Սեքստոս Պոմպեոս (մ․ թ․ ա․ մոտ 75-35), հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ։ Գնեոս Պոմպեոսի երկրորդ որդին։ Հոր մահից (48) հետո Աֆրիկայում (48-46) և Իսպանիայում (46-44) պատերազմել է Հուլիոս Կեսարի դեմ, որի մահից (44) հետո ծերակույտը նրան նշանակել է նավատորմի հրամանատար։ Զավթելով Սիցիլիան, Սարդինիան և Կորսիկան՝ Սեքստոս Պոմպեոսը ապաստան է տվել փախստական ստրուկներին և ծովից շրջափակել Իտալիան։ 43 թվականին 2-րդ եռապետությունը Սեքստոս Պոմպեոսին հայտարարել է օրենքից դուրս, սակայն 39 թվականին հարկադրված պայմանագիր է կնքել նրա հետ և նշանակել ծովային ուժերի հրամանատար։ Բայց հակամարտություն ները չեն վերացել։ 36 թվականին Սեքստոս Պոմպեոսը Սիցիլիայի մոտ երկու ծովամարտում պարտվել է Օկտավիանոսի զորավար Մարկոս Ագրիպպային, փախել Փոքր Ասիա, որտեղ սպանվել է։

Սեքստոս Պոմպեոս
լատին․՝ Sextus Pompeius Magnus
Դիմանկար
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրՀին Հռոմ
Մահացել էմ. թ. ա. 35[2]
Մահվան վայրՄիլեթ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ՄասնագիտությունՀին հռոմեական քաղաքական գործիչ և Հին հռոմեական զինվորական անձնակազմ
ԱմուսինScribonia?
Ծնողներհայր՝ Գնեոս Պոմպեոս[2][1], մայր՝ Mucia Tertia?[1]
Զբաղեցրած պաշտոններկոնսուլ և moneyer?
ԵրեխաներPompeia?
 Sextus Pompeius Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Н. О. Помпей (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1898. — Т. XXIVа. — С. 512.
  2. 2,0 2,1 2,2 Помпей (ռուս.) // Военная энциклопедияСПб.: Иван Дмитриевич Сытин, 1915. — Т. 18. — С. 576.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեքստոս Պոմպեոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 375