Սերգեյ Սարգսյան (տնտեսագետ)

հայ տնտեսագետ
Այս հոդվածը հայ տնտեսագետի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սերգեյ Սարգսյան (այլ կիրառումներ)։

Սերգեյ Արամի Սարգսյան (հոկտեմբերի 22, 1921(1921-10-22)), հայ խորհրդային ինժեներ-տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1969), ՌԽՖՍՀ գիտությունների վաստաստակավոր գործիչ (1977), ԽՄԿԿ անդամ (1943

Սերգեյ Սարգսյան
հոկտեմբերի 22, 1921(1921-10-22) (102 տարեկան) -
ԿրթությունՄոսկվայի ավիացիոն ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

1942-1945 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1949 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը։ 1967 թվականից նույն ինստիտուտի թռչող ապարատների էկոնոմիկայի և արտադրության կազմակերպման ֆակուլտետի դեկան, 1969 թվականից՝ նաև տեխնիկական մեծ համակարգերի էկոնոմիկայի և կազմակերպման ամբիոնի վարիչ։ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր գիտության և տեխնիկայի պետ․ կոմիտեի սեկցիայի, բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի մասնագիտացված խորհրդի և փորձագետների խմբի նախագահն էր, Միջազգային աստղագիտական ֆեդերացիայի տիեզերական օպերացիաների արժեքի իջեցման սեկցիայի համանախագահը[1]։

Աշխատություններ խմբագրել

Գիտական աշխատությունները վերաբերում են տեխնիկական մեծ համակարգերի զարգացման հիմնական միտումներին, այդ զարգացման կանխատեսման մեթոդաբանության, հատուկ տեխնիկայի արդյունավետության տեսական հարցերին։ Առաջարկել է թռչող ապարատների համակարգերի օպտիմալացման նոր սկզբունքներ և մեթոդներ։ Նրա ղեկավարությամբ մշակվել են թռչող ապարատների և դրանց համակարգերի ռեսուրսային ապահովման կանխատեսման տեսություն, ավիացիայի և տիեզերական տեխնիկայի կիրառման տնտեսապես օպտիմալ ոլորտների որոշման մեթոդներ։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։

Երկեր խմբագրել

  • Экономическая оценка летательных аппаратов, М․, 1972;
  • Прогнозирование развития больших систем, М․, 1975 (соавтор Голованов Л․ В․)
  • Экономическое прогнозирование, М․, 1977;
  • Большие технические системы։ Анализ и прогноз развития, М․, 1977 (и др․);
  • Теория прогнозирования и принятия решений, М․, 1979 (и др․)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Authority search › Սարգսյան, Սերգեյ Արամի, 1921- (Personal Name)». opac.flib.sci.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 225  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Սարգսյան (տնտեսագետ)» հոդվածին։