Սերգեյ Ներսիսյան

հայ ճարտարապետ

Սերգեյ Ռուբենի Ներսիսյան (հունվարի 10, 1924, Ստեփանավան - նոյեմբերի 22, 1992, Երևան), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971 թ.)։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1955)։

Սերգեյ Ներսիսյան
Ի ծնեՍերգեյ Ռուբենի Ներսիսյան
Ծնվել է1924 հունվարի 10
ԾննդավայրՍտեփանավան
Մահացել էնոյեմբերի 22, 1992(1992-11-22) (տարիքը 68)
Վախճանի վայրԵրևան
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀԱՊՀ (1951)
ԱշխատավայրԵրևաննախագիծ
Ուշագրավ աշխատանքներԵրևանի ճոպանուղի, Սասունցի Դավիթ և Գրքի պալատի շենք
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ

Կենսագրություն խմբագրել

1951 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և նույն թվականից աշխատանքի է անցել Հայարդնախագիծ, 1961-1992 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտներում[1]։

Ստեղծագործություններ խմբագրել

Ներսիսյանի և համահեղինակների նախագծերով Երևանում կառուցվել են՝

  • Գրապալատի համալիրը (1960 թ.)
  • Ճոպանուղին (1967 թ.)
  • Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանը (1980 թ.)
  • Տաշքենդում կառուցապատվել է թաղամաս (1989 թ.)
  • Չափագրել է հայկական ճարտարապետական հուշարձաններ
  • Երևանի №1 միկրոշրջանի Մայակովսկի փողոցի բնակելի շենքեր
  • Երևանի Թամանցիների և Կալինինի փողոցների բնակելի շենքեր
  • Ֆինանասների նախարարության բնակելի շենք Լենինի պողոտայում
  • Երևանի Ջերմաէլեկտրակենտրոնի բնակելի շենք Տերյան փողոցում
  • «Սովետական Հայաստան» թերթի բնակելի շենք Նալբանդյան փողոցում
  • Հայգազշինի լաբորատոր-արտադրական կորպուս Երևանում
  • Կոնյակի գործարանի կուպաժավnրման կորպուս Երևանում
  • Երևանի մանկական ֆուտբոլային դպրոց
  • Երևանի թիվ 1 ինտերնատ-դպրոց
  • Լենինականի երկաթուղայինների բնակելի շենք

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1971 թ.
  • «Տարվա լավագույն կառույց» համամիութենական ստուգատեսի դափնեկիր, 1989 թ.
  • ԽԱՀՄ գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալ
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 

Արտաքին հղումներ խմբագրել