Սերգեյ Իլյուշին
Սերգեյ Վլադիմիրովիչ Իլյուշին (ռուս.՝ Сергей Владимирович Ильюшин, մարտի 18 (30), 1894, Դիլյալևո (գյուղ, Վոլոգոդսկի շրջան), Vologodsky Uyezd, Վոլոգդայի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 9, 1977[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ավիակոնստրուկտոր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1968), ինժեներա-տեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ (1967), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1941, 1957)։
Սերգեյ Իլյուշին Сергей Ильюшин | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 18 (30), 1894 |
Ծննդավայր | Դիլյալևո (գյուղ, Վոլոգոդսկի շրջան), Vologodsky Uyezd, Վոլոգդայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 9, 1977[1][2][3][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա (1926) |
Կոչում | ԽՍՀՄ ԳԱ անդամ և ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ավիատիեզերքային ճարտարագետ, ճարտարագետ, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և օդաչու |
Աշխատավայր | Իլյուշին և Պրոֆեսոր Ն․ Ժուկովսկու անվան կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և տնօրեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Vladimir Ilyushin? |
Կայք | ilyushin.org |
Ստորագրություն![]() | |
![]() |
1926 թվականին ավարտել է Ն. Ե. Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան։ Իլյուշինի ստեղծած ինքնաթիռները 1938-1939 թվականներին կատարել են Մոսկվա-Վլադիվոստոկի շրջան և Մոսկվա-Միսկա կղզի (Հյուսիսային Ամերիկա) անվայրէջք թռիչքներ։ «Իլ-4» բազմանպաաակ ինքնաթիռը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Խորհրդային Միության հիմնական հեռավոր ռմբակոծիչն ու տորպեդակիրն էր։ 1939 թվականին ստեղծել է «Իլ-2» զրահապատ, ապա՝ «Իլ-8» (1943), «Իլ-10» (1943), «Իլ-16» գրոհիչները և ավիացիայի պատմության մեջ առաջին «Իլ-40» ռեակտիվ գրոհիչը։ Այնուհետև ստեղծվեցին «Իլ-6»-ը (1943), փորձնական ռեակտիվ «Իլ-22»-ը, սերիական թողարկմամբ առաջին հայրենական «Իլ-28» ռեակտիվ ռմբակոծիչը։ «Իլ-12» և «Իլ-14» մարդատար ինքնաթիռները թողարկվել են 1946 թվականին և 1951 թվականին։ Տուրբապտուտակավոր բազմատեղ Իլ-18-ը 1957 թվականից հիմնական մարդատար ինքնաթիռն է, իսկ տուրբաօդափոխիչ տրանսմայրցամաքային Իլ-62-ը (1962)՝ աերոֆլոտի ֆլագմանը։ Իլուշինը հիմնել է ինքնաթիռաշինության իր դպրոցը։
Եղել է նաև ԽՍՀՄ I-VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Արժանացել է ԽԱՀՄ պետական (1941, 1942, 1943, 1946, 1947, 1950, 1952) և Լենինյան (1960) մրցանակների։ Պարգևատրվել է Լենինի 7 շքանշանով։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 320)։ |