Սերգեյ Աբրահամի Սարխոշև (սեպտեմբերի 13, 1913(1913-09-13), Կոտայքի մարզ, Հայաստան - հունվարի 6, 1991(1991-01-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ասորի զինվորական, Խորհրդային Միության հերոս (փետրվարի 22, 1944), լեյտենանտ։

Սերգեյ Սարխոշև
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 13, 1913(1913-09-13)
ԾննդավայրԿոտայքի մարզ, Հայաստան
Մահացել էհունվարի 6, 1991(1991-01-06) (77 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԵրևան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)

1941 թվականի մայիսին զորակոչվել է կարմիր բանակ, Երկրորդ համաշխարհային պատերազմում մասնակցել Տագանրոգ, Դոնի Ռոստով քաղաքների համար մարտերին, Կովկասի պաշտանությանը։ Հերոսի կոչման է արժանացել Դնեպրի գետանցման ժամանակ (1943 թ. սեպտեմբեր) ցուցաբերած արիության համար։ 1944-1945 թթ., որպես սակրավորների դասակի հրամանատար, մասնակցել է հակառակորդի Կորյուն Շևչենկովսկիի խմբավորման ջախջախմանը, Լեհաստանի վերագրմանը, օդերի գետանցմանը, Բեռլինի գրավմանը։ 1945 թ. զորացրվել է։ Պարգևատրվել է Լենինի և Կարմիր աստղի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 233