Սերգեյ Մամիկոնյան

միջուկային սարքաշինության բնագավառի հայ գիտնական
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սերգեյ Վարդանի Մամիկոնյան (մայիսի 20, 1908(1908-05-20), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1987, Մոսկվա, ԽՍՀՄ), միջուկային սարքաշինության բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1970)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1973)։

Սերգեյ Մամիկոնյան
Ծնվել էմայիսի 20, 1908(1908-05-20)
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1987
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1970)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Մամիկոնյանը ծնվել է 1908 թվականի մայիսի 20-ին, Շուշի քաղաքում։ 1940 թվականին ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը։ 1932-1934 թվականներին ծառայել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում աշխատել է Զինված ուժերի կոմիսարիատի կազմում։ 1943-1946 թվականներին աշխատել է ԽՍՀՄ սպառազինության, 1946-1953 թվականներին եղել է զինամթերքի ժողկոմատներում (2-րդ բաժնի, 20-րդ՝ Հատուկ գլխավոր վարչության պետ)։ 1953-1957 թվականներին եղել է Ատոմային գիտության և արդյունաբերության չափիչ սարքերի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի և փորձարարական գործարանի, 1957-1961 թվականներին՝ համանուն գիտահետազոտական ինստիտուտի, 1961-1987 թվականներին եղել է Ճառագայթային տեխնիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն[1][2]։

Աշխատանքները վերաբերում են իոնացնող ճառագայթման և նյութի փոխազդեցության երևույթի օգտագործմամբ սարքերի, սարքավորումների և համակարգերի մշակմանը, ստեղծմանը և ժողովրդական տնտեսության մեջ ներդրման հարցերին։

Հեղինակ է 2 մենագրության և դոզիմետրական ու ճառագայթաչափ սարքերի տեղեկատուի։

Պարգևներ խմբագրել

Աշխատություններ խմբագրել

  • Аппаратура и методы флуоресцентного рентгенорадиометрического анализа [Текст] / С. В. Мамиконян. - Москва : Атомиздат, 1976. - 279 с. : ил.; 20 см.
  • Современные методы и аппаратура рентгенорадиометрического анализа [Текст] / [С. В. Мамиконян, В. Г. Лабушкин, В. П. Варварица и др.] ; Всесоюз. науч.-исслед. ин-т физ.-техн. и радиотехн. измерений, Всесоюз. науч.-исслед. ин-т радиац. техники. - Москва : ВНИИКИ, 1975. - 80 с.; 21 см.
  • Радиоизотопная дефектоскопия (методы и аппаратура). А. Н. Майоров, С. В. Мамиконян, Л. И. Косарев, В. Г. Фирстов. М.: Атомиздат, 1976. - 208 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. СНИИП_фотоальбом
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 26։

Գրականություն խմբագրել

  • Саркисян А. Е. Армяне-военные ученые, конструкторы, производственники и испытатели XX века. Т.2.-Ер.:"Амарас", 2005, с. 406—410
  • Мамулов С.С. Удивительный народ из страны чудес. Книга 4. М., 2005.