Սերգեյ Գլեբկո

ֆուտբոլիստ

Սերգեյ Ալեքսանդրովիչ Գլեբկո (բելառուս․՝ Сяргей Глябко, օգոստոսի 23, 1992(1992-08-23)[1][2], Մինսկ, Բելառուս), բելառուս ֆուտբոլիստ, «Սլուցկ» ակումբի կիսապաշտպան։

Սերգեյ Գլեբկո
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բելառուս
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 23, 1992(1992-08-23)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Մինսկ, Բելառուս
Հասակ 179
Քաշ 73
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բելառուս Սլուցկ
Համար 17
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2014 Բելառուս ԲԱՏԵ 1 (0)
2013—2014  Բելառուս Սլուցկ 56 (7)
2015—մ.հ. Բելառուս Սլուցկ 1 (0)
Ազգային հավաքական
2011 Բելառուս Բելառուս (մինչև 19) 9 (0)
2012 Բելառուս Բելառուս (մինչև 21) 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբում խմբագրել

2010 թվականին Սերգեյ Գլեբկոն առաջին անգամ ընդգրկվել է Բորիսով քաղաքի «ԲԱՏԵ» ակումբի կազմում։ Երիտասարդ կիսապաշտպանը Բելառուսի առաջնությունում իր դեբյուտը նշել է 2010 թվականի նոյեմբերի 11-ին. նա դուրս է եկել փոխարինման ԲԱՏԵ-Շախտյոր խաղի երկրորդ խաղակեսի ժամանակ[3]։ Ավելին նա հայտնվեց Եվրոպա Լիգայի շրջանակներում կայացած մոլդովյան Շերիֆի և ուկրաինական Դինամոյի դեմ խաղերի հայտացուցակում, բայց այդպես էլ այդ խաղերից ոչ մեկի ժամանակ խաղադաշտ դուրս չեկավ։ Այդ պահից սկսած թիմի գլխավոր հանդիպումներում Գլեբկոն չընդգրկվեց, որից հետո էլ վարձավճարով տեղափոխվեց «Սլուցկ» ակումբ։ 2015 թվականի հունվարին դարձավ Սլուցկի ամբողջական խաղացող։

Հավաքականում խմբագրել

2012 թվականի Ընկերական Գավաթում Սերգեյ Գլեբկոն հայտնվեց Բելառուսի երիտասարդական հավաքականի կազմում։ Այդ մրցաշարում բելառուսը մասնակցություն ունեցավ երկու խաղերում. ընդդեմ Տաջիկստանի և Լիտվիայի երիտասարդական հավաքականների[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել