Սերգո Մելիքսեթյան
Սերգո Տիգրանի Մելիքսեթյան (1913, Ալավերդի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - 1983), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Սերգո Մելիքսեթյան | |
---|---|
Ծնվել է | 1913 |
Ծննդավայր | Ալավերդի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1983 |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՍերգո Մելիքսեթյանը ծնվել է 1913 թվականին, Ալավերդի քաղաքում։ Միջնակարգն ավարտելուց հետո աշխատել է Թեղուտի 7-ամյա դպրոցում[1]։
1940 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ, ծառայել է 31-րդ դիվիզիայի 177-րդ հրաձգային գնդում։ 1941 թվականի նոյեմբերի 8-ին զորամասը դիրքեր է գրավել Տագանրոգից արևմուտք։ Նոյեմբերի կեսին, մարտերից մեկում ստորաբաժանումը ընկնել է շրջապատման մեջ, բայց կարողացել են ձկնորսական նավակով տեղափոխվել Ազովի ծովի հարավային ափը, Եյսկ քաղաքի շրջանում դուրս են եկել շրջապատումից, հետագայում մարտերից մեկում ծանր վիրավորվել է, երկարատև բուժվելուց հետո զորացրվել է բանակից[1]։
Մելիքսեթյանը շուրջ քսան տարի գլխավորել է Շնողի, Ալավերդի քաղաքի Միքայել Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցների աշխատանքները, եղել է շրջխորհրդի գործկոմի ժողովրդական կրթության, այնուհետև մշակույթի բաժինների վարիչ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և մի շարք մեդալներով, արժանացել է հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչման[1]։
Սերգո Մելիքսեթյանը մահացել է 1983 թվականին։
Պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ
- «Պատվո նշան» շքանշան