Սերգեյ Տիխանովսկի (բելառուս․՝ Сяргей Леанідавіч Ціханоўскі, օգոստոսի 18, 1978(1978-08-18), Հորկի, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս բլոգեր, «Страна Для Жизни» (անգլ. թարգմանաբար՝ «Երկիր կյանքի համար») ալիքի հեղինակ և հաղորդավար, ընդդիմադրական[1], ձեռնարկատեր, քաղաքական բանտարկյալ[2][3][4]։

Սերգեյ Տիխանովսկի
բելառուս․՝ Сяргей Леанідавіч Ціханоўскі
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 18, 1978(1978-08-18) (45 տարեկան)
ԾննդավայրՀորկի, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Բելառուս
ԿրթությունFaculty of Philology, Gomel State University?
Մասնագիտությունգործարար, քաղաքական գործիչ, յություբեր, ձեռնարկատեր, ակտիվիստ, հեռուստատեսային պրոդյուսեր և բլոգեր
ԱմուսինՍվետլանա Տիխանովսկայա
Պարգևներ և
մրցանակներ
 Sergey Tikhanovsky Վիքիպահեստում

Լայն ճանաչում է ստացել Բելառուսի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելու շնորհիվ։ Սակայն Բելառուսի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Սերգեյի գրանցումը[5]։ Այնուհետև նրա կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան, հայտերի ընդունման փակումից առաջ իր թեկնածությունը գրանցելու համար փաստաթղթեր է ներկայացրել[6]։ Արդյունքում Բելառուսի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նրան։ Այն բանից հետո, երբ Տիխանովսկուն ազատ են արձակել քննչական մեկուսարանից, նա գլխավորել է կնոջ նախաձեռնող խումբը։

Սվետլանա Տիխանովսկայայի աջակցության պիկետների ժամանակ շատ մարդիկ դուրս են եկել իրենց ստորագրությունը թողնելու համար[7]։

Տիխանովսկին ձերբակալվել է Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի մաս 1-ի 342-րդ հոդվածով։ Հունիսի 10-ին Գոմելի շրջանային դատարանում քննվել է Տիխանովսկու վերաքննիչ բողոքը։ Դատավորը, որը զբաղվում էր այդ գործով, չի բավարարել բողոքը։ Հունիսի 16-ին հայտնի է դարձել, որ Տիխանովսկու դեմ նոր քրեական գործ է հարուցվել Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածով[8]։

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Տիխանովսկին ծնվել է 1978 թվականի օգոստոսի 18-ին Գոմելում[9][10]։ Նա ավարտել է Գոմելի՝ Սկորինայի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը[11]։

Սերգեյը ձեռնարկատեր է։ Նրան է պատկանում «Կոմպաս» (բելառուս․՝ Компас) ստուդիան, որն աշխատում է տեսանյութերի նկարահանումների ոլորտում։ Այն աշխատում է Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի տարածքում[10][12][13]։ Նրանք որոշ հայտնի գովազդային հոլովակներ, ինչպես նաև Պրոպագանդա փոփ խմբի և շոումեն Ալեքսանդր Ռևվայի համար երաժշտական տեսահոլովակներ են նկարահանել[14]։ Վերջերս Տիխանովսկին քիչ ժամանակ է հատկացնում իր բիզնեսին[14]։ Պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալներով՝ 2017 թվականի վերջին ընկերության շրջանառու ակտիվների գումարը շուրջ 13,2 միլիոն ռուսական ռուբլի է կազմել[15]։

Իր յություբյան ալիքը Տիխանովսկին ստեղծել է 2019 թվականի մարտի 11-ին[16]։ Իր բլոգում նա պատմում է Բելառուսի Հանրապետությունում կյանքի մասին։

Խուզարկություններ խմբագրել

2020 թվականի հունիսի 4-ին Տիխանովսկու ամառանոցում կատարված երրորդ խուզարկության ժամանակ՝ 900 հազար ԱՄՆ դոլար են գտել[17][18][19]։ Խուզարկությունը կատարվել է ցերեկվա ժամը 3-ից մինչև գիշերվա ժամը 3-ը[20][21]։ Այդ ընթացքում երեք բրիգադ է փոխվել։ Ամբողջ գումարը նույն վայրում չի եղել, գումարի մի մասը հայտնաբերվել է այլ վայրերում[21]։ Տիխանովսկու կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան, հայտարարել է, որ այդ փողերը կյանքում երբեք չի տեսել[22][23]։

Նախօրեին բլոգերի՝ Գոմելում գտնվող գրասենյակում խուզարկություն է տեղի ունեցել[24]։ Տիխանովսկու նկատմամբ հետաքննությունը վարում է Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի 3-րդ Գլխավոր վարչությունը[25]։

Հունիսի 4-ին խուզարկություն է կատարվել նաև Սերգեյ Տիխանովսկու 69-ամյա մոր բնակարանում[26][27]։

Բելառուսի Հանրապետության նախագահի թեկնածության առաջադրում խմբագրել

2020 թվականի մայիսի 7-ին իր յություբյան ալիքում Տիխանովսկին տեսանյութ է հրապարակել, որում պատմել է Բելառուսի Հանրապետության նախագահական ընտրարշավին մասնակցելու իր մտադրության մասին[28][29][30]։ Այս տեսանյութում նա պատմել է, թե ինչպես են իր կարծիքով կեղծում ձայները ընտրություններում, ինչպես նաև բելառուսական պաշտոնյաների ամենաթողության մասին։ Մայիսի 6-ին բլոգերին ձերբակալել և բանտարկել են ժամանակավոր կալանքի մեկուսարան[31][32][33]։ Սակայն ավելի ուշ նրան ազատ են արձակել[31][34][35][36]։ Նրա թիմի որոշ անդամներին նույնպես ձերբակալել են, սակայն ավելի ուշ նրանք ազատ են արձակել[37][38]։

Բելառուսի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Սերգեյ Տիխանովսկու գրանցումն այն պատճառով, որ նրա ստորագրությունը փաստաթղթերում չի եղել[39][40]։ Դիմումների ներկայացման ավարտից մեկ ժամ առաջ իր փաստաթղթերը Բելառուսի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով նախաձեռնող խմբի գրանցման է ներկայացրել նրա կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան[41][42][43][44]։ Սերգեյն իր կնոջ նախաձեռնող խմբի ղեկավարն է[45][46]։ Մայիսի 29-ին Տիխանովսկին ձերբակալվել է ստորագրահավաքի պիկետի ժամանակ[47][48]։ Այն ժամանակ, երբ նա քայլում և խոսում էր մարդկանց հետ, մի կին հետևեց նրան, ինչից հետո երկխոսություն սկսեց նրա հետ։ Իր կողմնակիցների վարկածով՝ Սերգեյը չի ցանկացել շփվել այդ կնոջ հետ և պարզապես հեռացել է։ Դեպքի վայրից տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է վանում կնոջը[49]։ Պիկետի ժամանակ ստորագրահավաքի վայրի մոտ երկու ոստիկան է եղել։ Կինը ոստիկաններին բողոքել է, որ Սերգեյը հրաժարվել է պատասխանել իր հարցերին, ինչի հետևանքով ոստիկանությունը սկսել է Սերգեյի ձերբակալությունը[50]։ Այդ պահին ամբոխից մարդիկ սկսել են հրել ոստիկաններին Սերգեյից, և ոստիկաններից մեկն ընկել է ասֆալտի վրա[51][52]։ Պիկետի մասնակիցներից ոմանք փորձել են խանգարել ձերբակալվածներով միկրոավտոբուսի երթևեկմանն, ինչի հետևանքով ջարդել են դուռը[52]։ Այդ պիկետի արդյունքում Տիխանովսկին և ևս ինը մարդ ձերբակալվել են։ Հարուցվել է քրեական գործ՝ ներքին գործերի մարմինների աշխատակիցներին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ։ Հաջորդ օրը Սերգեյին և ևս յոթ մարդկանց տեղափոխել են Մինսկ[53]։ Տիխանովսկին, ինչպես նաև նրա կինը դա սադրանք են անվանել[54][55]։ Դրանից հետո change.org կայքում հանրագիր է հայտնվել՝ Սերգեյին ազատ արձակելու պահանջով[56][57]։

Եվրոպական միությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Սերգեյ Տիխանովսկուն և նրա զինակիցներին։ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության մամլո քարտուղար Պետեր Ստանոն հայտարարել է․ «Իրադարձությունների զարգացումը Բելառուսում վերջին մի քանի օրվա ընթացքում լուրջ հարցեր է առաջացնում իշխանությունների կողմից մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պահպանման վերաբերյալ»[58][59]։ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը նույնպես միացել է Եվրոպական խորհրդարանի անդամների հայտարարությանը Սերգեյ Տիխանովսկու և նրա համախոհների անհապաղ ազատ արձակման մասին[60]։ Եթե իշխանությունները դա չանեն, նրանք սանկցիաներ են սահմանելու[61]։

Հունիսի 20-ին հայտնի է դարձել, որ Տիխանովսկին պատժախցում է մնալու մինչև հունիսի 26-ը[62][63][64][65]։ Այս մասին բլոգերի կինը պատմել Է Բելառուսի իրավական կենտրոններից մեկին[66][67][68][69]։ Ավելի ուշ՝ հունիսի 22-ին, հայտնի է դարձել, որ Տիխանովսկուё պատժախցում գտնվելու ժամկետը երկարացրել են։ Ինչպես հայտնել է Սերգեյի փաստաբանը, ժամկետը երկարացվել է ոչ պատշաճ մաքրման համար[70][71][72]։

Ինչպես հայտնի է դարձել հուլիսի 13-ին, Տիխանովսկին հերթական (երրորդ) անգամ հայտնվել է պատժախցում[73][74][75][76]։ Այս անգամ չսափրված լինելու համար[77][78]։ Տիխանովսկին գտնվում է պատժախցում հուլիսի 10-ից և պետք է այնտեղ մնա մինչև հուլիսի 14-ը[79]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է Սվետլանա Տիխանովսկայայի հետ, նրանք երեխաներ ունեն։ Դատելով 2019 թվականի եկամուտների հայտարարագրից՝ երեխաներից մեկը հաշմանդամ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Top Opposition Figure Detained in Belarus». nytimes (անգլերեն). 2020 թ․ մայիսի 31.
  2. «Правозащитники считают Сергея Тихановского политзаключенным и требуют его освобождения» (ռուսերեն). TUT.BY. 2020 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  3. «Правозащитник: есть все основания для признания фигурантов «дела Тихановского» политзаключенными». naviny.by. 2020 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  4. «Amnesty признала узниками совести белорусских политиков Сергея Тихановского, Виктора и Эдуарда Бабарико». Amnesty International (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 29. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  5. «Сами белорусы хотят перемен»(ռուս.) // Коммерсантъ. — 2020.
  6. Владимир Соловьев Тапкозакидательские настроения(ռուս.) // Коммерсантъ. — 2020.
  7. «World Digest: May 25, 2020». Washington Post (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  8. «На желавшего стать президентом белорусского блогера завели новое уголовное дело». lenta.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  9. «Сергей Тихановский | ВКонтакте». vk.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  10. 10,0 10,1 «Сергей Тихоновский: биография, канал «Страна для Жизни», откуда родом» (ռուսերեն). AboutAn. 2020 թ․ մայիսի 13. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  11. «Сергей Тихановский (sergey-tihanovskiy) — Хабр Карьера» (ռուսերեն). career.habr.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  12. «Кто такой блогер Сергей Тихановский, который хочет быть президентом Беларуси». belsat.eu. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  13. «Блогер Сергей Тихановский подал заявку на регистрацию инициативной группы» (ռուսերեն). Новости Беларуси | euroradio.fm. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  14. 14,0 14,1 «Раньше фоткался с Собчак, теперь — с Северинцем. Кто же он такой, политический блогер Сергей Тихановский?» (ռուսերեն). Наша Ніва. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  15. «Сергей Тихановский: что известно о его бизнесах» (ռուսերեն). belaruspartisan.by. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  16. «Страна для жизни» (ռուսերեն). YouTube. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  17. «При обыске у матери белорусского оппозиционера нашли $900 тыс» (ռուսերեն). www.kommersant.ru. 2020 թ․ հունիսի 4. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  18. Olga 27 (2020 թ․ հունիսի 4). «Обыск проводили три раза на даче у Тихановского. Что нашли?» (ռուսերեն). NewGrodno.By. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  19. «МВД прокомментировало находку на даче Тихановского и показало деньги» (ռուսերեն). TUT.BY. 2020 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  20. «На даче матери Сергея Тихановского провели ночной обыск». naviny.by. 2020 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  21. 21,0 21,1 «Источник: при обыске на даче у Сергея Тихановского нашли 900 тысяч долларов» (ռուսերեն). TUT.BY. 2020 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  22. «Светлана Тихановская — о находке на даче: Я этих денег в глаза никогда в жизни не видела» (ռուսերեն). TUT.BY. 2020 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  23. «Протесты, аресты и смена правительства» (ռուսերեն). РБК. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  24. «В гомельской студии Сергея Тихановского закончился очередной обыск» (ռուսերեն). Наша Ніва. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  25. Deutsche Welle (www.dw.com). «В Беларуси после третьего обыска у блогера Тихановского нашли деньги | DW | 04.06.2020» (ռուսերեն). DW.COM. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  26. «Обыск проходит в квартире матери Сергея Тихановского в Гомеле» (ռուսերեն). TUT.BY. 2020 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  27. «В квартире матери Сергея Тихановского в Гомеле провели обыск». belaruspartisan.by (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  28. Сергей Тихановский (2020 թ․ մայիսի 7). «Сергей Тихановский намерен стать кандидатом в президенты Беларуси». YouTube (ռուսերեն). Страна для жизни.
  29. «Видеоблогер Сергей Тихановский заявил о намерении участвовать в президентских выборах» (ռուսերեն). Наша Ніва. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  30. «Задержанный в Белоруссии блогер решил участвовать в президентских выборах» (ռուսերեն). Lenta.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  31. 31,0 31,1 «Чего боится Лукашенко? Блогер Тихановский о страхах президента, протестах и интеграции с Россией» (ռուսերեն). UDF.BY | Новости Беларуси. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  32. «Блогер Тихановский из ИВС: Я участвую в президентских выборах» (ռուսերեն). TUT.BY. 2020 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  33. «Блогер Тихановский хоть и под арестом, но собирается баллотироваться в президенты» (ռուսերեն). NewGrodno.By. 2020 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  34. «"Выкинули в городе". Блогера Тихановского неожиданно выпустили из ИВС» (ռուսերեն). belaruspartisan.by. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  35. ««Понятно, зачем это сделано». Что говорит блогер Тихановский о своем неожиданном освобождении» (ռուսերեն). TUT.BY. 2020 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  36. Павел МИЦКЕВИЧ | Сайт «Комсомольской правды» (2020 թ․ մայիսի 20). «Блогера Тихановского, осужденного на 30 суток, неожиданно отпустили» (ռուսերեն). KP.BY - сайт «Комсомольской правды». Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.(չաշխատող հղում)
  37. «Часть команды задержанного блогера Тихановского уже на свободе. Что известно» (ռուսերեն). TUT.BY. 2020 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  38. «Десятки сторонников Тихановского собрались в центре Гомеля и скандировали антилукашенковские лозунги. Их задержали силовики» (ռուսերեն). Наша Ніва. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  39. «ЦИК отказал блогеру Тихановскому в регистрации инициативной группы. Лукашенко зарегистрировали» (ռուսերեն). TUT.BY. 2020 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  40. «Блогер, который бросил вызов Лукашенко. Кто такой Сергей Тихановский» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  41. «Паколькі Ярмошына не зарэгістравала арыштаванага блогера Ціханоўскага, у прэзідэнты ідзе яго жонка» (բելառուսերեն). Наша Ніва. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  42. Надежда БУТОВИЧ | Сайт «Комсомольской правды» (2020 թ․ մայիսի 15). «Вместо блогера Тихановского, которому ЦИК отказал в регистрации, на выборы идет его жена» (ռուսերեն). KP.BY - сайт «Комсомольской правды». Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  43. «Роль жены будет номинальной. Тихановский рассказал о планах на президентскую кампанию» (ռուսերեն). Telegraf.by. 2020 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  44. «ЦИК не сделала удостоверение блогеру Сергею Тихановскому» (ռուսերեն). Новости Беларуси | euroradio.fm. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  45. Мельничук, Татьяна (2020 թ․ մայիսի 29). «В Беларуси задержан популярный критик Лукашенко. Кто такой и откуда взялся?». BBC News Русская служба. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  46. Ирина КОЗЛИК | Сайт «Комсомольской правды» (2020 թ․ մայիսի 29). «Предвыборная президентская кампания: «Что нам делать на Комаровке? Там же бабушки без паспортов идут за салом»» (ռուսերեն). KP.BY - сайт «Комсомольской правды». Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.(չաշխատող հղում)
  47. «StackPath». belsat.eu. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  48. «Opposition arrests as Belarus warms up for presidential election». euronews (անգլերեն). 2020 թ․ հունիսի 3. Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  49. «Задержание Тихановского в Гродно». YouTube (tu). tut.by. 2020 թ․ մայիսի 29.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  50. «Конфликт сторонников Тихановского и милиции в Гродно». YouTube (ռուսերեն). tut.by. 2020 թ․ մայիսի 29.
  51. Настасья Занько (2020 թ․ մայիսի 29). «На пикете в Гродно Тихановского задержал ОМОН. С ним еще 9 человек - Люди Onliner» (ռուսերեն). Onliner. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  52. 52,0 52,1 «МВД прокомментировало задержание Тихановского: пострадали два милиционера, возбуждено уголовное дело» (ռուսերեն). TUT.BY. 2020 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  53. «Сергея Тихановского и еще семерых задержанных перевезли в Минск» (ռուսերեն). TUT.BY. 2020 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  54. «Светлана Тихановская заявляет, что в отношении Сергея была совершена "грязная провокация". Видеообращение» (ռուսերեն). belaruspartisan.by. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  55. Надежда БУТОВИЧ | Сайт «Комсомольской правды» (2020 թ․ մայիսի 30). «Светлана Тихановская о задержании мужа на пикете в Гродно: Пикет носил законный и мирный характер. Имеет место провокация» (ռուսերեն). KP.BY - сайт «Комсомольской правды». Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.(չաշխատող հղում)
  56. «В Сети появилась петиция с требованием освободить Тихановского» (ռուսերեն). NewGrodno.By. 2020 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  57. «Подпишите петицию» (ռուսերեն). Change.org. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  58. «Евросоюз требует немедленно освободить Тихановского и его соратников» (ռուսերեն). belsat.eu. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  59. «БелаПАН. ЕС: Тихановский и другие активисты должны быть немедленно освобождены» (ռուսերեն). belapan.by. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  60. «ОБСЕ присоединилась к заявлению членов Европарламента о немедленном освобождении Сергея Тихановского и его сторонников» (ռուսերեն). b-g.by. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  61. «АБСЭ і Эўрапарлямэнт заклікалі вызваліць Ціханоўскага і яго паплечнікаў, прыгразілі санкцыямі» (բելառուսերեն). Радыё Свабода. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  62. «Баллотировавшегося в президенты Белоруссии блогера отправили в карцер». lenta.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  63. «Белорусского блогера Тихановского оставили в карцере до 26 июня». РИА Новости (ռուսերեն). 20200620T2229. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  64. «Блоггеру, который хотел баллотироваться в президенты Беларуси, продлили срок содержания в карцере». Украинская правда (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  65. «Сергей Тихановский пробудет в карцере минского СИЗО-1 до 26 июня». naviny.by. 2020 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  66. «Сергей Тихановский оставлен в карцере до 26 июня». spring96.org (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  67. «Сергей Тихановский оставлен в карцере до 26 июня». EX-PRESS.BY (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  68. «Ціханоўскаму працягнулі рэжым утрыманьня ў карцэры, паведамляюць праваабаронцы». Радыё Свабода (բելառուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  69. «Правозащитники: Сергей Тихановский будет в карцере до 26 июня». TUT.BY (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  70. «Адвокат Тихановского: Срок в карцере продлили за ненадлежащую уборку — под потолком нашли паутину». TUT.BY (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  71. «Адвокат рассказал, за что Тихановскому дважды дали карцер». EX-PRESS.BY (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  72. «Срок в карцере Тихановскому продлили за «ненадлежащую уборку» — под потолком нашли паутину». Наша Ніва (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  73. «Сергей Тихановский снова попал в карцер — за то, что не побрился». Белорусский партизан. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  74. Надежда БУТОВИЧ | Сайт «Комсомольской правды» (2020 թ․ հուլիսի 13). «Жена Тихановского сообщила, что мужа снова заключили в карцер». KP.BY - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.(չաշխատող հղում)
  75. «Тихановская: Сергей снова в карцере. На этот раз за то, что не побрился». TUT.BY (ռուսերեն). 2020 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  76. «Сергей Тихановский снова помещен в карцер СИЗО №1 – супруга». interfax.by (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  77. «Политзаключенного Сергея Тихановского в третий раз наказали карцером». naviny.by. 2020 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  78. «Сергей Тихановский третий раз в карцере, - жена». EX-PRESS.BY (ռուսերեն). 2020 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  79. Intex-press. «Тихановский снова в карцере. В этот раз за то, что не побрился». www.intex-press.by (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Տիխանովսկի» հոդվածին։