Սերխիո Մենդես Բոլանյոս

(Վերահղված է Սերխիո Մենդես Կորտեսից)

Սերխիո դե Խեսուս Մենդես Բոլանյոս (իսպ.՝ Sergio de Jesús Méndez Bolaños, փետրվարի 14, 1943(1943-02-14), Santa Elena, Usulután Department, Սալվադոր - դեկտեմբերի 18, 1976(1976-12-18), Սալվադոր), 1960-70-ականների սալվադորցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հայտնի է եղել «Տաբուդո» (el Tabudo) մականվամբ։

Սերխիո Մենդես Բոլանյոս
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 14, 1943(1943-02-14)
ԾննդավայրSanta Elena, Usulután Department, Սալվադոր
Մահացել էդեկտեմբերի 18, 1976(1976-12-18) (33 տարեկան)
Մահվան վայրՍալվադոր
Քաղաքացիություն Սալվադոր
Մասնագիտությունֆուտբոլիստ
 Sergio Méndez Վիքիպահեստում

Մենդեսը հանդես է եկել Սան Սալվադորի «Ատլետիկո Մարտե» և Սան Միգելի «Ագիլա» ակումբների կազմում։

Սալվադորի հավաքականի կազմում անց է կացրել երեք հանդիպում 1968 թ. ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարում։ Ազգային թիմը ներկայացրել է նաև 1965 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնության եզրափակիչ մրցաշարում, որտեղ մասնակցել է հավաքականի բոլոր հինգ հանդիպումներին՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ Սալվադորի հավաքականի կազմում խաղացել է Մեքսիկայում կայացած 1970 թ. աշխարհի առաջնությունում. մասնակցել է խմբային փուլի երկու հանդիպման՝ Մեքսիկայի (0։4) և Խորհրդային Միության դեմ (0։2)։

Մենդեսը մահացել է 1978 թ. ավտովթարից։

Արտաքին հղումներ խմբագրել