Սերգեյ Սարկիսով (ռուս.՝ Сергей Эдуардович Саркисов, մայիսի 18, 1959(1959-05-18), Մոսկվա, ԽՍՀՄ), գործարար, մենեջեր, Համառուսական ապահովագրական միության փոխնախագահ, Ռուսաստանի ավտոապահովագրողների միության նախագահության և վարչության անդամ, ղեկավարում է Ռուսաստանի ավտոապահովագրողների միության վնասների կարգավորման  ընթացակարգերի մշակման և Եվրոպական արձանագրության մասով հանձնաժողովը, Ապահովագրողների պատասխանատվության ազգային միության նախագահության անդամ։ «Դելովայա Ռոսիա» համառուսական հասարակական կազմակերպության խորհրդի անդամ [1][2][3][4][5][6]։

Սերգեյ Սարկիսով
Ծնվել էմայիսի 18, 1959(1959-05-18) (64 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌԴ կառավարությանը կից ֆինանսական համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր և մենեջեր
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան
 Sergei Eduardovich Sarkisov Վիքիպահեստում

Տնտեսական գիտությունների թեկնածու (ատենախոսությունը՝ «Ապահովագրական ընկերության անձնակազմի կառավարումը նոր տնտեսության պայմաններում», 2004)[2]։

Գործարար Նիկոլայ Սարկիսովի ավագ եղբայրը։

Կենսագրություն Խմբագրել

Ծնվել է ընտանիքում Վնեշտորգի աշխատողների ընտանիքում[1][3]։ Նրա հայրը եղել է Անաստաս Միկոյանի մտերիմ աշխատակիցներից, մասնակցել է ԽՍՀՄ-ի Արտաքին առևտրի նախարարության ստեղծմանը[4]։ Մանկության մի մասը անցկացրել է Կուբայում, որտեղ աշխատել է հայրը[3]։ Իր առաջին ռուբլին վաստակել է տասներորդ դասարանում բեռնաթափելով վագոններ «Կուրսկայա ապրանքային» կայարանում [3]: Պարբերաբար սկսեց գումար վաստակել  ինստիտուտի առաջին-երկրորդ կուրսում, աշխատելով ձևավորող և պատրաստելով պաստառներ Մոսկվայի մորթյա հագուստների կարի արհեստանոցում[3]։ Ուսանողական տարիներին զբաղվել է տեխնիկական թարգմանությամբ[3]։ Սկսած չորրորդ կուրսից երկու տարի աշխատել Լատինական Ամերիկայի Կենտկոմի  երիտասարդական կազմակերպությունների կոմերիտմիության կոմիտեում, որը  անմիջականորեն համակարգում էր  ԽՄԿԿ միջազգային բաժինը[3]։

Քննադատություն Խմբագրել

Համաձայն Լոս Անջելեսի AMGA հայկական հեռուստաընկերության լրագրող Արթուր Սահակյանի, Սարկիսովը «բիզնեսներ ունի Լոս Անջելեսում և ծառայում է Ռուսաստանի շահերին», «որևէ առնչություն չունի հայկական պետության և հայկական շահերի հետ», «կաշառքով վերցրել է [հյուպատոսի] պաշտոնը»։ Բացի այդ, ըսդ Սահակյանի, Սարկիսովը Ռուսաստանի քաղաքացի է, ծնվել է Ռուսաստանում, խոսում է ռուսերեն և ունի բիզնես շահեր Ռուսաստանում[7]։ Համաձայն Սահակյանի, Հայաստանում Լոս Անջելեսի հյուպատոսարանը զղբավում էր Հայաստանի օլիգարխների և նախկին իշխանությունների ներկայացուցիչների բիզնեսների պահպանությամբ, յուրայինների փիարով և ընդդիմադիր գործիչների, լրագրողների հավաքագրմամբ»[7]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Сергей Саркисов Archived 2010-12-08 at the Wayback Machine. в рейтинге Forbes, 2010 год.
  2. 2,0 2,1 Саркисов Сергей Эдуардович Archived 2011-02-08 at the Wayback Machine. в справочнике Коммерсантъ.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Сергей Саркисов: про страхование и не только // Страхование сегодня, 15 июня 2009 года.
  4. 4,0 4,1 Саркисов Сергей(չաշխատող հղում).
  5. Саркисов Сергей Эдуардович Archived 2011-04-07 at the Wayback Machine. на сайте RESO Insurance.
  6. Саркисов Сергей Эдуардович Archived 2010-01-07 at the Wayback Machine..
  7. 7,0 7,1 Արա Վարդանյանի և հիմնադրամի դեպքը շատ կարևոր և անհրաժեշտ բացահայտում էր Սփյուռքի համար