Crypto.com Arena
«Crypto.com Arena» (նախկինում հայտնի որպես «Staples Center»), բազմաֆունկցիոնալ մարզահամերգային համալիր, որը տեղակայված է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Բացվել է 1999 թվականին։ Գտնվում է «Los Angeles Convention Center»-ի մոտ։ Տարբեր սպորտային մրցումների և զանգվածային միջոցառումների անցկացման վայր է։
![]() | |
Տեսակ | տափօղակով հոկեյի արենա և մարզասրահ |
Մարզաձև | տափօղակով հոկեյ և բասկետբոլ |
Ամբողջական անվանում | Crypto.com Arena |
Տեղագրություն | Լոս Անջելես |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1998 թ. |
Անվանված է | Crypto.com? |
Բացված | 1999 թ. հունիս |
Կառուցող | PCL Construction |
Կառուցման գին | $ 375 միլիոն USD |
Ճարտարապետ | NBBJ |
Սեփականատեր | Anschutz Entertainment Group |
Գործաղեկավար | Anschutz Entertainment Group |
Տարողություն | բասկետբոլ՝ 19 060 (Կլիպերսի խաղեր) 18 997 (լեյքերսի խաղեր) հոկեյ՝ 18 118 արենա ֆուտբոլ՝ 16 096 համերգ՝ 20 000 բռնցքամարտ/ռեստլինգ՝ 21 000 |
Տնային թիմ | Լոս Անջելես Կլիպերս (NBA) (1999-ներկա) Լոս Անջելես Լեյքերս (NBA) (1999-ներկա) Լոս Անջելես Քինգս (NHL) (1999-ներկա) Լոս Անջելես Սփարքս (WNBA) (2001-ներկա) Լոս Անջելես Ավենջերս (AFL) (2000-2008) Լոս Անջելես Դի-Ֆենդերս (Դի-Լիգա) (2006-2010) |
Կայք | cryptoarena.com(անգլ.) |
![]() | |
![]() | |
![]() |
Հանդիսանում է «Լոս Անջելես Քինգս», «Լոս Անջելես Կլիպերս», «Լոս Անջելես Լեյքերս», «Լոս Անջելես Սպարքս», «Լոս Անջելես Էվենջերս» սպորտային ակումբների տնային հարկը։ Մարզահամալիրը 5 պրոֆեսիոնալ սպորտային ակումբների միակ տնային հարկն է։
Պատմություն Խմբագրել
Մարզահամալիրի շինարարությունը մեկնարկել է 1998 և ավարտվել 1999 թվականին։ Շինարարության վրա ծախսվել է $375 մլն ԱՄՆ դոլար։ Բացումը տեղի է ունեցել 1999 թվականի հոկտեմբերի 17-ին, որի ժամանակ համերգով հանդես եկան Բրյուս Սպրինգստինը և E Street Band-ը։
Յուրաքանչյուր տարի «Crypto.com Arena»-ում անցկացվում է ավելի քան 250 միջոցառում, որին մասնակցում է մոտ 4 մլն մարդ[1]։ Բացվելուց ի վեր մարզահամալիրում կազմակերպվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի եզրափակչի 7, Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայի եզրափակչի 3 խաղ, գեղասահքի ԱՄՆ առաջնությունը, Հոկեյի ազգային լիգայի բոլոր աստղերի հանդիպումը 2002 թվականին, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բոլոր աստղերի հանդիպումը 2004 թվականին, WTA Ամփոփիչ մրցաշարը 2002-2005 թվականներին, Լատինական Գրեմմիի առաջին մրցանակաբաշխությունը 2000 թվականին, Գրեմմի մրցանակաբաշխությունը՝ 2000 թվականից (բացառությամբ 2003 թվականը), 2009 թվականի Գեղասահքի աշխարհի առաջնությունը, Էքստրեմալ խաղերի աշխարհի առաջնությունը 2003 թվականից, բազմաթիվ համերգներ և բոքսի առաջնություններ։ «Ռեսլմանիա 21»-ի ժամանակ գրանցվեց հանդիսատեսի ռեկորդային քանակ՝ 20 193։ Այս ռեկորդը գերազանցվեց կիսամիջին քաշայիններ Մոսլի Շեյնի և Անտոնիո Մարգարիտոյի հանդիպման ժամանակ, որին ներկա էր 20 820 հանդիսական[2]։
2009 թվականի հուլիսի 7-ին համալիրում անցկացվեց Մայքլ Ջեքսոնի հիշատակի հանրային արարողությունը։
2013 թվականի հոկտեմբերին «Սթեյփլս Սենթր»-ում տեղի ունեցավ «League of Legends» համակարգչային խաղի համաշխարհային կիբերսպորտային առաջնությունը[3]։
Կառուցվածք Խմբագրել
«Crypto.com Arena»-ն զբաղեցնում է 88 257,9 մ² տարածք։ Մարզահամալիրի չափը՝ 28,7 մ x 61,0 մ։ Բարձրությունը՝ 45,7 մ[4]։ Տարողունակությունը՝ 20 000 հանդիսատես՝ համերգների ժամանակ, 19 067 հանդիսական բասկետբոլային խաղերի, 18 118 հանդիսական՝ հոկեյի և ֆուտբոլային հանդիպումների ժամանակ[1][5]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 «AEG Staples Center» (Press release)։ AEG Worldwide։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 28-ին։ Վերցված է 2008 թ․ հունվարի 1
- ↑ Dwyre Bill (հունվարի 25, 2009)։ «Shane Mosley Shows He's Not Finished»։ Los Angeles Times։ Վերցված է 2009 թ․ հունվարի 25
- ↑ Farokhmanesh, Megan (հոկտեմբերի 5, 2013)։ «League of Legends 2013 World Championship winner crowned»։ Polygon։ Վերցված է 2014 թ․ փետրվարի 26
- ↑ «L.A. Facilities: Staples Center»։ Los Angeles Sports Council։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-02-ին։ Վերցված է 2008 թ․ հունվարի 1
- ↑ «Guest Services: Seating Capacity»։ Staples Center։ Վերցված է 2014 թ․ մարտի 24
Արտաքին հղումներ Խմբագրել
Crypto.com Arena Վիքիպահեստում |
- «Crypto.com Arena»-ի պաշտոնական կայք (անգլ.)
- AEG Worldwide Archived 2006-07-07 at the Wayback Machine. (անգլ.)
Archived 2012-11-24 at the Wayback Machine. (անգլ.)