Սերգեյ Ցիգալ
Սերգեյ Վիկտորովիչ Ցիգալ (ռուս.՝ Сергей Викторович Цигаль, դեկտեմբերի 6, 1949, Մոսկվա, ԽՍՀՄ), մոսկվացի նկարիչ, խոհարար-ճանապարհորդ։
Սերգեյ Ցիգալ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1949 (73 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետ (1973) և Մոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա (1986) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Մոսկվայի նկարիչների միություն |
Հայր | Վիկտոր Ցիգալ |
Մայր | Միրել Շահինյան |
Ամուսին | Լյուբով Պոլիշչուկ |
Զավակներ | Մարիետա Ցիգալ-Պոլիշչուկ |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Ցիգալների ընտանիքը եկել է Օդեսայից, պապը՝ Էֆիմ Դավիդովիչ Ցիգալը, եղել է ինժեներ և սովորել է Ֆրանսիայում[1]։ 1973 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը[2]։ Այնուհետև՝ 1986 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստա-արդյունաբերական բարձրագույն ուսումնարանը (նախկին Ստրոգանովյան ուսումնարան)։
1989 թվականից Մոսկվայի նկարիչների միության անդամ է։ 1980 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Ցիգալի աշխատանքները գտնվում են Ռուսաստանի մշակույթի նախարարության թանգարանային և ցուցահանդեսային ֆոնդում, Ժամանակակից արվեստի թանգարանի արվեստի ցուցասրահում, Էկվադորի պետական թանգարանում, ինչպես նաև Ռուսաստանի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Շվեդիայի մասնավոր հավաքածուներում։ Համագործակցում է տարբեր պատկերասրահների հետ։
Ընտանիք խմբագրել
- Պապ՝ Յակով Սամսոնովիչ Խաչատրյանց (1884-1960), բանասեր, հայերենից թարգմանիչ (Ալեքսանդր Շիրվանզադեի «Հայկական նովելներ», Նար-Դոս, Ստեփան Զորյան, Հովհաննես Թումանյան (արձակ) և այլն)։
- Տատիկ՝ Մարիետա Շահինյան (1888-1982), բանաստեղծուհի
- Մայր՝ Միրել Շահինյան (1918-2012), նկարչուհի
- Հայր՝ Վիկտոր Ցիգալ (1916-2005), նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։
- Հորեղբայր՝ Վլադիմիր Ցիգալ (1917-2013), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ։
- Հորեղբոր որդի՝ Ալեքսանդր Ցիգալ (ծնված՝ 1948), քանդակագործ։
- Զարմուհի՝ Մաշա Ցիգալ (ծնված՝1973), նորաձևության մոդելագործ։
- Կին` Լյուբով Պոլիշչուկ (1949-2006), Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի։
- Դուստր՝ Մարիետա Ցիգալ-Պոլիշչուկ (ծնված՝ 1984), դերասանուհի։
- Թոռ՝ Գրիգորի Սերդյուկ (ծնված՝ 2010)
Ֆիլմագրություն խմբագրել
- 1980- Մարդիկ օվկիանոսում՝ Շահբազյան, նավաստի,
- 1990 - Իմ նավաստին՝ պարուհի,
- 2000 - Վալենտինի օրը - «Սուրբ Վալենտին»,
- 2002 - Անհաջողակի որդին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «На Цигаля акул ловили»։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-26-ին։ Վերցված է 2011-02-10
- ↑ «21 октября в Музее изобразительных искусств открылась выставка графики московского художника Сергея Цигаля»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-14-ին։ Վերցված է 2014-05-13