Սերգեյ Կարապետյան (ճարտարապետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Կարապետյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Վարդանի Կարապետյան (սեպտեմբերի 2, 1930, Թիֆլիս, ԽՍՀՄ - նոյեմբերի 4, 2003, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ։ Ճարտարապետության դոկտոր (1993), պրոֆեսոր (1992)։ ՀՃԱ ակադեմիկոս։
Սերգեյ Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1930 |
Ծննդավայր | Թիֆլիս, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 4, 2003 (73 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1957) |
Աշխատավայր | ՀԱՊՀ |
Կենսագրություն Խմբագրել
1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1962 թվականից աշխատել է նույն ինստիտուտում, 1998 թվականից՝ ԵՊՃՇՀ-ի ԳՀ բաժնի վարիչ։ 1973-1976 թվականներին Հնդկաստանում եղել է ՄԱԿ-ի փորձագետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագծի ղեկավար[1]։
Նախագծել է Վարդենիկի, Շինուհայրի, Շամբի, Վարդաշենի, Կարմրաշենի, Ծովինարի և այլ ավանների հատակագծերը, ջրատեխնիկական մի շարք կառույցներ Հրազդան գետի վրա, Երևանում՝ ԵՊԻ գլխավոր մասնաշենքը, Հնդկաստանում՝ «Ջեյն» կաստայի հուշադարպասը։
Աշխատությունները վերաբերում են ժողովրդագրական փոփոխությունների հաշվառմամբ միկրոշրջանների նախագծմանն ու կառուցապատմանը, պատի շարվածքի նոր համակարգերի խնդիրներին։ Տիպային բնակելի տների մանրակերտներով մասնակցել է միջազգային ցուցահանդեսների։
Հեղինակ է ռուս-հայերեն-անգլերեն ճարտարապետա-շինարարական տերմինների բառարանի (1991)։
Երկեր Խմբագրել
- Զարգացող երկրների զանգվածային բնակելի տների ճարտարապետության պրոբլեմները, Ե., 1998:
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005