Ստեյս Կրամեր
Ստեյս Կրամեր (անգլ.՝ Stace Kramer, սեպտեմբերի 26, 1996, Նորիլսկ, Կրասնոյարսկի երկրամաս, Ռուսաստան), Աստրախանում ապրող մի աղջիկ, որը հայտնի է դարձել իր ինտերնետային «հրաշագործությամբ»։ Նրա մականունը գեղեցիկ գովազդ է իր պատմվածքների համար։ Անաստասիա՝ այստեղից էլ Ստեյս անունը և Կրամեր՝ ազգանունը պարտք է վերցրել իր սիրելի հերոս Ջոն Կրամերից «Սղոց» սերիալից։
Ստեյս Կրամեր ռուս.՝ Анастасия Владимировна Холова | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1996 (26 տարեկան) |
Ծննդավայր | Նորիլսկ, Կրասնոյարսկի երկրամաս, Ռուսաստան |
Գրական անուն | Стейс Крамер |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | դեռահասական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ» |
Ներշնչվել է
| |
Կայք | stacekramer.wordpress.comkramerstace.viewy.ru |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնված օրվանից Անաստասիա Խոլովա։ Ծնվել է Նոռիլսկում 1996 թվականի սեպտեմբերի 26-ին։ Անաստասիային դաստիարակել է իր մայրը, հորը նա երբեք չի տեսել։ Վերջին տվայլներով վերջինս մահացել է սրտի կաթվածից։ Երբ երիտասարդ գրողը 13 տարեկան էր, նրա փոքրիկ ընտանիքը տեղափոխվում է Աստրախան։ Փոքրուց Անաստասիան տարբերվել է իր լռակյացությամբ և փակ բնավորությամբ։ Նա ունի բարդ բնավորություն և վախենում է անցնել փողոցները։ Անաստասիայի խոսքերով՝ 4 տարեկանից սիրել է քայլել գերեզմաններով։ Նա նվագում է կիթառի վրա և 12 տարեկանում ցանկացել է ստեղծել իր խումբը և շրջագայել աշխարհով մեկ։ Երիտասարդ գրող Ստեյս Կրամերի մյուս հոբբիները չի կարելի անվանել սովորական։ Նա տարված է գոթիկայով, սիրում է ֆրանսիական և սարսափ ֆիլմեր, թրիլլերներ, սիրում է քայլել լքված շինություններում։ Ինչպես նաև նա սիրում է բժշկությունը՝ մասնավորապես ախտաբանական անատոմիան։ Ֆրիդրիխ Նիցշեին գրողը համարում է իր գրական դաստիարակին։ Ստեյսի խոսքերով՝ նա տառապում է դիսլեքսիայով, աուտոագրեսիայով և չի հանդուրժում ալկոհոլ։ 11 տարեկանում աղջիկը զգաց թե ինչ է դեպրեսիան և նրան այցելեցին մահվան մասին մտքերը։ Առաջին փորձերը գրական արվեստում նրա պատմվածքն էր «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ» վերնագրով, որը գրել է 16 տարեկանում։ Պատմություն է 16-ամյա աղջկա Գլորիայի և իր փխրուն աշխարհի մասին, ամեն օրը փոքրիկ մաս է աղջկա կյանքից։ Այդ 50 օրերի ընթացքում Գլորիան պետք է որոշի՝ ապրել, թե՞ ոչ։
Ստեղծագործությունը միանգամից հայտնի դարձավ դեռահասների և համացանցող ընթերցողների շրջանում։ Այժմ Անաստասիան ընդունվել է բժշկական համալսարան և ցանկանում է դառնալ ատամնաբույժ։ Նա երազում է ավելի մեծացնել իր ստեղծագործական աշխարհը և երեսուն տարեկանում գրել հերթական գիրքը և հրատարակել։
ԳրքերըԽմբագրել
- «Մենք սպառվել ենք»[1] (2015 թվական)
- «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ»[2] (2013 թվական)
Այլ ստեղծագործություններԽմբագրել
- Անտարբերություն - բանաստեղծություններ (2012 թվական)
- Մենակություն - արձակ բանաստեղծություն (2012 թվական)
- Մայրիկ - արձակ բանաստեղծություն (2012 թվական)
- Լռություն - բանաստեղծություններ (2012 թվական)
- Մինչև քեզ - բանաստեղծություններ (2012 թվական)
- 9 տառ - արձակ բանաստեղծություն (2012 թվական)
- Աշուն - բանաստեղծություններ (2012 թվական)
- Անտարբերություն - բանաստեղծություններ (2012 թվական)
- Սոցիալական ցանց - արձակ բանաստեղծություն (2012 թվական)
- Բիմ - բանաստեղծություններ (2012 թվական)
- Դա է - բանաստեղծություններ (2013 թվական)
- Նախօրոք պատվիրված տեղեր - արձակ բանաստեղծություն (2013 թվական)
ՆախասիրություններԽմբագրել
- Երաժշտություն - ինդի
- Կենդանիներ - գայլ
- Գրողներ - Չակ Պալանիկ, Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ, Էլչին Սաֆարլի, Հարուկի Մուրակամի, Սթիվեն Քինգ, Ռեյ Բրեդբերի, Յանուշ Վիշնևսկի, Արթուր Կոնան Դոյլ
- Ֆիլմեր - Կանաչ մղոն, Ես լեգենդ եմ, Փախուստ Շոուշենկից, Միլիոն դոլարանոց աղջիկը, Սղոց
- Գրքեր - Շնչահեղձություն, Քաղցած խաղեր, Անտեսանելիները, Քանի դեռ ես ողջ եմ, Բասկերվիլների շունը, Գեղեցիկները և անիծվածները, Փայլատակում
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- vk.com կայքում «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ» գրքի էջը
- vk.com կայքում «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ» գրքի էջը
- twitter.com կայքում «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ» գրքի էջը
- Ստեյս Կրամերի խումբը vk.com կայքում
- Ստեյս Կրամերի էջը vk.com կայքում Archived 2012-05-15 at the Wayback Machine.
- Ստեյս Կրամերի կայքը
- Հեղինակը թվիթերում
- Հեղինակը ինստագրամում
- Հեղինակի գործերին կարելի է ծանոթանալ այստեղ` proza.ru
- «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ» գիրքը կարելի է կարդալ այստեղ՝ readroom.net Archived 2016-06-18 at the Wayback Machine.
- readly.ru
- livelib.ru Archived 2016-01-16 at the Wayback Machine.