Սեֆիդրուդ (նաև Սեֆիդ; պարս.՝ سفیدرود; ֆարսիից թարգմանած՝ «սպիտակ գետ», հնում՝ Մարդուս, Ամարդուս), խոշոր գետ Հյուսիսային Իրանում։ Ավելի վաղ ձևավորվել է լեռնային Կիզիլուզեն և Շահրուդ գետերի միախառնումից, Էլբուրս լեռնահամակարգի հարավային լանջերից, այժմ՝ սկիզբ է առնում Շաբանաու ջրամբարից։ Այնուհետև գետի ջրերը հատում են լեռնաշղթային արևմտյան վերջավորությունները և թափվում են Կասպից ծով՝ առաջացնելով լայն դելտա[1][2]։

Սեֆիդրուդ
Սեֆիդրուդի ավազանը
Բնութագիր
Երկարություն670 կմ
Ավազանի մակերես13 450 կմ²
Ջրահոսք
ԱկունքՇաբանաու
Ակունքի տեղակայում36/45/35.54/N/49/23/18.19/E
Գետաբերանի տեղակայում37/28/3.79/N/49/56/28.25/E
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՂզլ Ուզան, Շահրուդ, Sīāh Rūd? և Manjil River?
ԵրկիրԻրան Իրան
ԵրկրամասԳիլան
ՋրահավաքԿասպից ծովի ավազան

Սեֆիդրուդը Կասպից ծովի իրանական ափի խոշորագույն և ամենաջրառատ գետն է։ Կիզիլուզենի հետ միասին գետի երկարությունը 720 կմ է, ավազանը՝ մոտ 56,2 կմ²։ Սնուցումը ձնային է, սառցային, անձրևային և ստորգետնյա։ Ջրի տարեկան միջին ծախսը գետահունով ենթարկվում է զգալի տատանումների։ Գարնան ձնհալի և աշնան հորդառատ անձրևների ժամանակ ջրի ծախսը կարող է հասնել մինչև 600 մ³/վրկ։ Ձմռան սակավաջրության դեպքում այն կազմում է մինչև 70-80 մ³/վրկ, տարեկան միջին ցուցանիշը 130 մ³/վրկ է։ Հունի բարձր անկման պատճառով նշանակալի է գետի հիդրոէներգետիկ ներուժը։

Կիզիլուզեն և Շահրուդ գետերի միախառնման տեղում 1962 թվականին կառուցվեց մոտ 90 մՎտ հզորությամբ և 100 մ-ից ավելի բարձրություն ունեցող, ջրի հոսքը կարգավորող պատնեշով Շահ Բանու Ֆարահ ՀԷԿ-ը։ Արդյունքում ստեղծվեց Շաբանաու ջրամբարը։ Սա թույլ տվեց չեզոքացնել ուժեղ հեղեղումները գետի դելտայում, ուր ոռոգվում են մոտ 200 հազար հա հողատարածքներ (բրինձ, ղորեն, այգեգործություն. խաղողագործություն)։

Գետի դելտան բացվում է Կասպից ծովում, սակայն պատնեշի կառուցումից հետո ջրի շարժի տեմպը կրճատվել է։ գետի դելատյում գտնվում են Գիլյան նահանգի երեք խոշոր քաղաքային բնակավայրերը՝ Ռաշթ քաղաքը և նրա ուղեկիցներ Բանդարե Անզալին և Լենգերուդը[3]:.

360° տեսարան, արևը ծագում է

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fortescue, L. S. (April 1924) "The Western Elburz and Persian Azerbaijan" The Geographical Journal 63(4): pp. 301-315, p.310
  2. Rawlinson, H. C. (1840) "Notes on a Journey from Tabríz, Through Persian Kurdistán, to the Ruins of Takhti-Soleïmán, and from Thence by Zenján and Ṭárom, to Gílán, in October and November, 1838; With a Memoir on the Site of the Atropatenian Ecbatana" Journal of the Royal Geographical Society of London 10: pp. 1-64, p. 64
  3. Яндекс. Карты
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեֆիդ» հոդվածին։