Սթենլի (Թասմանիա)
Սթենլի (անգլ.՝ Stanley), ոչ մեծ քաղաք (town) Թասմանիայի հյուսիս-արևմուտքում (Ավստրալիա)՝ Բասսի նեղուցի ափին։ Ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Սթենլիի բնակչությունը կազմել է 476 մարդ[2]։
Բնակավայր | ||
---|---|---|
անգլ.՝ Stanley | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1826 թ. | |
Բնակչություն | 481 մարդ (օգոստոսի 9, 2011)[1] | |
Փոստային ինդեքսներ | 7331 | |
| ||
Սթենլի քաղաքը Թասմանիայի զբոսաշրջային վայրերից մեկն է։ Քաղաքում կա նավահանգիստ, որն օգտագործվում է հիմնականում ձկնորսական նավերի համար[3]։
ԱշխարհագրությունԽմբագրել
Սթենլին տեղակայված է Թասմանիայի հյուսիս-արևմտյան կողմում գտնվող մի նեղ թերակղզում, որը գտնվում է Բասսի նեղուցում և ավարտվում է Նորթ Պոինթ (անգլ.՝ North Point) հրվանդանով։ Թերակղզուց արևելք գտնվում է Սոյեր ծոցը (Sawyer Bay), իսկ արևմուտքում՝ Պերկինս ծոցը (Perkins Bay)։
Սթենլիի մոտ է գտնվում հրաբխային ծագում ունեցող հայտնի լեռը (նեք), որը կոչվում է Նաթ (անգլ.՝ The Nut — «ընկույզ») կամ Սերքյուլար Հեդ (անգլ.՝ Circular Head — «կլոր գլուխ»)։ Լեռան բարձրությունը 143 մ է[4]։
ՊատմությունԽմբագրել
1826 թվականին ններկայիս քաղաքի տարածք են ժամանել առաջին բնակիչները՝ Van Diemen's Land Company ընկերության անգլիացի աշխատողները[3]։ 1827 թվականին սկսել է գործել ծովային նավահանգիստը։ Առաջին դպրոցը բացվել է 1841 թվականին։
1843 թվականին քաղաքը կոչվել է Սթենլի՝ ի պատիվ լորդ Սթենլիի, որն այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի պատերազմի և գաղութների հարցերով նախարարն էր[3], իսկ հետագայում (1852 թվականից մինչև 1868 թվականը) երեք անգամ դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետ։
1936 թվականին առաջին հեռախոսային մալուխը միացրել է մայրցամաքային Ավստրալիան և Թասմանիան։ Այն անցկացվել է Ապոլլո Բեյ քաղաքից մինչև Սթենլի[5]։
ԿլիմաԽմբագրել
Սթենլին ունի օվկիանոսային կլիմա (ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ Cfb), որը սերտորեն սահմանակից է տաք ամառներով միջերկրածովյան կլիմային (ըստ Կյոպենի դասակարգման՝ Csb): Ամռան ամիսներին տեղումների քանակը գերազանցում է միջերկրածովյան կլիմային հատուկ քանակին, իսկ տեղումների ընդհանուր քանակը գերազանցում է 900 մմ-ը։ Ամենաբարձր ջերմաստիճանը՝ 32,8 °C, գրանցվել է 1967 թվականի մարտի 14-ին, իսկ ամենացածր ջերմաստիճանը՝ 2,1 °C, գրանցվել է 1963 թվականի օգոստոսի 7-ին։
Սթենլիի փոստային կայանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 30.1 (86.2) |
29.9 (85.8) |
32.8 (91) |
25.0 (77) |
20.5 (68.9) |
18.7 (65.7) |
18.9 (66) |
16.6 (61.9) |
19.3 (66.7) |
21.1 (70) |
26.1 (79) |
28.5 (83.3) |
32.8 (91) |
Միջին բարձր °C (°F) | 21.2 (70.2) |
21.5 (70.7) |
20.0 (68) |
17.4 (63.3) |
15.1 (59.2) |
13.3 (55.9) |
12.6 (54.7) |
13.2 (55.8) |
14.2 (57.6) |
16.0 (60.8) |
17.7 (63.9) |
19.4 (66.9) |
16.8 (62.2) |
Միջին օրական °C (°F) | 16.7 (62.1) |
17.2 (63) |
15.9 (60.6) |
13.8 (56.8) |
11.9 (53.4) |
10.3 (50.5) |
9.6 (49.3) |
9.9 (49.8) |
10.8 (51.4) |
12.2 (54) |
13.7 (56.7) |
15.2 (59.4) |
13.1 (55.6) |
Միջին ցածր °C (°F) | 12.2 (54) |
12.9 (55.2) |
11.8 (53.2) |
10.1 (50.2) |
8.7 (47.7) |
7.2 (45) |
6.5 (43.7) |
6.6 (43.9) |
7.4 (45.3) |
8.3 (46.9) |
9.6 (49.3) |
11.0 (51.8) |
9.4 (48.9) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 4.1 (39.4) |
5.0 (41) |
2.7 (36.9) |
0.7 (33.3) |
0.4 (32.7) |
−1.8 (28.8) |
−0.8 (30.6) |
−2.1 (28.2) |
−1.1 (30) |
−0.7 (30.7) |
2.7 (36.9) |
3.2 (37.8) |
−2.1 (28.2) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 42.5 (1.673) |
46.9 (1.846) |
50.1 (1.972) |
76.1 (2.996) |
92.1 (3.626) |
104.4 (4.11) |
117.1 (4.61) |
103.9 (4.091) |
85.9 (3.382) |
86.2 (3.394) |
65.4 (2.575) |
62.0 (2.441) |
935.9 (36.846) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.2 mm) | 10.1 | 9.6 | 12.5 | 15.4 | 18.8 | 18.9 | 21.7 | 20.9 | 18.2 | 16.7 | 14.6 | 12.7 | 190.1 |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1 mm) | 4.8 | 4.6 | 5.5 | 7.1 | 9.1 | 9.7 | 11.3 | 11.2 | 9.4 | 8.5 | 7.2 | 6.2 | 94.6 |
աղբյուր: Bureau of Meteorology [6] |
ԲնակչությունԽմբագրել
2016 թվականի մարդահամարի համաձայն՝ Սթենլիի բնակչությունը կազմել է 476 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 53,0 %, կանայք՝ 47,0 %: Սթենլիի բնակիչների միջին տարիքը 47 տարեկան էր[2]։
1996 | 2001 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|
[7] | 543[8] | 455[9] | 458[10] | 481[2] | 476
Սթենլիում ծնված հայտնի մարդկանց թվում են Ջոզեֆ Լայոնսը (1879-1939)[11], որը եղել է Ավստրալիայի տասներորդ վարչապետը (1932-1939 թվականներին) և Թասմանիայի վարչապետը (1923-1928 թվականներին), ինչպես նաև նատուրալիստ գիտնական, մշտատև գյուղատնտեսության հիմնադիր[12][13] Բիլ Մոլիսոնը (1928-2016[14])[15]։
ՏրանսպորտԽմբագրել
Թասմանիայի հյուսիսային ափի երկայնքով ձգվող Բասս Հայվեյ (Bass Highway) ավտոճանապարհից դեպի Սթենլի է ճյուղավորվում Սթենլի Հայվեյ (Stanley Highway) ճանապարհը։ Մոտակա Սմիթթոն քաղաքից հեռավորությունը կազմում է 21 կմ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.censusdata.abs.gov.au/census_services/getproduct/census/2011/quickstat/SSC60353
- ↑ 2,0 2,1 2,2 «2016 Census QuickStats: Stanley (L) (Urban Centre/Locality)»։ Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au։ Վերցված է 04.03.2019
- ↑ 3,0 3,1 3,2 Kerry Pink։ «Stanley»։ Centre for Tasmanian Historical Studies, University of Tasmania։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-28-ին։ Վերցված է 16.09.2011
- ↑ «Топографическая карта Тасмании — Stanley»։ topomapper.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին։ Վերցված է 2012-12-13
- ↑ A.B. Haines։ «Laying the Bass Strait Telephone Cable»։ atlantic-cable.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-18-ին։ Վերցված է 12.04.2013
- ↑ Bureau of Meteorology - Stanley Post Office Retrieved 2021
- ↑ «Census of Population and Housing: Selected Characteristics for Urban Centres and Localities, Tasmania, 1996»։ Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au։ Վերցված է 06.06.2015
- ↑ «2001 Census QuickStats: Stanley (L) (Urban Centre/Locality)»։ Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au։ Վերցված է 07.06.2015
- ↑ «2006 Census QuickStats: Stanley (L) (Urban Centre/Locality)»։ Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au։ Արխիվացված օրիգինալից 2012-08-28-ին։ Վերցված է 08.06.2015
- ↑ «2011 Census QuickStats: Stanley (L) (Urban Centre/Locality)»։ Australian Bureau of Statistics, www.censusdata.abs.gov.au։ Վերցված է 07.06.2015
- ↑ «Australia's PMs > Joseph Lyons > Enid Lyons»։ National Archives of Australia։ Վերցված է 2 April 2019
- ↑ «The Companion to Tasmanian History»։ University of Tasmania, Australia; Library։ Վերցված է 1 January 2013
- ↑ O'Connor Ted (26 September 2016)։ «Tributes flow in for permaculture 'father' Bill Mollison»։ ABC News
- ↑ Mercury staff-writer (26 September 2016)։ «Bill Mollison, co-founder of global permaculture movement, dies in Hobart»։ The Mercury։ Վերցված է 29 September 2016
- ↑ «Bill Mollison»։ The Right Livelihood Award (en-US)։ Վերցված է 2020-08-17
Արտաքին հղումներԽմբագրել
- Stanley Visitors Centre, www.stanley.com.au
- Карта Стэнли с указанием улиц, www.discovertasmania.com
- Карта Стэнли 1843 года (Van Diemens Land Company), National Library of Australia