Նարինյան Սերգեյ Հովհաննեսի (ծն․ 20․10․1908 թ., Բաքու - անհայտ), հրետանու գեներալ-մայոր (1958 թ.)։

Սերգեյ Նարինյան
1908-անհայտ
ԾննդավայրԲաքու
Զորատեսակհրետանի
Ծառայության տարիներ1958 թ.
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Լենինգրադի պաշտպանություն, Կարելական պարանոցի կռիվ
ՊարգևներԿարմիր դրոշ, Կարմիր աստղի երկրորդ, Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններ։

ԳործունեությունըԽմբագրել

ԽՄԿԿ անդամ 1943 թ.-ից։ Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1932 թ.), Լենինգրադի հրամկազմի ակադեմիական դասընթացները (1938 թ.)։ 1939-1940 թվականներին, որպես հակատանկային հրանոթների դասակի հրամանատար, մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին («Մաներհայմի գծի» ճեղքմանը, Վիբորգի գրոհին)։ Հայրենական մեծ պատերազմիժամանակ եղել է հրետանային մարտկոցի հրամանատար, հրաձգային դիվիզիայի հրետանու շտաբի պետի օգնական, կորպուսի, ապա՝ բանակի հրետանու շտաբի օպերատիվ բաժնի պետի օգնական։ Մասնակցել է Լենինգրադի պաշտպանությանը, գերմանաֆաշիստական զորքերին Կարելական պարանոցից դուրս քշելու համար մղված մարտերին։ Պատերազմից հետո, մինչև զորացրվելը (1967 թ.), ծառայել է տարբեր ռազմական օկրուգներում, 1961-1967 թվականներին դասավանդել Ֆ․ է․ Զերժինսկու անվան հրետանային ակադեմիայում։

ՊարգևներըԽմբագրել

Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի երկրորդ, Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով։

ԳրականությունԽմբագրել

  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան: 1000 հայազգի գեներալներ,ծովակալներ.-Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ.,էջ 497: ISBN 978-9939-53-105-2
  • Меружанян А. Маршалы, генералы и адмиралы армянского происхождения в Санкт-Петербурге. - Санкт-Петербург: третье издание, издательство "Роза ветров", 2014, с.198 ISBN 978-5-906634-11-5
  • Арутюнян К.А., Погосян Г.Р. "Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне". М., 2010
  • Штурмовые дни // Казарян А.В. Война, люди, судьбы. Очерки. Ер., 1975

Արտաքին հղումներԽմբագրել

Наринян Сергей Ованесович

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 205