Սերգեյ Գրիգորյանց
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Գրիգորյանց (այլ կիրառումներ)
Սերգեյ Իվանի Գրիգորյանց (Сергей Иванович Григорьянц, մայիսի 12, 1941, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 14, 2023, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային նշանավոր այլախոհ, քաղբանտարկյալ, լրագրող, գրականագետ, «Գլասնոստ» իրավապաշտպան հիմնադրամի նախագահ։ Ազատության ոսկե գրիչ մրցանակի դափնեկիր։
Սերգեյ Գրիգորյանց ռուս.՝ Сергей Иванович Григорьянц | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1941 |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 14, 2023 (81 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | իրավապաշտպան, գրական քննադատ, լրագրող, ավիատիեզերքային ճարտարագետ, գրականագետ և literary scholar |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | grigoryants.ru |
Կենսագրություն Խմբագրել
Ունի հայկական ծագում[1]։ Սովորել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում, Ռիգայի քաղավիացիայի ինժեներների ուսումնարանում և Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում։ 1975 թ. ձերբակալվել է ՊԱԿ-ի կողմից հակախորհրդային քարոզչության մեղադրանքով և ենթարկվել հինգ տարվա ազատազրկման։ 1982—1983 թվականներին տարածել է ինքնահրատ նյութեր ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների խախտման մասին, ինչի համար 1983 թ. ենթարկվէլ է յոթ տարվա ազատազրկման խիստ ռեժիմով։ 1987 թ. համաներումից հետո ազատվել է, շարունակել իրավապաշտպան գործունեությունը, աջակցել Արցախյան գոյապայքարին։ Հետազոտել է 1977 թ. Մոսկվայի պայթյունները[2]։
Քննադատել է Պուտինի գործունեությունը։ Որդին՝ լրագրող Տիմոֆեյ Գրիգորյանցը, սպանվել է չբացահայտված հանգամանքներում։
Թաղված է Մեդվեդկովոյի գերեզմանոցում (Մոսկվա)։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ ГРИГОРЬЯНЦ Сергей Иванович - Labirinth
- ↑ «Взрыв в московском метро 1977 г. (из книги «Полвека советской перестройки»). Сергей Григорьянц. 2016»։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-01-ին։ Վերցված է 2016-11-20
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պաշտոնական կայք Archived 2010-05-19 at the Wayback Machine.
- Мы были внутренне не готовы
- Սերգեյ Գրիգորյանց, Ազգ, 24․03․23