Սերը ժանտախտի օրերին

Սերը խոլերայի օրերին (իսպ.՝ El amor en los tiempos del cólera, Գաբրիել Գարսիա Մարկեսի 1985 թվականին հրատարակված վեպը, որը համարվում է գրողի ամենարժեքավոր ստեղծագործություններից մեկը[2]։

Սերը խոլերայի օրերին
իսպ.՝ El amor en los tiempos del cólera
ՀեղինակԳաբրիել Գարսիա Մարկես
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրRomantic Novel?
Բնօրինակ լեզուիսպաներեն
Էջեր516[1]
ԵրկիրFlag of Colombia.svg Կոլումբիա
ՀրատարակիչPenguin Random House?
Հրատարակման տարեթիվ1985
ՎիքիքաղվածքՍերը ժանտախտի օրերին

ՍյուժեԽմբագրել

Վեպի գլխավոր հերոսը Ֆերմինա Դասան է։ Նա մերժում է մանկության ընկերոջ՝ Ֆլորենտինա Արիսայի առաջարկությունը, իմանալով, որ իրենց երիտասարդ սերը սոսկ միամիտ դրվագ է եղել իր կյանքում։ 21 տարեկանում (վերջնաժամկետ, որը ինքն իր համար սահմանել էր ամուսնության համար) նա ամուսնանում է Խուվենալ Ուրբինոյի հետ։ Ուրբինոն բժիշկ էր, որը տարվել էր գիտությամբ և ժանտախտի դեմ պայքարելու գաղափարներով։ Նա շատ ռացիանալ մարդ էր, ում ամբողջ կյանքը հստակ կազմակերպված էր։ Ուրբինոյի սերը հակադարձվում է Արիսայի սիրուն, որը լցված էր հնացած ռոմանտիզմով։ Ֆերմինան իմանում է, որ Ուրբինոն այն նվիրված ամուսինը չէ, ինչպիսին թվում էր։ Նա անկեղծ խոստովանում է իրենց ամուսնության ընթացքում իր ունեցած սիրային կապի մասին։ Երբ Ուրբինոն մահանում է, Ֆերմինոյի ու Արիսայի սերը պոռթկում է նոր ուժով, այնինչ նրանք արդեն երիտասարդ չէին։ Բայց դա արդեն այն միամիտ երիտասարդական սերը չէր, այլ չափահասների, որոնք հասկացել էին կյանքը։ Նրանք ճանապարհորդում են Արիսային պատկանող նավով և սիրում էին միմյանց։ Ավելորդ սահմանային ստուգումների կանգառներից խուսափելու համար, նրանք դրոշ էին կախել, որը նշանակում էր հիվանդության առկայություն նավի վրա (այստեղից էլ ծագում է վեպի անվանումը)։ Միայն թե այդպիսի դրոշով նրանց հետ չեն թողնում և սիրահարները մեկնում են նոր ճանապարհորդության։

Վեպի կերպարներըԽմբագրել

  • Ֆերմինա Դասա-գլխավոր հերոսուհի
  • Ֆլորենտինո Արիսա-գլխավոր հերոս
  • Խուրվենալ Ուրբինո դե լա Կալյե-Ֆերմինա Դասայի ամուսինը
  • Լորենցո Դասա-Ֆերմինա Դասայի հայրը
  • Խերեմյա դե Սենտ-Ամուր-նկարիչ, որի ինքնասպանությամբ սկսվում է վեպը
  • Տրանսիտա Արսա-Ֆլորենտինոյի մայրը
  • Իլդեբրանդա Սանչես-Ֆերմինայի զարմիկը
  • Միս Բարբա Լինչ-Ուրբինոյի սիրուհին
  • Լեոն 12-րդ-Ֆլորենտինա Արիսայի գործատուն,Կարիբյան գետային շոգենավատորմի նախագահ
  • Լեոնա Կասիանի-Ֆլորենտինա Արիսայի գործընկերը

ԷկրանավորումԽմբագրել

2007 թվականին վեպը էկրանավորվել է New Line Cinema կինոստուդիայում[3]։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են