Սթիվեն Դանեմ
Սթիվեն Դանամ Բաուերս (անգլ.՝ Stephen Dunham Bowers[1], սեպտեմբերի 14, 1964, Բոստոն, ԱՄՆ - սեպտեմբերի 14, 2012, Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։
![]() | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1964 |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 14, 2012 (48 տարեկան) |
Մահվան վայր | Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և կասկադյոր |
Ամուսին(ներ) | Ալեքսոնդրա Լի |
Ծնվել է Բոստոնում, մանկությունն անցել է Նյու Հեմփշիր նահանգի Մանչեսթեր քաղաքում։ Մահացել է սրտամկանի ինֆարկտից` 2012 թվականի սեպտեմբերի 14-ին։ Դերասանը մահացել է Բըրբանք քաղաքի հիվանդանոցում՝ իր ծննդյան 48-րդ տարեդարձի օրը[2][3][4][5]։
Գործունեություն
խմբագրելԲաուերսի դերասանական դեբյուտը տեղի է ունեցել 1990-ականների սկզբին հեռուստատեսությամբ, որտեղ հետագայում նա խաղացել է «Նորաձևության ամսագիր», «ԴԱԳ», «Ինչու եմ քեզ սիրում», «Ժամանակագրություն», «էլիտար բնակավայր» և «Գեղեցկուհիները Կլիվլենդում» հեռուստասերիալներում։
Մեծ էկրանին դերասանը հայտնվել է «Մումիա» (1999), «Տրաֆիկ» (2000), «Բռնիր ինձ, եթե կարող ես» (2002), «Զայրույթի կառավարում» (2003), «Եթե սկեսուրը հրեշ է» (2005), «Լարիր գալարներդ» (2008) և «Բացառիկ վտանգավոր» (2012) ֆիլմերում։
Նրա վերջին դերը Դագ ընտանիքի առաջնորդի կերպարն էր՝ «Պարանորմալ երևույթներ 4» սարսափ ֆիլմում, որտեղ նկարահանվել է իր կնոջ՝ Ալեքսանդր Լիի հետ։ Նրանք միասին են սկսած 2005 թվականից։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1990 | ս | Գրանդ | Grand | մոնտյոր |
1995 | ֆ | Nonstop Pyramid Action | Նիկ | |
1999 | ֆ | Մումիա | The Mummy | Հենդերսոն |
1999 | ս | Oh, Grow Up | որսորդ Ֆրանկլին | |
2000 | ս | ԴԱԳ | DAG | Էդվարդ |
2000 | ֆ | Ոչ մի սրբություն | Nothing Sacred | Մեթ |
2000 | ֆ | Տրաֆիկ | Traffic | լոբիստ |
2002 | ս | Ժամանակագրություն | The Chronicle | Լուիս Ֆիլիպս |
2002 | հֆ | Կրակոտ Ռոմեո | Romeo Fire | հերոսի անունն անհայտ է |
2002 | ս | Клиника Сан-Франциско | Presidio Med | հերոսի անունն անհայտ է |
2002 | ֆ | Բռնիր ինձ, եթե կարող ես | Catch Me If You Can | օդաչու |
2003 | ֆ | Զայրույթի կառավարում | Anger Management | մետրոյի սպասարկող |
2003 | ս | Նորաձևության ամսագիր | Just Shoot Me! | Անդրեյ |
2003 | ս | Ինչու եմ քեզ սիրում | What I Like About You | Փիթեր |
2003 | հֆ | Կարլ Լեմկայի մեծ, ընդարձակ աշխարհը | The Big Wide World of Carl Laemke | հերոսի անունն անհայտ է |
2004 | հֆ | The Deerings | հերոսի անունն անհայտ է | |
2004 | հֆ | Դ․Օ․Թ․Ս․ | D.O.T.S. | հերոսի անունն անհայտ է |
2005 | ֆ | Եթե սկեսուրը հրեշ է | Monster-in-Law | բժիշկ Պոլ Չեմբերլեյն |
2005 | ս | Էլիտար բնակավայր | Hot Properties | բժիշկ Չարլի Տորպ |
2008 | ֆ | Լարիր գալարներդ | Get Smart | գաղտնի ծառայության հրամանատար |
2008-2010 | ս | Ճշմարիտ Ջեքսոն | True Jackson, VP | Չեդ Բրեքեթ |
2009 | ս | Բիլլի Ինգվալ | The Bill Engvall Show | Դեննի |
2011 | ս | Գեղեցկուհիները Կլիվլենդում | Hot in Cleveland | Աբներ |
2012 | ֆ | Բացառիկ վտանգավոր | Savages | Վեց |
2012 | ֆ | Պարանորմալ երևույթներ 4 | Paranormal Activity 4 | Դագ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Stephen Bowers obituary». Legacy.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Actor Stephen Dunham dies at 48». Variety. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Stephen Dunham Dead: 'DAG' Actor Dies At 48». Huffingtonpost.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Actor Stephen Dunham dies at 48». chicagotribune.comaccess. 2012 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Actor Stephen Dunham Bowers dies at age 48». Blog.zap2it.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.