Սթայնբեք, (անգլ. Steinbach), քաղաք Կանադայում, Մանիտոբա նահանգում, տեղակայված է Վինիպեգից 58 կիլոմետր հարավ-արևելք։ 2016 թվականի մարդահամարի համաձայն, Սթայնբեքի բնակչությունը կազմում է 15829 մարդ, ինչը նրան դարձնում է Մանիտոբայի երրորդ ամենամեծ քաղաքը[1] և Իսթմեն մարզի ամենախոշոր բնակեցված կենտրոնը։

Բնակավայր
Սթայնբեք
ԵրկիրԿանադա Կանադա
Հիմնադրված է1874 թ.
Մակերես25,59 կմ²
ԲԾՄ253,6 մետր
Բնակչություն17 806 մարդ (2021)
Ժամային գոտիCDT?
Պաշտոնական կայքsteinbach.ca(անգլ.)
Սթայնբեք (Կանադա)##
Սթայնբեք (Կանադա)

Աշխարհագրություն խմբագրել

Սթայնբեքը տեղակայված է Մանիտոբայի հարավարևելյան հատվածում և հայտնի է որպես Իսթմենի շրջան, Վինիպեգից 48 կիլոմետր հեռու է դեպի հարավ- արևելք։ Որպես առևտրային ու վարչական կենտրոն Սթայնբեքը բնակչության մոտավորապես 50000 մարդու ծառայում է որպես ֆերմերային տնտեսության մարզ[2]։ Քաղաքի տարածքը կազմում է 25,57 կիլոմետր քառակուսի։

Պատմություն խմբագրել

Սթայնբեքը հիմնադրվել է 1874 թվականին որպես գյուղատնտեսական քաղաք 18 բողոքական ընտանիքների կողմից, ովքեր ներգաղթյալներ էին Ռուսաստանի հարավային շրջաններից։ Սթայնբեքը մեծ հաջողությամբ զարգանում էր, չնայած նրան, որ չուներ երկաթուղի, սկզբում զարգանում էր որպես գյուղատնտեսական բնակավայր, իսկ հետագայում` առևտրային, արդյունաբերական և վարչական կենտրոն։ 1946 թվականին Սթայնբեքը ստացավ փոքր քաղաքի կարգավիճակ (անգլ. town), 1997 թվականին այդ կարգավիճակը բարձրացավ և Սթայնբեքը դարձավ մեծ քաղաք (city):

Բնակչություն և վարչություն խմբագրել

2011 թվականին Սթայնբեքի բնակչությունը կազմում էր 13524 մարդ, ինչը ողջ Մանիտոբայի տարածքում կազմում էր երրորդ ցուցանիշը։ 2006 թվականին բնակչության քանակը աճեց մինչև 5,9%։

Սթայնբեքի բնակչության 21%-ը կազմում էին 15-ից ցածր տարիքի երեխաները, իսկ 16%-ը կազմում էին 65 և ավելի տարիք ունեցող թոշակառուները։ Բնակչության աշխատունակ զանգվածի տարիքը կազմում էր 62,8% (Կանադայում միջինը 68,5%)։ Սթայնբեքի բնակչության միջին տարիքը 2011 թվականին հասնում էր 35 տարեկանի, իրականում այդ տարիքը ցածր էր, քան նահանգում միջինը (38,4) կամ Կանադայում ամբողջությամբ (40,6)։

2011 թվականին Աթայնբեքում կար 3770 ընտանիք, որից 83 %-ը կազմում էին ամուսնական զույգերը երեխաներով կամ առանց երեխաների։ Զույգերի շուրջ 6%-ը ապրում են քաղաքացիական ամուսնությամբ, իսկ 11%-ը ապրում են մեկ ծնողի հետ։ Ընտանեկան զույգերից մոտավորապես 49%-ը առանց երեխաների ապրում էին մինչև 24 տարի։

Սթայնբեքի բնակչության 61%-ը որպես մայրենի լեզու խոսում է անգլերենով, 2%-ից քիչ բնակիչ խոսում է ֆրանսերենով։ Քաղաքի բնակչության 28%-ի համար մայրենի լեզու էր համարվում գերմաներենը, 3%-ից ավելի բնակիչ խոսում էր ֆիլիպինյան լեզվով, իսկ մոտավորապես 2%-ը` ռուսերենով։

Սթայնբեքի քաղաքային խորհրդի մեջ մտնում են յոթ անդամներ, ինչպես նաև քաղաքապետը (2006 թվականից այդ պաշտոնը զբաղեցնում է Քրիս Գյորցենը)։ Խորհրդի նիստերն անցկացվում են ամսական երկու անգամ, առաջին և երկրորդ երեքշաբթի օրերին։ Ամենօրյա վարչական գործառույթներն իրականացնում է քաղաքապետը[3]։

Մշակույթ ու տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքի կրթական համակարգի մեջ են մտնում մի քանի նախակրթարաններ ու երկու միջնակարգ դպրոցներ (աշխարհիկ ու կրոնական), մասնավոր մասնագիտական դպրոց և Աստվածաբանական քոլեջ։ Սթայնբեքում գործում է քաղաքյին գրադարան, որը կառուցվել է 1996 թվականին, գրադարանի հավաքածուն ներառում է ավելի քան

 
Հողմաղաց բողոքականների պատմական գյուղում

50000 օրինակ գրքեր, ամսագրեր, տեսաերիզներ։ Գրադարանն ունի 7000-ից ավելի ընթերցող[4]։ Քաղաքում գործում են ջրային սպորտաձևի կենտրոններ, երկու սպորտային մարզադաշտ և մշակույթի ու արվեստի կենտրոններ։

Սթայնբեքի տեսարժան վայրերը կապված են մենոնիստների պատմության հետ։ Մենոնիստների պատմական գյուղն իրենից ներկայացնում է Սթայնբեքի առաջին բնակիչների վերակառուցված կենցաղը, ամեն տարի օգոստոս ամսին քաղաքում անցկացվում են Պիոներական օրեր։ Սթայնբեքում կան շատ հուշարձաններ[5].: Քաղաքի երկու տեսարժան վայրեր կապված են նրա պատմության հետ` ինչպես «Սթայնբեք» ավտոմոբիլային կենտրոնը[6] և Սթայնբեքում առաջին մեքենք վաճառող Ջոն Ֆրիզենի հուշարձանը (1946 թվական), որը հանդիսանում է նահանգային ճարտարապետության հուշակոթող։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Focus on Geography Series, 2016 Census: Steinbach, City (CSD) - Manitoba». Statistics Canada. 2017 թ․ փետրվարի 9. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  2. D. M. Lyon. (2012 թ․ սեպտեմբերի 11). «Steinbach». The Canadian Encyclopedia. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  3. «Mayor & Council». City of Steinbach. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  4. «I'm New to Steinbach». City of Steinbach. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  5. «Arts, Culture & Heritage». City of Steinbach. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  6. «Historic Sites of Manitoba: Steinbach - The Automobile City (Steinbach)». The Manitoba Historical Society. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթայնբեք» հոդվածին։