Սերգեյ Եսայան

ֆրանսիացի նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սերգեյ Արամայիսի Եսայան (հունիսի 9, 1939(1939-06-09), Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 22, 2007(2007-01-22), Փարիզի 10-րդ շրջան, Ֆրանսիա[1]), հայկական ծագմամբ խորհրդային, ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ և բեմանկարիչ։

Սերգեյ Եսայան
ռուս.՝ Сергей Арамаисович Есаян
Ծնվել էհունիսի 9, 1939(1939-06-09)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 22, 2007(2007-01-22) (67 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 10-րդ շրջան, Ֆրանսիա[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և բեմանկարիչ
Ժանրբեմանկարչություն
Կայքserge-essaian.com(անգլ.)

Կենսագրություն

խմբագրել

Սերգեյ Եսայանը ծնվել է 1939 թվականի հունիսի 9-ին, Մոսկվայում։ Հայրը՝ լրագրող Արամայիս Միքայելի Եսայանը, ձերբակալվել և ռեպրեսիայի է ենթարկվել 1938 թվականի վերջին, նկարչի ծննդից մի քանի ամիս առաջ և մահացել է 1943 թվականին ճամբարում։ Մայրը՝ Սերաֆիմա Թեոդորի Եսայանը, եղել է մանկական բժիշկ, աշխատել է Մոսկվայում, մահացել է 1977 թվականին։

Կերպարվեստով հետաքրքրվել է վաղ տարիքից։ Հաճախակի այցելությունները Տրետյակովյան պատկերասրահ (ընտանիքն ապրել է պատկերասրահի անմիջական հարևանությամբ), շփումը ընտանիքի բարեկամ, մանրանկարիչ Բ. Երեմինի հետ և հոր առգրավված գրադարանից հրաշքով փրկված վերարտադրությունների և փորագրությունների պահպանված ալբոմների ուսումնասիրությունը, ավելի են ամրապնդել և զարգացրել այդ հետաքրքրությունը։

Սերգեյ Եսայանը մուտք է գործել գեղարվեստի բնագավառ հստակ կողմնորոշված գեղարվեստական չափանիշներով։ Ուսանողական տարիները (1954-1960) համընկել են այսպես կոչված «հալոցքի», Արևմտյան արվեստի նորաբաց թանգարանի սրահների և առաջին Skira ալբոմների հայտնվելու հետ, անցումը նախկինում արգելված իմպրեսիոնիստների գործերի, ռուսական և արևմտյան ավանգարդի վարպետների փորձի և ժամանակակից արվեստի ուղղությունների ամենաինտենսիվ ուսումնասիրությամբ։ Մոսկվայի 1905 թվականի հիշատակի մարզային գեղարվեստի ուսումնարանում պարապմունքներին զուգահեռ, որպես ազատ ունկնդիր, նկարիչը Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտում հաճախել է բեմանկարչության դասընթացների։

Ավանգարդի նկատմամբ անհագ հետաքրքրությունը (երաժշտություն, պոեզիա, նկարչություն, թատրոն) հանգեցրել են Նիկոլայ Խարջիևի, Ալեքսեյ Կրուչյոնիխի, Լիլիա Բրիկի հետ ծանոթությանը։ Եսայանն ուսումնարանն ավարտել է ստեղծագործական ձգտումների և պաշտոնական արվեստի ուղեցույցների հստակ գիտակցմամբ և մասնագիտական աշխատանքով ապրելու անհնարինությամբ։

Եսայանը տանը զբաղվել է սեփական ստեղծագործությամբ (ինչով էլ բացատրվում է այդ շրջանի նրա աշխատանքների «աշխատասեղանային» ձևաչափը) և իր ապրուստը վաստակել է գծագրության և նկարչության դասերով, ինչպես նաև անգլերենի դասավանդմամբ։ Որոշ ժամանակ աշխատել է Իգոր Գրաբարի անվան պետական ռեստավրացիոն արտադրամասում։ Այդ տարիներին հին և նոր մայրաքաղաքների (Մոսկվա-Լենինգրադ) երիտասարդ բոհեմների (որոնք դեռ իրենց չէին անվանում «նոր» կամ «ընդհատակյա» ավանգարդ) բուռն հաղորդակցության ընթացքում, լենինգրադցի բանաստեղծներ Ա. Խվոստենկոյի և Ա. Վոլոխոնսկու միջև բարեկամական սերտ կապ է հաստատվել։ Երիտասարդ գիտնականների միջավայրում հետաքրքրություն է առաջացել «այլ արվեստների» նկատմամբ։ Այսպիսով, Եսայանի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել Ֆիզիկական խնդիրների ինստիտուտում՝ 1965 թվականին։

1968 թվականից նկարիչը եղել է ԽՍՀՄ դեկորատիվ արվեստի ամսագրի բաժիններից մեկի խմբագիր, «որի խմբագրությունը, ըստ Ա. Բրոդսկու, «կարողացավ ստեղծել եզակի մշակութային ամսագիր, որի շուրջ համախմբվեցին ոչ միայն գեղարվեստական, այլև գիտական ուժեր ՝ պատմաբաններ, փիլիսոփաներ, ազգագրագետներ, հետազոտողներ-սեմիոլոգներ և այլն»[2]։

Ամսագրում իր աշխատանքին զուգահեռ, Սերգեյ Եսայանը ակտիվորեն մասնակցել է կոլեկցիոներների ընկերության գործունեությանը, որտեղ ընդգրկված էին արվեստի այնպիսի նշանավոր կոլեկցիոներներ, ինչպիսիք են Ֆելիքս Վիշնևսկին, Իգոր Սանովիչը, Ն. Պ. Պախոմովը, Յա. Ե․ Ռուբինշտեյնը և շատ ուրիշներ։ Նրանց կողմից կազմակերպվել է այդ հասարակության մի քանի թեմատիկ ցուցահանդեսներ Կուզնեցկի Մոստի գեղարվեստական սրահի դահլիճներում։ 1970-ականների սկզբից նկարիչն աշխատել է իր կողմից կահավորված արհեստանոցում, որի տարածքը թույլ էր տալիս բավարարել քանդակագործության հանդեպ իր աշխատանքի վաղեմի պահանջը։

Բնական ժամանակակից գեղարվեստական միջավայրի բացակայությունը բերել է արտագաղթի անհրաժեշտության գաղափարին։ 1979 թվականի հունվարին Սերգեյ Եսայանն ընտանիքի հետ արտագաղթել է նախ Ավստրիա, այնուհետև՝ Ֆրանսիա։

1979 թվականի մայիսին Վիեննայում տեղի է ունեցել Եսայանի անհատական ցուցահանդեսը։ Նկարիչը բնակություն հաստատել Փարիզում 1979 թվականի հունիսին, և այդ ժամանակվանից ապրել ու աշխատել է այնտեղ՝ նախ Մոնպառնասի արվեստանոցում, այնուհետև՝ Դարիուս Միյաոի ծառուղու արվեստանոցում։ Իր արվեստանոցում մի շարք կտավներ և քանդակներ ստեղծելուն զուգահեռ, Եսայանը ոգևորությամբ նվիրվել է բեմադրությունների համար զգեստների պատրաստման աշխատանքներին` նախ Ստոկհոլմի «Շարազադ» փորձարարական թատրոնի, այնուհետև՝ շվեդական այլ թատրոնների համար։ Բազմիցս մասնակցել է թատերական սեմինարների, սիմպոզիումների և փառատոնների (Իտալիա, ԱՄՆ, Շվեդիա)։ Բայց նրա սեփական արվեստի նախագծերը տևական ժամանակ են պահանջել և 1990-ականներին Եսայանը թողել է թատերական գործունեությունը։ Տարիների ընթացքում նրա մի քանի անհատական ցուցահանդեսներ անցկացվել են Գերմանիայում, Անգլիայում և Ֆրանսիայում։

Սերգեյ Եսայանն աշխատել է մի շարք բարձրաքանդակների վրա, որոնցից շատերը ցուցադրվել են Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանի Մարմարյա պալատում, որտեղ 2002 թվականին տեղի է ունեցել նկարչի ցուցահանդեսը` ընդգրկելով նրա աշխատանքի տարբեր ժամանակաշրջաններ։ Հետագա տարիները նվիրված են եղել նրա «Տուն-տեսարաններ-մարդիկ» նախագծին, որը համատեղել է գեղանկարչական պատկերավոր, գրաֆիկական, քանդակագործական և բարձրաքանդակային ձևերը։ 2006 թվականին լույս տեսած «Serge Essaian» գիրքն այդ գաղափարի արտացոլումն է։

Եսայանն իր կյանքը ներկայացնում է ինքնակենսագրական գրառումների մի քանի տողերում․

  Ես ծնվել եմ 1939 թվականին Մոսկվայում, քաղաք, որը բնակիչներին հայտնի է որպես «հինգ ծովերի նավահանգիստ», անուն, որը չափազանց ռոմանտիկ է այս ընկճված մայրաքաղաքի համար։ Ես ապրում էի այդ նավահանգստում մինչև 1979 թվականը, երբ զգացի, որ հոգնել եմ ընկճվածությունից և ռոմանտիզմից։ Այդ տարի, 40 տարեկան հասակում, ես ընտանիքիս հետ արտագաղթեցի Ֆրանսիա և այդ ժամանակվանից ապրում եմ Փարիզում։ Իմ արհեստանոցը գտնվում է Բյուտ Շոմոն նոստալգիական այգու մոտ, Լա-Վիլլետ ֆուտուրիստական այգուց ոչ հեռու...[3]  

Սերգեյ Եսայանը մահացել է Փարիզում 2007 թվականի հունվարի 22-ին։ Թաղված է Մոնպառնասի գերեզմանատանը։

Աշխատանքի ձև

խմբագրել

«Ես աշխատում եմ սերիաներով», - իր աշխատանքի եղանակը բացատրում է Եսայանը Ռուսական թանգարանի ժամանակակից արվեստի բաժնի վարիչ Ա. Բորովսկու հետ հարցազրույցում և մի փոքր ներողություն խնդրող տոնով ավելացնում. «Բեթհովենյան վարիացիաների իմաստով»[4]։

Աշխատանքի սերիական եղանակին նկարիչն անցել է շատ վաղուց։ Հիշելով իր ստեղծագործական վաղ շրջանը՝ նա ասում է՝ «Երբ ես հմայված էի Էսթերի ժեստով, ես անվերջ կրկնում էի ռեմբրանդտյան կոմպոզիցիան՝ երբեմն ընդլայնելով ինտերիերը, լուսավորելով ֆոնը, այնուհետև ետին պլանը լրացնում էի իմ կերպարներով։ Հիշում եմ, որ վարիացիաներից մեկում ես կերպարների հետ սեղանը դրեցի հենց Մոսկվայի փողոցում»[5]։ 80-ականների կեսերի «Սպասում եմ Շառլոտ Քորդեյին» շարքի վրա աշխատանքի գործընթացի վերլուծությունը կրում է ավելի ընդլայնված բնույթ՝ «Ինձ անհանգստացնում էր զուտ պլաստիկ խնդիրը՝ մարդը, միայնակ մարմինը, որը դուրս է եկել լոգարանից, մարմինը, որն իրեն զգում է տարածության մեջ, ճնշված է անանձնական ինտերիերի տարածության մեջ կամ դրանով դուրս է մղվել առաջին պլանից՝ .. խոստովանեմ, որ աշխատանքի ընթացքում ես ամբողջովին մոռացել էի «ելակետի» մասին, հետագա կոմպոզիցիան հրահրեց կամ վանեց նախորդը, և վարիացիաների ալիքը ինձ գրավեց ավելի, քան առանձին նկարի կատարումը»[6]։ Սերիաները բաբախում են ոչ միայն իրենց ներսում։ Սերիայի ելքը նկարների շրջանակներից դեպի քանդակագործություն, դրանց վերադարձը կտավի հարթություն՝ հարստացված, «շոշափելի» վրձնահարվածով կամ մարմնի շուրջ պարուրված ոլորուն շարժումով՝ ինտերիերի բաց լինելը, մակերևույթների, տների պատերի նկատելի լինելը նույնպես միասնական ստեղծագործական գործընթացի ազդակ է։

Իր բարձրաքանդակների, տների մասին նկարիչն ասում է․

«Սա առաջին հերթին քանդակ է, ես տեղադրում և մոդելավորում եմ մեծ զանգվածներ, նախքան նրանց վերջնական տեսք տալը ... տների բարձրաքանդակներում ես ուզում եմ տեսնել ոչ թե իսկական տուն, այլ տան սրբապատկեր։ Այսինքն, տունն իդեալական է այն իմաստով, ինչպես Պիետրոն պատկերացնում էր իր նկար-քաղաքները, Ֆրանչեսկոյի և նրա հետևորդների գործերը»[7]։

Ոչ վաղ շրջանում ի հայտ եկավ ևս մեկ բնորոշ հատկանիշ, որը բնորոշում էր նրա աշխատանքի առանձնահատկությունները՝ դա երկխոսությունն էր արվեստի ստեղծագործության հետ։

«Կարծում եմ, որ նկարի թեման, հանդիսանում է գեղանկարչական ապրումների օբյեկտ, այսինքն՝ վրձինը ձեռքին, ինձ գրավում է Սեզանի խնձորի թեման ... ինձ թվում է, որ գեղանկարչի համար (ծայրահեղ դեպքում երիտասարդ գեղանկարչի) գեղակարչական ստեղծագործությունը դառնում է իրականություն, ոչ պակաս, քան նրան շրջապատող «կենդանի» միջավայրը»»[8]։

Եսայանի ստեղծագործական դիրքորոշման մասին Ա. Բորովսկին ասում է․ «Հավաքական ինքնորոշումը ընդհանրապես խորթ էր նրան։ Եթե երբեմն նա կարիք էր ունենում «հավաքական գործողությունների», նաինքն էր ընտրում էր իր ընկերներին՝ սովորաբար հին արվեստի վարպետների կամ ժամանակակից արվեստի դասականների շարքից։ Այստեղ և միայն այստեղ էր նա ընդունում փոխադարձ բացահայտման, փոխլրացման հնարավորության գաղափարը. այսինքն`աշխարհի սեփական տեսլականի ներկայացումը` ապավինելով այլ տեսլականի։ Այս յուրահատկության հետ հարաբերությունները կարող են տարբեր լինել՝ երկխոսական, հակամարտող, սիրով տոգորված։ Այնուամենայնիվ, անփոխարինելի են մնում հավասար հիմքի վրա հարաբերությունները, անձնական պատասխանատվությունը, սեփական ճակատագրի անհատական ընտրությունը»[9]։

Ստեղծագործություններ

խմբագրել

Թատերական ներկայացումներ

խմբագրել
  • 1981 - Scénographie et costumes pour la pièce "Doctor Dapertutto". Metteur en scène W. Carlson, Théâtre Sharazad. Stockholm. Suède. Représentée au théâtre du Rond Point, Paris.
  • 1983 - Scénographie et costumes pour la pièce de A. Khvostenko "Agence de voyage ou le syndrome de Robinson". Metteur en scène W. Carlson, Théâtre Sharazad. Stockholm. Suède.
  • 1985 - Scénographie pour la pièce «La cage des vierges». Théâtre de la ville de Säffle. Suède.
  • 1986 - Scénographie pour la pièce "La victoire sur le soleil". Metteur en scène Arman Gatti. Toulouse. France.
  • 1986 - Scénographie et costumes pour l’opéra-ballet "Balagantchik" (A. Blok). Musique de Yan Walgern. Opéra royal. Stockholm. Suède.
  • 1987 - Scénographie et costumes pour l’opéra "La chatte anglaise" (H. de Balzac). Musique de Werner-Geints. Théâtre de la ville. Karlstadt. Suède.

Սիմպոզիումներ, սեմինարներ, փառատոներ

խմբագրել
  • 1980 - Participation au festival international "Théâtre du geste". Stockholm. Suède.
  • 1981 - Participation au séminaire international "Meyerhold et le constructivisme".
  • 1982 - Direction du séminaire de scénographie autour du projet "Le Maitre et Marguerite". Bologne. Italie
  • 1983 - Workshop de scénographie à l’université de Yale. USA.
  • 1983 - Workshop de scénographie lors du séminaire international "Pédagogie théâtrale". Stockholm. Suède.
  • 1984 - Participation au projet "Théâtre perspectif". Exposition des esquisses théâtrales des décors et des costumes. Munich. Allemagne.
  • 1987 - Participation au séminaire "Gontcharova et les ballets russes". Musée de San Antonio. USA.
  • 1999 - Participation en tant que consultant à l’exposition "100 ans d’art graphique russe". Galerie de la Scala. Paris.
  • 2003 - Consultant pour l’exposition "Les Russes" au Musée de Montmartre. Paris

Ցուցահանդեսներ

խմբագրել

Անհատական ցուցադրություններ

խմբագրել
  • 1965 - Institut des problèmes physiques, Moscou, URSS.
  • 1973 - Salon d’art, Moscou, URSS.
  • 1979 - Mairie de Vienne, Autriche.
  • 1980 - Galerie «Art et Décoration», Paris, France.
  • 1981 - Galerie «Nikolenko», Paris, France.
  • 1987 - Galerie «Era», Karlstadt, Suède.
  • 1989 - Fondation Boden, Oppenhof et Schneider, Cologne, Allemagne.
  • 1989 - Galerie «Anita Falber», Cologne, Allemagne.
  • 1990 - Galerie «Oberlin», Strasbourg, France.
  • 1993 - Galerie «Euros», Mulhouse, France.
  • 1995 - Galerie «Axia», Londres, Royaume Uni.
  • 2000 - Galerie de Buci, Paris, France.
  • 2002 - Musée Russe, St Petersbourg, Russie.

Խմբակային ցուցադրություններ

խմբագրել
  • 1977 - Biennale de Venise, Italie.
  • 1980 - Première biennale internationale «L’Art et le papier», Touquet, France. (Médaille d’or).
  • 1981 - Galerie «Le Point», Monte Carlo.
  • 1981 - Maison d’artiste à Bergen, Autriche.
  • 1988 - Exposition «Urbanisme et planification architecturale», Thiers, France.
  • 1990 - «L’autre art», Galerie Tretiakov, Moscou, Russie.

Անձնական հետմահու ցուցադրություններ

խմբագրել
  • 2008 - Exposition «Années russes», galerie de Buci, Paris, France.
  • 2009 - Exposition «Molloy et autres dos», galerie de Buci, Paris, France.
  • 2010 - Exposition «Baigneurs, plongeurs etc.», galerie de Buci, Paris, France.
  • 2010 - Exposition «Serge Essaian, un hommage», Sotheby’s, Paris, France.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 https://deces.matchid.io/search?advanced=true&fuzzy=false&ln=Essaian&bd=1939&size=n_60_n
  2. A. Borovski, Serge Essaian. Années russes, catalogue de l’exposition, Paris, galerie de Buci, 2007, p. 9.
  3. Автобиографическая заметка для книги Serge Essaian, 2006 (в книгу не вошла), семейный архив
  4. Интервью с А. Боровским, «Знакомый и незнакомый Серж Есаян», видео Русского Музея, 2002.
  5. Из письма к С. Б. Базазьянц (редактор Д. И. СССР), семейный архив
  6. Из того же письма
  7. Из письма к Анатолий Анатольевич Стригалеву, А. Стригалев «Встреча с Сергеем Есаяном», каталог Русского музея, 2002, Serge Essaian, Saint-Pétersbourg, Palace éditions, 2002, p. 57.
  8. Из письма к С. Б. Базазьянц (редактор Д. И. СССР), семейный архив.
  9. A. Borovski, " Molloy et autres dos, catalogue de l’exposition, Paris, éditions galerie de Buci, 2009, p. 3.

Արտաքին հղումներ

խմբագրել