Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաշուրյան (այլ կիրառումներ)

Սերգեյ Մանուչարի Մաշուրյան (դեկտեմբերի 21, 1910(1910-12-21)[1], Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 21, 1941(1941-10-21)[1], Տագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1938), դոցենտ (1939)։

Սերգեյ Մաշուրյան
Ծնվել էդեկտեմբերի 21, 1910(1910-12-21)[1]
Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 21, 1941(1941-10-21)[1] (30 տարեկան)
Տագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
բռնի մահ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1929)[1] և Մոսկվայի պետական համալսարան (1935)[1]
Կոչումդոցենտ[1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու[1] (1938)

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի համալսարանի բանվորական ֆակուլտետը (1929 թ.), Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը (1935 թ.)։ Երևանի համալսարանում դասավանդել է մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ, թվերի տեսության ընդհանուր հատուկ դասընթացներ (1938-1941 թթ.)։ Գիտական աշխատանքները վերաբերում են ոչ գծային պարաբոլական հավասարումների տեսությանը։ Զոհվել է Հայրենական մեծ պատերազմում՝ Տագանրոգսկի պաշտպանության համար մղված մարտում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 262