Blogs.indiewire.com։ Արխիվացված է օրիգինալից October 19, 2015-ին։ Վերցված է June 10, 2015 
  34. «New ‘Steve Harvey’ TV show coming to Chicago studio»։ Chicago Sun-Times։ Sun-Times Media Group (Wrapports LLC)։ March 12, 2012։ Վերցված է September 18, 2015 
  35. «Steve Harvey's Funderdome»։ ABC։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-30-ին։ Վերցված է հոկտեմբերի 30, 2019 
  36. «Steve Harvey's pals celebrate his star on Walk of Fame»։ USA Today։ մայիսի 15, 2013։ Վերցված է հոկտեմբերի 31, 2019 
  37. Steve Harvey Launches A Site To Help Women 'Become More Dateable', Forbes.com, September 10, 2014
  38. Stelter Brian (December 21, 2015)։ «Steve Harvey mistakenly crowns the wrong Miss Universe 2015»։ CNNMoney։ Վերցված է December 21, 2015 
  39. Hegina Aries Joseph (December 21, 2015)։ «Steve Harvey apologizes for Miss Universe mix-up; misspells PH, Colombia»։ Philippine Daily Inquirer։ Վերցված է December 21, 2015 
  40. «WATCH: Host says sorry to Pia Wurtzbach over mix-up»։ ABS-CBNnews.com (ABS-CBN Corporation)։ December 21, 2015։ Վերցված է December 21, 2015 
  41. «Host Steve Harvey Botches Miss Universe Announcement»։ NBC News։ Dec 21, 2015։ Վերցված է December 21, 2015 
  42. «Steve Harvey will host Miss Universe in PH»։ ABS-CBN News։ July 29, 2016։ Վերցված է July 30, 2016 
  43. Petski Denise (2018-07-31)։ «Miss Universe 2018 Heads To Thailand With Steve Harvey Returning As Host»։ Deadline (en-US)։ Վերցված է 2018-07-31 
  44. Acuna Kirsten (հունվարի 26, 2016)։ «The one thing every successful person needs to do, according to Steve Harvey»։ Business Insider։ Վերցված է հոկտեմբերի 31, 2019 
  45. Tee Erik (նոյեմբերի 30, 2016)։ «Jump with Steve Harvey by Winning His Latest Book»։ 107 JAMZ։ Վերցված է հոկտեմբերի 31, 2019 
  46. Holloway Daniel (2016-10-12)։ «Steve Harvey to Host ‘Showtime at the Apollo’ Revival on Fox»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-11-24 
  47. Andreeva Nellie։ «Steve Harvey To End Daytime Talk Show, Launch New One With IMG & NBCU»։ Deadline։ Վերցված է նոյեմբերի 11, 2016 
  48. Roberts Kimberly C.։ «Steve Harvey returns to daytime with new look, new vibe»։ Philadelphia Tribune (անգլերեն) (Philadelphia: TroncISSN 0746-956X։ Վերցված է September 6, 2017 
  49. Kenneally Tim (մայիսի 9, 2015)։ «Ellen DeGeneres-Steve Harvey Variety Show ‘Little Big Shots’ Ordered by NBC»։ The Wrap։ Վերցված է նոյեմբերի 11, 2019 
  50. Rrance Lisa Respers (մայիսի 14, 2019)։ «Melissa McCarthy is replacing Steve Harvey on 'Little Big Shots'»։ CNN Entertainment։ Վերցված է նոյեմբերի 11, 2019 
  51. Bridge Sam (հոկտեմբերի 18, 2019)։ «'Busiest man in Hollywood' to attend Sharjah book fair»։ Arabian Business։ Վերցված է հոկտեմբերի 31, 2019 
  52. Tlhankane Mompati (հոկտեմբերի 18, 2019)։ «Harvey, Botswana collaboration bears fruit»։ Mmegionline։ Վերցված է հոկտեմբերի 31, 2019 
  53. Ramos Dino-Ray (2019-08-26)։ «Steve Harvey To Launch and Host ‘Family Feud’ In Africa»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2019-08-27 
  54. Magee Ny (օգոստոսի 10, 2019)։ «Steve Harvey Gets Excited About Sand and Soul Festival While Vacationing with Wife and Stepdaughter»։ Eurweb։ Վերցված է հոկտեմբերի 31, 2019 
  55. «Steve Harvey Events Debuts Atlanta’s Massively Successful FroRibbean Fest»։ The Resource Guide։ հոկտեմբերի 2, 2018։ Վերցված է հոկտեմբերի 31, 2019 
  56. «Fox Swaps Pitbull for Steve Harvey on New Year's Eve»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-11-18 
  57. Kiefer Halle։ «Maria Menounos Got Married on Live TV on NYE With Steve Harvey Officiating»։ Vulture (անգլերեն)։ Վերցված է 2018-01-02 
  58. Ramos Dino-Ray (2018-01-01)։ «ABC ‘New Year’s Rockin’ Eve’ Dominates Final Night Of 2017 Primetime, Ratings Jump For Fox’s NYE With Steve Harvey»։ Deadline (en-US)։ Վերցված է 2018-01-02 
  59. «Steve Harvey Announces New Platform VAULT (press release)»։ Broadway World։ մարտի 4, 2019։ Վերցված է հոկտեմբերի 31, 2019 
  60. «Irony? Steve Harvey Hosting Business Success Conference One Week After Losing 2 Jobs»։ Radar Online։ մայիսի 13, 2019։ Վերցված է հոկտեմբերի 31, 2019 
  61. Hayes Dade (սեպտեմբերի 9, 2019)։ «Steve Harvey Joins Anthem Takeover Of Formerly Mark Cuban-Owned Cable Networks»։ Deadline։ Վերցված է նոյեմբերի 11, 2019 
  62. «Excerpt: Steve Harvey's 'Straight Talk, No Chaser'»։ ABC News։ դեկտեմբերի 7, 2010։ Վերցված է հոկտեմբերի 31, 2019 
  63. 63,0 63,1 Keegan Kayla (մայիսի 11, 2019)։ «A Look at Steve Harvey's Journey From Being Homeless to Having a Massive Net Worth»։ Good Housekeeping։ Վերցված է հոկտեմբերի 31, 2019 
  64. «2007 Industry Achievement Awards»։ Radio and Records։ September 28, 2008։ Արխիվացված է օրիգինալից May 11, 2008-ին 
  65. «Bet Awards '11 Exclusives: Humanitarian Award Winner Steve Harvey»։ Bet.com։ Վերցված է June 24, 2013 
  66. «Steve Harvey accepts his People's Choice Award»։ YouTube։ January 20, 2013։ Վերցված է June 24, 2013 
  67. Michael Palumbo, Steve Harvey Honored With Star on Hollywood Walk of Fame, Variety, May 13, 2013
  68. 68,0 68,1 Huggins Sarah (February 7, 2015)։ «2015 NAACP Image Awards full winners list – Zap2it | News & Features»։ Zap2it.com։ Արխիվացված է օրիգինալից July 5, 2015-ին։ Վերցված է June 10, 2015 
  69. 69,0 69,1 «The National Academy Of Television Arts & Sciences Announces Winners For the 41st Annual Daytime Emmy® Awards | The Emmy Awards – The National Academy of Television Arts & Sciences»։ Emmyonline.com։ June 22, 2014։ Արխիվացված է օրիգինալից August 6, 2016-ին։ Վերցված է June 10, 2015 
  70. «The National Academy Of Television Arts & Sciences Announces Winners For the 42nd Annual Daytime Emmy® Awards»։ Emmyonline.com։ April 26, 2015։ Արխիվացված է օրիգինալից February 16, 2016-ին։ Վերցված է April 26, 2015 
  71. 71,0 71,1 «The National Academy of Television Arts & Sciences Announces Winners For the 44th Annual Daytime Emmy® Awards»։ Emmyonline.com։ May 1, 2017։ Արխիվացված է օրիգինալից June 25, 2017-ին։ Վերցված է May 1, 2017 
  72. «The National Academy of Television Arts & Sciences Announces Winners For the 45th Annual Daytime Emmy® Awards»։ Emmyonline.com։ April 29, 2018։ Վերցված է April 29, 2018 
  73. Steve Harvey: Cornel West, Tavis Smiley are 'Uncle Toms' Deron Dalton. the Grio.com. August 10, 2011. Retrieved August 19, 2013
  74. Capehart Jonathan (2011-08-16)։ «Smiley 'allergic' to my poverty tour reaction»։ The Washnington Post։ Վերցված է 2017-11-05 
  75. «Where does Steve Harvey get off calling Travis Smiley and Cornel West "Uncle Toms"?»։ The Greanville Post։ 2014-05-26։ Վերցված է 2017-11-05 
  76. Davis Rachaell (January 15, 2017)։ «Steve Harvey: 'I Won't Be At Anybody's Inauguration Because My Wife Said No'»։ Essence (online ed.)։ Time Inc.։ Վերցված է May 21, 2017 
  77. Behar Joy (մայիսի 30, 2009)։ «Steve Harvey on relationships»։ CNN։ Վերցված է մարտի 15, 2011 
  78. Chapman Michael (2015-01-06)։ «Steve Harvey on Atheists: 'To Me, You're An Idiot'»։ CNS News։ Վերցված է 2017-11-05 
  79. Rosenfeld Ross (2017-04-27)։ «The attacks on atheists continue: Gov. John Kasich insults nonbelievers, and, par for the course, almost nobody notices»։ NY Daily News։ Վերցված է 2017-11-05 
  80. «Steve Harvey under fire for making jokes about Asian men»։ NY Daily News։ Վերցված է 2017-01-16 
  81. Schapiro Rich (2017-01-14)։ «Steve Harvey in hot water with Asian-American New York lawmakers»։ NY Daily News։ Վերցված է 2017-11-05 
  82. 82,0 82,1 Brill Karen (January 15, 2017)։ «Eddie Huang on Steve Harvey’s ‘Hypocritical’ and ‘Upsetting’ Willingness to Emasculate Asian Men for Laughs»։ Vulture 
  83. McDermott Maeve (January 17, 2017)։ «Steve Harvey apologizes for racist jokes about Asians»։ USA Today 
  84. Ungerman Alex (2017-01-17)։ «Steve Harvey Apologizes for Racist Asian Jokes: 'Not Meant With Any Malice or Disrespect'»։ ET։ Վերցված է 2017-11-05 
  85. Yee Lawrence (հունվարի 17, 2017)։ «Steve Harvey Apologizes for Joke About Asian Men: ‘Humor Was Not Meant With Any Malice’»։ Variety 
  86. Roskopp Jack (June 14, 2017)։ «Did Steve Harvey really tell a Flint resident to 'enjoy your nice brown glass of water?'»։ Metro Times (Ferndale, Michigan)։ Արխիվացված է օրիգինալից June 14, 2017-ին։ Վերցված է June 17, 2017 
  87. «'Little Miss Flint,' Mayor Karen Weaver blast Steve Harvey after water joke»։ WJBK։ June 15, 2017։ Արխիվացված է օրիգինալից August 3, 2017-ին։ Վերցված է August 2, 2017 
  88. Keegan Kayla (մայիսի 23, 2019)։ «Steve Harvey Might Be Getting a New Show and It Sounds Like It Will Be Amazing»։ Good Housekeeping։ Վերցված է հոկտեմբերի 31, 2019 
  89. Tubb Raymond (հունիսի 22, 2018)։ «Steve Harvey's camp for Georgia kids works to make a difference»։ 11 Alive։ Վերցված է հոկտեմբերի 31, 2019 
  90. «Steve Harvey to Gift Eight College Students with $23K Scholarships»։ The Source։ հուլիսի 4, 2019։ Վերցված է հոկտեմբերի 31, 2019 
  91. Evans Kelley D. (մարտի 9, 2018)։ «Disney, Steve Harvey and ‘Essence’ magazine continue to help students achieve big dreams»։ The Undefeated։ Վերցված է հոկտեմբերի 31, 2019 
  92. Emily Strohm and Brittany King, People Magazine: "Steve Harvey on Finding Forgiveness from His Daughters After Leaving Them to Chase His Dream of Becoming a Comedian", people.com, May 25, 2016
  93. «Harvey in June 2008 Essence Mag Father's Day article»։ Արխիվացված է օրիգինալից October 14, 2013-ին 
  94. Los Angeles Times: "Steve Harvey's ex-wife speaks out on marriage, infidelity" January 24, 2011
  95. «STEVE»։ STEVE։ Արխիվացված է օրիգինալից October 9, 2013-ին 
  96. 96,0 96,1 Colacello Bob։ «Inside Paris’s 25th Annual le Bal des Débutantes»։ Vanity Fair 
  97. [1] Archived February 28, 2009, at the Wayback Machine.
  98. «Steve Harvey's ex slammed by judge for making false allegations»։ New York: Nydailynews.com։ February 8, 2011։ Վերցված է June 10, 2015 
  99. «Steve Harvey's Ex-Wife Blasts Him For Cheating»։ The Huffington Post։ April 2011։ Վերցված է October 5, 2013 
  100. Karu F. Daniels,His New Wife is the Woman Who Changed His Life Archived November 9, 2015, at the Wayback Machine., bvnewswire.com, November 6, 2009.
  101. «Steve Harvey hitting town with new show»։ Articles.chicagotribune.com։ March 12, 2012։ Վերցված է June 10, 2015 
  102. «‘Family Feud’ moving production from Atlanta to Los Angeles»։ Atlanta Journal-Constitution։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-06-ին։ Վերցված է 2017-09-06 
  103. Thomasos Christine (August 6, 2012)։ «Steve Harvey Credits God for Career During Emotional Final Comedy Show»։ The Christian Post։ Վերցված է July 22, 2013 
  104. Mojib Imran (հոկտեմբերի 31, 2019)։ «VIDEO: Have faith, focus and diligence, says Steve Harvey»։ Gulf Today։ Վերցված է հոկտեմբերի 31, 2019 
  105. Smith Kat (2019-03-11)։ «Steve Harvey Is Now Vegan (and Healthy) Because of Beyoncé»։ LIVEKINDLY (en-GB)։ Վերցված է 2019-04-25 

Արտաքին հղումներԽմբագրել