Սերգեյ Բաբկով (ռուս.՝ Бабков, Сергей Фёдорович, դեկտեմբերի 28, 1920(1920-12-28)[1][2][3], Զլատոուստ, Ուֆայի նահանգ, ՌԽՖՍՀ - հոկտեմբերի 6, 1993(1993-10-06), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային գեղանկարիչ և գրաֆիկական նկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ[4]։

Սերգեյ Բաբկով
Ծնվել էդեկտեմբերի 28, 1920(1920-12-28)[1][2][3]
ԾննդավայրԶլատոուստ, Ուֆայի նահանգ, ՌԽՖՍՀ
Մահացել էհոկտեմբերի 6, 1993(1993-10-06) (72 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Բեռլինի գրավման համար» մեդալ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1920 թվականի դեկտեմբերի 28-ին, Ուրալի Զլատոուստ քաղաքում։ 1941 թվականին ավարտել է Համառուսական նկարչական ակադեմիային կից Լենինգրադի միջնակարգ նկարչական դպրոցը։

Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո մոբիլիզացվել է և ուղարկվել Լենինգրադի հրետանային ուսումնարան` սովորելու։ Այն ավարտելուց հետո կռվել է Բրյանսկի և Կենտրոնական ռազնաճակատներում, մասնակցել է Կուրսկի ճակատամարտին, Բեռլինի գրավմանը։ Վիրավորվել է։ Պատերազմն ավարտել է ավագ լեյտենանտի կոչումով։ Պարգևատրվել է Կարմիր Աստղի երկու շքանշաններով, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով, «Բեռլինի գրավման», «Գերմանիայի դեմ տարված հաղթանակի համար» մեդալներով[5]։

Ապառազմականացումից հետո 1946 թվականին ընդունվել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության բաժին, որն ավարտել է 1952 թվականին, Ռուդոլֆ Ֆրենցի արհեստանոցում` գեղանկարչի որակավորմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Վորոնյան լեռան գրավումը» դիորամայի կենտրոնական դրվագը[6]։

Ցուցահանդեսների սկսել է մասնակցել է 1939 թվականից։ Նկարել է ժանրային և մարտանկարչային նկարներ, դիմանկարներ, լանդշաֆտներ։ 1952 թվականից եղել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ 1954-1963 թվականներին եղել է Գրեկովի անվան ստուդիայի նկարիչ` Լենինգրադի մարինիստների խմբում[7]։ Առավել հայտնի նկարչական աշխատանքներից են «Նախիմովը Կորնիլովսկյան բաստիոնում» (1953), «Ժամանցի ժամանակ» (1955), «Կրոնշտադտի ապստամբությունը 1906 թվականին» (1956), «Գարունը մոտ է» (1963), «Թշնամին չի անցել» (1964), «Սևծովյան դեսանտ», «Սուխո կղզու պաշտպանները», «Ժողովրդական պատերազմ», «Հարձակում», «1943 թվականի պարտիզանները» և մի շարք այլ աշխատանքներ։

80-90-ականների վերջին, Սերգեյ Բաբկովի աշխատանքները որպես Լենինգրադի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսների մաս ներկայացվել են եվրոպական հանդիսատեսին` արտասահմանյան ցուցահանդեսների շարքով[8][9][10]։

Սերգեյ Բաբկով մահացել է 1993 թվականի հոկտեմբերի 6-ին, Սանկտ Պետերբուրգում, 73 տարեկան հասակում։ Նրա աշխատանքները գտնվում են Ռուսաստանի, ԱՄՆի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/357273
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.9.
  5. Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М.: Союз художников России, 2000. — С.33.
  6. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.67.
  7. Ушакова, В. А. Бабков Сергей Фёдорович //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941-1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1. СПб: Петрополис, 2014. С. 67.
  8. РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 18 Fevrier, 1991. — INDEX 196.
  9. РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 26 Avril, 1991. — INDEX 83.
  10. ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 27 Janvier, 1992. — INDEX 29 à 33.

Աղբյուրներ խմբագրել

  • 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.8.
  • И. Никифоровская. Итоги большой творческой работы // Вечерний Ленинград. 1957, 10 октября.
  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С.9.
  • Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С.9.
  • Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л.: Художник РСФСР, 1970. — С.8.
  • Выставка произведений ленинградских художников, посвящённая 25-летию Победы над фашистской Германией. Каталог. — Л.: Художник РСФСР, 1972. — С.17.
  • Художники народов СССР. Биографический словарь. Том первый. — М.: Искусство, 1970. — С.249-250.
  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С.11.
  • Справочник членов Союза художников СССР. Том 1. — М.: Советский художник, 1979. — С.78.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.9.
  • Peinture Russe. Catalogue. — Paris: Drouot Richelieu, 24 Septembre 1991. — p. 15-17.
  • РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 18 Fevrier, 1991. — INDEX 196.
  • РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 26 Avril, 1991. — INDEX 83.
  • ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 27 Janvier, 1992. — INDEX 29 à 33.
  • Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. — СПб, 1998.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М.: Союз художников России, 2000. — С.33.
  • Художники — городу. Выставка к 70-летию Санкт-Петербургского Союза художников. Каталог. — Санкт-Петербург: Петрополь, 2003. — С.178.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.392, 398. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.73.
  • Ушакова, В. А. Бабков Сергей Фёдорович //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941-1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1. СПб: Петрополис, 2014. С. 67—68.