Սերը խոլերայի օրերին (իսպ.՝ El amor en los tiempos del cólera, Գաբրիել Գարսիա Մարկեսի 1985 թվականին հրատարակված վեպը, որը համարվում է գրողի ամենաարժեքավոր ստեղծագործություններից մեկը[2]։

Սերը խոլերայի օրերին
El amor en los tiempos del cólera
ՀեղինակԳաբրիել Գարսիա Մարկես
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուիսպաներեն
Նկարագրում էԿարիբյան ավազան
Էջեր464[1]
Երկիր Կոլումբիա
ՀրատարակիչPenguin Random House
Հրատարակման տարեթիվ1985
ԹարգմանիչEdith Grossman?
ՎիքիքաղվածքՍերը ժանտախտի օրերին

Սյուժե խմբագրել

Վեպի գլխավոր հերոսը Ֆերմինա Դասան է։ Նա մերժում է մանկության ընկերոջ՝ Ֆլորենտինո Արիսայի առաջարկությունը, իմանալով, որ իրենց երիտասարդ սերը սոսկ միամիտ դրվագ է եղել իր կյանքում։ 21 տարեկանում (վերջնաժամկետ, որը ինքն իր համար սահմանել էր ամուսնության համար) նա ամուսնանում է Խուվենալ Ուրբինոյի հետ։ Ուրբինոն բժիշկ էր, որը տարվել էր գիտությամբ և ժանտախտի դեմ պայքարելու գաղափարներով։ Նա շատ ռացիոնալ մարդ էր, ում ամբողջ կյանքը հստակ կազմակերպված էր։ Ուրբինոյի սերը հակադարձվում է Արիսայի սիրուն, որը լցված էր հնացած ռոմանտիզմով։ Ֆերմինան իմանում է, որ Ուրբինոն այն նվիրված ամուսինը չէ, ինչպիսին թվում էր։ Նա անկեղծ խոստովանում է իրենց ամուսնության ընթացքում իր ունեցած սիրային կապի մասին։ Երբ Ուրբինոն մահանում է, Ֆերմինայի ու Արիսայի սերը պոռթկում է նոր ուժով, այնինչ նրանք արդեն երիտասարդ չէին։ Բայց դա արդեն այն միամիտ երիտասարդական սերը չէր, այլ չափահասների, որոնք հասկացել էին կյանքը։ Նրանք ճանապարհորդում են Արիսային պատկանող նավով և սիրում էին միմյանց։ Ավելորդ սահմանային ստուգումների կանգառներից խուսափելու համար, նրանք դրոշ էին կախել, որը նշանակում էր հիվանդության առկայություն նավի վրա (այստեղից էլ ծագում է վեպի անվանումը)։ Միայն թե այդպիսի դրոշով նրանց հետ չեն թողնում և սիրահարները մեկնում են նոր ճանապարհորդության։

Վեպի կերպարներ խմբագրել

  • Ֆերմինա Դասա-գլխավոր հերոսուհի
  • Ֆլորենտինո Արիսա-գլխավոր հերոս
  • Խուվենալ Ուրբինո դե լա Կալյե-Ֆերմինա Դասայի ամուսինը
  • Լորենսո Դասա-Ֆերմինա Դասայի հայրը
  • Երեմիա դե Սենթ-Ամուր-նկարիչ, որի ինքնասպանությամբ սկսվում է վեպը
  • Տրանսիտո Արիսա-Ֆլորենտինոյի մայրը
  • Հիլդեբրանդա Սանչես-Ֆերմինայի զարմիկը
  • Բարբարա Լինչ-Ուրբինոյի սիրուհին
  • Լեոն 12-րդ-Ֆլորենտինո Արիսայի գործատուն,Կարիբյան գետային շոգենավատորմի նախագահ
  • Լեոնա Կասիանի-Ֆլորենտինո Արիսայի գործընկերը

Էկրանավորում խմբագրել

2007 թվականին վեպը էկրանավորվել է New Line Cinema կինոստուդիայում[3]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերը ժանտախտի օրերին» հոդվածին։