Սերբիայի ազգային և համալսարանական գրադարան

Սերբիայի ազգային և համալսարանական գրադարան (սերբ.՝ Народна и универзитетска библиотека Републике Српске), ազգային գրադարան Սերբիայում։ Գտնվում է Բանյա Լուկայի Եվրեյական 30 հասցեում։ Ընդգրկված է Բանյա Լուկայի համալսարանի կազմում։ Սերբիայի գրադարանավարների միության հավաքատեղին է։

Սերբիայի ազգային և համալսարանական գրադարան
Изображение логотипа
ԵրկիրՍերբիա Սերբիա
Տեսակազգային, գիտական, հանրային գրադարան
Հիմնվել է1936, ապրիլի 26
ՏեղադրությունԲանյա Լուկա
ՀասցեЈеврејска 30
Այլ տվյալներ
Կայքnub.rs

Պատմություն խմբագրել

Բանյա Լուկայում գրադարան ստեղծելու անհրաժեշտությունն ի հայտ է եկել վաղուց, քանի որ մինչև 1935 թվականը քաղաքում ոչ մի նման հաստատություն չի եղել։ Գրադարան հիմնելու որոշումը տրվել է Վրբասկայա Բանովինայի վարչակազմի և տեղական խորհրդի կողմից։ Գրադարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1936 թվականի ապրիլի 26-ին և կոչվել է թագավոր Պետրոս I Մեծի անունով։ Հաստատությունը մի քանի անգամ անվանափոխվել է. 1980-1999 թվականներին կոչվել է հայտնի սերբ գրող և դրամատուրգ Պետար Կոչիչի անունով։ Սերբիայի կառավարության 1999 թվականի դեկտեմբեր 7-ի որոշմամբ կոչվել է Սերբիայի ազգային և համալսարանական գրադարան։

2012 թվականի ապրիլին համագործակցության պայմանագիր է ստորագրվել Սերբիայի ազգային գրադարանի հետ։ Համաձայն պայմանագրի՝ հաստատությունը պարտավորվում է ապահովել Սերբիայի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը[1].

Գործունեություն, կառուցվածք խմբագրել

Գրադարանի նպատակն է հավաքել, մշակել, պահպանել և օգտագործել սերբ ժողովրդի համար արժեք ներկայացնող արձանագրված կամ տպագիր նյութերը՝ անկախ դրանց ծագումից։ Կազմակերպության գործունեությունն ուղղված է Սերբիայում պահպանելու մշակութային ժառանգությունը և ազգային ինքնության հաստատումը։

Գրադարանը բաժանված է մի քանի մասնագիտական բաժինների, այդ թվում՝

  • հասարակայնության հետ կապերի և հրատարակչության բաժին
  • թվայնացման կենտրոն
  • մատենագիտական հնագիտական բաժին
  • մասնագիտացված ընթերցասրահներ
  • պարբերականների բաժին
  • մանկական գրքերի բաժին
  • գրադարանային նյութերի ձեռքբերման և վերամշակման բաժին

2012 թվականին Մոսկվայում Սերբիայի պատվիրակության աջակցությամբ գրադարանում բացվել է «Ռուսական աշխարհ» կենտրոնը, որտեղ կազմակերպվում են ռուսաց լեզվի դասընթացներ երեխաների և մեծահասակների համար, գործում է ռուսական կինոյի երկրպագուների ակումբ, որի շրջանակներում կազմակերպվում են հայտնի խորհրդային և ռուս ռեժիսորների ֆիլմերի ցուցադրություններ[2][3]։

Ֆիլատելիա խմբագրել

2011 թվականի մայիսի 17-ին սերբական փոստը գրադարանի 75-ամյակի առթիվ թողարկել է շուրջ 15.000 օրինակ նամականիշ՝ «Սերբիայի ազգային և համալսարանական գրադարնի 75-ամյակը»[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «НУБ РС и Народна библитека Србије јачају сарадњу» (ср). Радио-телевизија Републике Српске. 2012 թ․ ապրիլի 26. Վերցված է 2012 թ․ ապրիլի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Первое выступление русского хора в Баня-Луке». Россия, Сербия, славянский мир. 2014 թ․ հունվարի 5. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  3. Наташа Палавестра (2015 թ․ դեկտեմբերի 24). «Балканская русистика». Литературная газета. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
  4. «Промовисана поштанска марка НУБ-а РС». РТРС. 17. 5. 2011.