Սերգիոս և Բաքոս սրբերի եկեղեցի

մզկիթ

Սերգիոս և Բաքոս սրբերի եկեղեցի (թուրքերեն՝ Küçük Ayasofya, այլ անվանում՝ Փոքր Այա-Սոֆիա), Ստամբուլի պահպանված ամենահին եկեղեցիներից, որը վերածվել է մզկիթի Օսմանյան կայսրության օրոք[1]։ Նախատիպ է ծառայել Սան Վիտալե և Սուրբ Սոֆիա տաճարների համար։ Ամենայն հավանականությամբ նույն վարպետների՝ Իսիդոր Միլեթացու և Անթեմիուս Թրալեսցու աշխատանքն է։ Նվիրված է Սերգիոս և Բաքոս սրբերին։

Սերգիոս և Բաքոս սրբերի եկեղեցի
թուրքերեն՝ Küçük Ayasofya Camii
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի, մզկիթ և տեսարժան վայր
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՍտամբուլ
Դավանանքիսլամ
Հիմնական ամսաթվերը526
ՆվիրվածՍերգիուս և Բաքուս
ԱնվանվածՍերգիուս և Բաքուս
ՃարտարապետԻսիդոր Միլետացի
ՀիմնադիրՀուստինիանոս Ա
Ճարտարապետական ոճբյուզանդական ճարտարապետություն
Հիմնադրված526
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Sergius and Bacchus Church Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ներկայումս գոյություն ունեցող տաճարը կառուցվել է 527-529 թվականներին այն տան մոտ, որտեղ Հուստինիանոս Ա կայսրն անցկացրել է իր երիտասարդության տարիները, և եղել է կայսեր իշխանության տարիներին կատարված առաջին նշանակալի գործերից մեկը[2]։ Փոքր Սոֆիան կազմել է միասնական համալիր ավելի վաղ կառուցված Պողոս և Պետրոս սրբերի եկեղեցու հետ, որի գոյության վերջին վկայությունները ոչնչացվել են Ստամբուլի իշխանությունների կողմից 20-րդ դարում։ Փոքր Սոֆիայի՝ կայսերական ընտանիքի կողմից հատուկ սիրված լինելու վկայությունն են բազմաթիվ խոյակների վրա փորագրված Հուստինիանոս Ա-ի և նրա կնոջ՝ Թեոդորայի անունների սկզբնատառերը։

 
Տաճարի ինտերիերը

536 թվականին Թեոդորան եկեղեցական համալիրը հանձնել է մոնոֆիզիտների վանքին, իսկ 551 թվականին այստեղ թաքնվել է Հռոմի պապ Վիգիլիոսից։ Եկեղեցու խճանկարները ոչնչացվել են պատկերամարտության հետևորդների կողմից։ Կոստանդնուպոլսի անկումից հետո եկեղեցին շարունակել է գործել մինչև 1506 թվականը։ Մզկիթի վերածելու ժամանակ փոխվել են պատուհաններն ու մուտքը, բարձրացվել է հատակի մակարդակը, իսկ ներքին պատերը սվաղել են[3]՝ սպիտակեցնելով խճանկարները, կառուցել է նաև նախասրահ և մեդրեսե[4]։

1742 թվականին եկեղեցու բակում կառուցվել է ծիսական շատրվան։ 1762 թվականին կառուցվել է մինարեթը (այն ավերվել է 1940 թվականին և նորից կառուցվել է 1956 թվականին[4]): Սուլթան Մահմուդ II-ի կարգադրությամբ՝ մզկիթը նորոգվել է բազմաթիվ երկրաշարժերից հետո։ Բալկանյան պատերազմների ժամանակ այստեղ ապաստանել են փախստականներ[4]։ Փոքր Սոֆիայի անմիջական հարևանությամբ երկաթգծի կառուցումը լուրջ վնաս է հասցրել համալիրին։ Այդ պատճառով այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bardill, Jonathan (2017). «The Date, Dedication, and Design of Sts. Sergius and Bacchus in Constantinople». Journal of Late Antiquity (անգլերեն). 10 (1): 85–86. doi:10.1353/jla.2017.0003. ISSN 1942-1273.
  2. Freely (2000), p. 137
  3. Mathews (1976), p. 242
  4. 4,0 4,1 4,2 Müller-Wiener (1977), p. 182
  5. Historic Areas of Istanbul

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգիոս և Բաքոս սրբերի եկեղեցի» հոդվածին։