Սըդըն (պարս.՝ سقين), հայաբնակ գյուղ Իրանում, Ղարադաղի Քեյվան գավառակում։ 20-րդ դարի սկզբին ուներ 673 հայ բնակիչ (118 տուն)։ Զբաղվում էին այգեգործությամբ, պարտիզպանությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները 1946 թվականին ներգաղթել են Խորհրդային Հայաստան։

Բնակավայր
Սըդըն
ԵրկիրԻրան Իրան
Սըդըն (Իրան)##
Սըդըն (Իրան)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 350