Սերգեյ Մատինյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատինյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Հայկի Մատինյան (1931, հունվարի 8, Թիֆլիս, ԱԽՖՍՀ — 2017, սեպտեմբեր 8, Դարհեմ, ԱՄՆ), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990 , թղթակից անդամ՝ 1982 թվականից)։
Սերգեյ Մատինյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 8, 1931 Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 8, 2017 (86 տարեկան) Դարհեմ, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտ, Թբիլիսիի պետական համալսարան, Երևանի ֆիզիկայի ինստիտուտ, Երևանի պետական համալսարան, Դյուքի համալսարան և Հարավային Կարոլինա նահանգի համալսարան |
Գործունեության ոլորտ | տեսական ֆիզիկա |
Ալմա մատեր | Թբիլիսիի պետական համալսարան (1954) |
Գիտական աստիճան | պրոֆեսոր (1969) և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
ԿենսագրությունԽմբագրել
1954 թվականին ավարտել է Թբիլիսիի համալսարանը։ 1968-1994 թթ. Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարրական մասնիկների տեսության լաբորատորիայի վարիչ, 1970-1994 թթ.` նաև փոխտնօրեն։ 1994 թվականից ապրում է ԱՄՆ-ում։
ԳործունեությունԽմբագրել
Աշխատանքները վերաբերում են թույլ, էլեկտրամագնիսական և ուժեղ փոխազդեցությունների, տարրական մասնիկների տեսությանը, դաշտի քվանտային տեսությանը, բարձր էներգիայի միջուկային ֆիզիկային, քվանտային հիդրոդինամիկային (գերհոսունության տեսություն) և նեյտրոնային աստղաֆիզիկայի հարցերին։ Կարևոր արդյունքներ է ստացել չեզոք Κ-մեզոնների օպտիկայի, վեկտորական մեզոնների ֆոտոծնման բնագավառներում։ Հայտնաբերել է քվանտային քրոմոդինամիկայի վակուումի անկայունությունը, ինչպես նաև ոչաբելյան տրամաչափական դաշտերի դինամիկ քաոսը[1]։
ՊարգևներԽմբագրել
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ԵրկերԽմբագրել
- С. Г. Матинян, "На пути объединения слабых, элекромагнитных и сильных взаимодействий: SU(5)", Успехи физических наук, т. 130, № 1, (1980).
- С. Г. Матинян, "Динамический хаос неабелевых калибровочных полей", Физика элементарных частиц и атомного ядра, т. 16, № 3, (1985).
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 290)։ |