Սերգեյ Ալեքսեյի Ջավադյան (փետրվարի 22, 1966 թ. Սումգայիթ, Ադրբեջանական ԽՍՀ - հունվարի 14, 1993 թ. Սրխավենդ, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ։ 1984-1986 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1989 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1991-1993 թվականներին ՀՅԴ կուսակցության կամավորական ջոկատի, այնուհետև Շուշիի առանձնակի գումարտակի կազմում մասնակցել է Արցախի Հանրապետության Հադրութի (Մահմեդաձոր), Մարտունու (Մյուրիշեն), Շուշիի («Սարիբաբ» բարձունք), Մարտակերտի (Սրխավենդ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Սերգեյ Ալեքսեյի Ջավադյան
փետրվարի 22, 1966 թ. - հունվարի 14, 1993 թ.
Ծննդավայր Սումգայիթ, Ադրբեջանական ԽՍՀ
Մահվան վայրԼՂՀ Սրխավենդ, Մարտակերտի շրջան, Արցախ
Զորատեսակառանձնակի գումարտակ
Մարտեր/
պատերազմներ
Արցախի Հանրապետության մի շարք շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտեր
ՊարգևներԱրցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Ս.Ջավադյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Նրա աճյունը ամփոփված է Աբովյան քաղաքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։