Սերյոժա Առաքելյան

հայ դերասան, արվեստաբան, թանգարանագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Առաքելյան (այլ կիրառումներ)

Սերյոժա Մնացականի Առաքելյան (Սերգեյ Առաքելյան[1], մայիսի 25, 1931(1931-05-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, արվեստաբան, թանգարանագետ։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի թանգարանի տնօրեն։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2009)[2]։

Սերյոժա Առաքելյան
Ծնվել էմայիսի 25, 1931(1931-05-25) (92 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունդերասան, արվեստագետ և թանգարանագետ
ԱշխատավայրՀակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Հայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Առաքելյանը ծնվել է 1931թվականի մայիսի 25-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Պատանի տարիքից մասնակցել է Երևանի պիոներների պալատի թատերական, գրական, վոկալ խմբերին, աշակերտել Արուս Ոսկանյանին, Դանիել Ղազարյանին, Կարո Զաքարյանին, Ազատ Մանուկյանին։ 1951-1954 թվականներին ապրել է Բաթումի քաղաքում, տեղում կազմակերպել է հայկական թատերախումբ, բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ։ 1954-1962 թվականներին որպես դերասան աշխատել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում[3], միաժամանակ՝ 1959-1979 թվականներին աշխատել է Աբովյանի շրջանային մշակույթի տանը` որպես գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր։ Բեմադրել է ավելի քան 50 ներկայացում, որտեղ խաղացել է գլխավոր դերեր։

Սերգեյ Առաքելյանի բեմադրությունների և դերակատարումների մասին գրվել են 100-ից ավելի գրախոսականներ, մամուլում տպագրվել են Գարեգին Երիցյանի, Նաիրի Զարյանի, Ավետ Ավետիսյանի, Օլգա Գուլազյանի, Վահրամ Փափազյանի, Սուրեն Քոչարյանի, Պահարեի հիացական խոսքերը։ 1960 թվականին Աբովյանի շրջանային մշակույթի տանը կից ստեղծել է օպերային ստուդիա, բեմադրել է Ալեքսանդր Հովհաննիսյանի «Պեպո» օպերան և դարձել է Պեպոյի առաջին դերակատարը։ 1979 թվականին Առաքելյանին հրավիրել են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, որտեղ մինչև 1993 թվականը ղեկավարել է գիտամասսայական բաժինը։ Կազմակերպել է տարբեր ցուցահանդեսներ, գիտական նստաշրջաններ, հոբելյանական, մեծարման, ստեղծագործական երեկոներ, զեկուցումներ է կարդացել գիտական նստաշրջաններում։ Զբաղվել է սայաթնովագիտությամբ, ստեղծել է նրա անձնական հավաքածուն։ Ունի նաև գրականության և արվեստի այլ գործիչներին վերաբերող անձնական արխիվներ, լուսանկարներ, բացառիկ ձեռագրեր, վավերագրեր, անձնական իրեր։ Տարբեր ժամանակահատվածներում ղեկավարել է Երևան քաղաքի Զեյթուն, Արաբկիր, Շենգավիթ ավանների մշակույթի պալատների, Մյասնիկյանի անվան կահույքի ֆաբրիկայի, նախագծային ինստիտուտի, պետական համալսարանի թատերախմբերը։ 1993-1998 թվականներին նշանակվել է «Զորավար Անդրանիկ» մշակույթի կենտրոնի տնօրեն։

2006 թվականին Իլյիչ Բեգլարյանի հետ հիմնադրել է Զորավար Անդրանիկ թանգարան, եղել է նրա գիտական նախագծի և ցուցադրության հեղինակը։

Երկար տարիներ աշխատել է որպես Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի տնօրեն։ Տասը տարի ղեկավարել է Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ստեղծել է բազմաթիվ ֆոնդեր, կազմակերպել ցուցահանդեսներ։

Աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններում` որպես թանգարանի վարիչ[3]։ Հիմնադրել է «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարը և հեղինակել է «Սվետլանա Գրիգորյան», «Կարպ Խաչվանքյան»[4], «Ժենյա Ավետիսյան», «Յուրի Ամիրյան», «Օֆելյա Համբարձումյան», «Գոհար Գասպարյան», «Երվանդ Ղազանչյան», «Գալյա Նովենց», «Բաբկեն Ներսիսյան», «Ռուբեն Մաթևոսյան» և այլ նկարազարդ ալբոմ-ժողովածուներ[3]։ Գրել է թատերագիտական, գրականագիտական հոդվածներ, կազմակերպել ցուցահանդեսներ, հեռուստատեսային հաղորդումներ։

Ներկայացումներ խմբագրել

Հեղինակ Պիես Դեր
Ալեքսանդր Օստրովսկի «Անմեղ մեղավորներ» Շմագա
Գաբրիել Սունդուկյան «Պեպո» Զիմզիմով
Գաբրիել Սունդուկյան «Խաթաբալա» Զամբախով
Դերենիկ Դեմիրճյան «Քաջ Նազար» Նազար
Աղասի Այվազյան «Ուշ լինի, նուշ լինի» Արշակ
Հովհաննես Թումանյան «Չախ-չախ թագավորը» Թագավոր
Մոլիեր «Ժորժ Դանդեն» Լյուպեն
Մոլիեր «Սկապենի արարքները» Սկապեն

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Թատերական արվեստի հանրապետական փառատոնի դափնեկիր
  • «Արտիստ» փառատոնի դափնեկիր
  • «Գոհար Գասպարյան» ոսկե մեդալ
  • ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 2009
  • «Երվանդ Ղազանչյան» հատուկ Արտավազդ մրցանակ, թատերարվեստին մատուցած անբասիր աշխատանքի համար, 2021

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Սերգեյ Առաքելյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  2. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  3. 3,0 3,1 3,2 Պարոնյանի անվան թատրոնի 75-ամյա պատմությունը ներկայացնող գիրք է հրատարակվել
  4. Հայ մեծանուն դերասան Կարպ Խաչվանքյանն այսօր կլիներ 80 տարեկան

Արտաքին հղումներ խմբագրել