Սերգեյ Եսենինի հուշարձան (Մոսկվա, Եսենինի բուլվար)
Սերգեյ Եսենինի հուշարձան Եսենինի բուլվարում (ռուս.՝ Памятник Сергею Есенину на Есенинском бульваре), քանդակագործական հորինվածք Մոսկվայի Եսենինի բուլվարում։ Քանդակագործն է ԽՍՀՄ գեղարվեստների ակադեմիայի ակադեմիկոս Վ. Ե. Ցիգալը։ Բացումը հարմարեցված էր բանաստեղծի ծննդյան օրվան` հոկտեմբերի 3-ին։
![]() Սերգեյ Եսենինի հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 55°42′16″ հս․ լ. 37°46′46″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Մոսկվա |
Կառուցվել է | 1972 |
Շինության ձևը | Քանդակ |
Կառուցել է | Վլադիմիր Ցիգալ |
Ներկա վիճակը | Կանգուն |
Հասցեն` ք. Մոսկվա, Եսենինի բուլվար, տուն 145/8-147։
ՊատմությունԽմբագրել
Ռուս բանաստեղծ Սերգեյ Ալեքսանդրովիչ Եսենինի (1895-1925) բրոնզաձույլ հուշարձանը բացվել է Մոսկվայում 1972 թվականի հոկտեմբերի 3-ին և պատկերում է ամբողջ հասակով բանաստեղծին բրոնզե պատվանդանի վրա, որն ունի ճանապարհի իջնող հատվածի տեսք։ Բանաստեղծը պատկերված է շեղօձիք վերնաշապիկով, կապած գոտիով, լայն մազափնջով, ուսին գցած բաճկոնով։ Բանաստեղծն իջնում է ոչ մեծ պատվանդան-բլրակից։
Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Վլադիմիր Եֆիմովիչ Ցիգալը, ճարտարապետներ Ս. Ե. Վախթանգովը և Յ. Վ. Յուրովը։
1995 թվականին պատվանդանին անբավարար ամրացվածության պատճառով քանդակն ընկել էր կողքի վրա, ինչը կարճ ժամկետում վերացվել է[1]։
Հուշարձանի բացմանը ներկա է եղել բանաստեղծի դուստրը` Տատյանա Սերգեևնա Եսենինան։ 1984 թվականին Մոսխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Վ. Ֆ. Պրոմիսլովը իր «Մոսկվա» գրքում գրել է. «Սերգեյ Եսենինի բրոնզե պատկերաքանդակը ոչ մեկին անտարբեր չի թողնում։ Պատանի բանաստեղծի պատկերաքանդակը դիպչում է իր քնարականությամբ և տխուր մտահոգվածությամբ, կեցվածքի բնականությամբ, որը զերծ է պաշտոնականությունից և հանդիսավորությունից։ Գրեթե գետնին կանգնած, Եսենինի բուլվարի սկզբնամասում, երիտասարդ կեչիների և կաղամախիների ֆոնին, հուշարձանը ներկայանում է մեզ որպես ինքնատիպ և վառ գեղարվեստական ստեղծագործություն»։
Տեխնիկական տվյալներԽմբագրել
Հուշարձանի քանդակն ու պատվանդանը պատրասված են բրոնզից։ Հարակից տարածքը շարված է անձև հարթ սալիկներով, շուրջն էլ տնկված են Ս. Եսենինի գովերգած կեչիները։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Памятники монументального искусства Москвы: справ. изд. / Департамент культурного наследия г. Москвы. — М.: ООО «Милк Эдженси», 2016. — 404 с.: с. 222. ISBN 978-5-9907078-1-8