HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերվալ (այլ կիրառումներ)
Սերվալ
Սերվալ
Սերվալ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ընտանիք Կատվազգիներ (Felidae)
Ցեղ 'Leptailurus'
Տեսակ Սերվալ (L. serval)
Միջազգային անվանում
Leptailurus serval
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սերվալ (Leptailurus serval), կատվազգիների ընտանիքի մանր կաթնասուն։

ԲնութագիրըԽմբագրել

Սերվալը բավականին բարեկազմ, երկար ոտքերով, միջին չափի կատվազգի է։ Մարմնի ընդհանուր երկարությունը 80-141 սմ է պոչի հետ, բարձրությունը ուսերից 40-57 սմ է, իսկ գլխից 40-ից կամ 50—68 սմ, կենդանի զանգվածը՝ 12-21 կգ արուներ, 8-16 կգ էգեր, արուները կարող են հասնել առավելագույնը մինչև 23 կգ։ Սերվալը ի տարբերություն բոլոր կատվազգիների՝ ունի երկար ոտքեր և մեծ ականջներ։ Պոչը կարճ է՝ 20-42 սմ, դունչը, կուրծքը և փորի հատվածը սպիտակ են։ Ականջների արտաքին շերտը սև է՝ դեղին կամ սպիտակ բծերով։ Տարբեր տարածքներում ապրող կենդանիներն ունեն տարբեր բնորոշում. չորային տարածքներում ապրողներն ունեն խոշոր պտերով բաց գույնի մազածածկ, իսկ անտառային սերվալները ավելի մուգ են։

Տարածումը և բնական միջավայրըԽմբագրել

Տարածված է Աֆրիկայում՝ բացառությամբ Սահարա անապատի։ Ապրում է 1000-3100 մ բարձրությունում։

ՎարքըԽմբագրել

Սերվալը հիմնականում գիշերային կենդանի է։ Որսի ամենաակտիվ շրջանն առավոտյան և երեկոյան է։ Վարում է միայնակ կյանք։ Վտանգի դեպքում թաքնվում է կամ նախընտրում է վազել, երբեմն՝ մագլցում ծառերի վրա։

ՍննդակարգըԽմբագրել

Հիմնական որսը հանդիսանում են կրծողները, նապաստակները, փոքր այծքաղներ, այծյամները, ինչպես նաև փասիանները, ֆլամինգոները և այլն։

Բազմացումը և կյանքի տևողությունըԽմբագրել

Հղիությունը տևում է 65-77 օր։ Ունենում է 2-3 ձագ՝ 200-400 գ։ Մայրը կաթով կերակրում է մինչև 5 ամիս։ Էգ ձագերը մոր հետ ապրում են ավելի երկար, քան արուները։ Սեռահասուն են դառնում 18-24-րդ ամսում։ Սերվալ կատուները ապրում են սովորաբար 14-20 տարի։

Պահպանման կարգավիճակըԽմբագրել

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում «Քիչ վտանգված» կարգավիճակով։

ԾանոթագրություններԽմբագրել

Սա անավարտ հոդված է կենդանու մասին ։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն, պարզապես այս բարցարձակապես ու ընդհանրապես ենթակա չի ջնջմանը։

Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։