Սերգեյ Ավագյան (բժիշկ)
հայ բժիշկ, քիթկոկորդականջաբան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Ավագյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Մովսեսի Ավագյան (հուլիսի 16, 1916, Մարտակերտ, Ադրբեջան - հունվարի 2, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիթկոկորդականջաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1972)[1]։
Ծնվել է | հուլիսի 16, 1916 |
---|---|
Ծննդավայր | Մարտակերտ, Ադրբեջան |
Մահացել է | հունվարի 2, 1990 (73 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1941) |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1972) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1941 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1959-1974 թվականներին եղել է «Կանազի» թիվ 2 բժշկասանիտարական մասի քիթկոկորդականջաբանության բաժանմունքի վարիչ, 1963-1989 թվականներին միաժամանակ աշխատել է ԵԲԿԻ քիթկոկորդականջաբանության ամբիոնում։ 1963-1982 թվականներին եղել է Երևանի գլխավոր քիթկոկորդականջաբանը։
Գործունեություն
խմբագրելԱշխատանքները վերաբերում են քիթկոկորդականջի և կերակրափողի ֆիզիոլոգիայի, ձևաբանության, ախտաբանության և բուժման հարցերին[2]։
Պարգևներ
խմբագրել- «Առողջապահության գերազանցիկ» շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «СЕРГЕЙ АВАКЯН В ДНИ ВОЙНЫ И МИРА». golosarmenii.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Գրականություն
խմբագրել- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Ավագյան (բժիշկ)» հոդվածին։ |