Սերբական Հանրապետության դինար

Սերբական Հանրապետության դինար (սերբ.՝ Динар Републике Српске), Սերբական Հանրապետության դրամական միավոր, շրջանառության մեջ է եղել 1992-1998 թվականներին։ Սերբական հանրապետության դինարը նույնը չէ, ինչ սերբական դինարը, որը շրջանառվել է միջնադարից (1459) և այսօր տարադրամ է հանդիասանում։ Սակայն պատմական նշանակություն է ունեցել Սերբական պատերազմի ժամանակ և դրանից հետո յոթ տարի շարունակ «միջպետական» արժույթ է ներկայացրել։ Թողարկվել է երեք շարքով` 1992 թվականին, 1993 թվականին և 1994 թվականին։ Ավելի ուշ փոխարինվել է հարավսլավական դինարով, բայց որպես տարադրամ 1998 թվականից օգտագործվել է գերմանական փոխարկելի մարկը։

Սերբական Հանրապետության դինար
Динар Републике Српске
Երկիր Սերբական Հանրապետություն Սերբական Հանրապետություն
Նշան Din
Մետաղադրամներ չկան
Թղթադրամներ 5000, 50 000, 100 000, 1 միլիոն, 5 միլիոն, 100 միլիոն, 500 միլիոն, 10 միլիարդ, 50 միլիարդ դինար
Փոխանակման կուրս
(1992-1994 դրությամբ)
= 1 YUM հարավսլավական դինար = 1 դինար

Պատմություն խմբագրել

Դինարը շրջանառության մեջ է մտել 1992 թվականին և զուգահեռաբար շրջանառվել է հարավսլավական դինարի հետ 1:1 հարաբերությամբ։ Գրառումները կիրիլիցայով էր արված, թղթադրամի վրա պատկերված էր Սերբական Հանրապետության գերբը և դինարի արժողությունը։ Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետության Ազգային բանկի 1992 թվականի թղթադրամների նմուշները արձակվել են հետևյալ անվանական արժեքներով

  • 10
  • 50
  • 100
  • 500
  • 1000
  • 5000
  • 10 000 դինար։

Այնուհետև թողարկվել են 1993 թվականի նմուշի համանման ձեւավորմամբ թղթադրամներ հետևյալ արժեքներով.

  • 50 000
  • 100 000
  • 1 միլիոն
  • 5 միլիոն
  • 10 միլիոն դինար։

1993 թվականին թողարկվել են 1992 թվականի նմուշի 50 դինար անվանական արժեքով թղթադրամներ, որոնք փոփոխված էին 50 մլն դինարի` «ՄԻԼԻՈՆ ԴԻՆԱՐ» վերադրում կատարելու ճանապարհով։ 

1992 թվականի օգոստոսի 12-ին փոփոխվել է բանկի անվանումը. այն սկսվել է կոչվել Սերբական Հանրապետության Ազգային բանկ։ Նոր անվանումով բանկի թղթադրամները թողարկվել են 1993 թվականին պահպանելով թղթադրամների նախորդ թողարկումների դիզայնը։ Բանկի նոր անվանումով 1993 թվականի նմուշի թղթադրամների նոմինալներն էին.

  • 100 միլիոն
  • 1 միլիարդ
  • 10 միլիարդ դինար։

1993 թվականի հոկտեմբերի 1-ին իրականացվել է դինարի 1 000 000:1 դենոմինացիա, հարավսլավական դինարի դենոմինացիայի հետ միաժամանակ։ Սկսվել է 1993 թվականի նմուշի շարքի թղթադրամների թողարկումը։ Այդ թողարկման բոլոր թղթադրամների վրա պատկերվել է Պետար Կոչիչ դիմանկարը։ Թողարկվել են հետևյալ արժողությամբ թղթադրամներ[1].

  • 5000
  • 50 000
  • 100 000
  • 1 միլիոն
  • 5 միլիոն
  • 100 միլիոն
  • 500 միլիոն
  • 10 միլիարդ
  • 50 միլիարդ դինար։

1994 թվականի հունվարի 24-ին Հարավսլավիայում ներդրվել է «նոր դինար», որի փոխարժեքը կցվել է գերմանական մարկին։ 1994 թվականի փետրվարի 15-ի «Հարավսլավիայի Միութենական Հանրապետության, Սերբական Հանրապետության և Սերբական Կրաինա Հանրապետության միասնական դրամաշրջանառության մասին արձանագրությունով» հաստատվեց, որ նոր դինարը հանդիսանում է նրանց միասնական դրամական միավորը։ Սերբական Հանրապետության դինարի թողարկումը դադարեցվեց։

1998 թվականին, ըստ Դեյթոնյան համաձայնագրի, Սերբական Հանրապետությունում գործածության մեջ մտավ բոսնիական փոխարկելի մարկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cuhaj, 2011, էջեր 150-153

Գրականություն խմբագրել

  • Cuhaj G.S. Standard Catalog of World Paper Money. Modern Issues 1961—Present. — 17-е изд. — Iola: Krause Publications, 2011. — 1112 с. — ISBN 978-1-4402-1584-1