Սերաֆիմա Սախանովիչ (ռուս.՝ Серафи́ма Андре́евна Сахано́вич, փետրվարի 9, 2000(2000-02-09), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան). ռուս գեղասահորդուհի, հանդես է եկել մենասահքում, պատանիների կարգում Աշխարհի առաջնության (2014, 2015 թվական) և պատանիների կարգում Գրան-Պրիի եզրափակչի (2013/2014 և 2014/2015 թվականների մրցաշրջաններում) կրկնակի արծաթե մեդալակիր, 2016 թվականի Ռուսաստանի գավաթի առաջնության եզրափակչի բրոնզե մեդալակիր, 2014 թվականին պատանիների կարգում Ռուսաստանի առաջնության հաղթող։

Սերաֆիմա Սախանովիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 9, 2000(2000-02-09) (24 տարեկան)
Ծննդավայր՝Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

2018 թվականի մայիսի 2-ի դրությամբ նա Չմշկասահորդների միջազգային միության (ISU) դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 31-րդ տեղը[1]։

Կարիերա խմբագրել

Սերաֆիմա Սախանովիչը գեղասահքով սկսել է զբաղվել 7 տարեկանից` 2007 թվականից, ինչը գեղասահքի չափանիշներով բավականին ուշ է։ 2012 թվականին նա առաջին անգամ հանդես եկավ Ռուսաստանի առաջնությունում՝ զբաղեցնելով տասներկուերորդ հորիզոնականը[2]։ 2013 թվականի Ռուսաստանի առաջնությունում պատանիների կարգում նա դարձավ արծաթե մեդալակիր[3] և մեծահասակների մրցումներում գրավեց չորրորդ հորիզոնականը[4]։

2013/2014 մրցաշրջանում Սախանովիչը սկսեց ելույթները միջազգային մրցումներում։ Սլովակիայում կայացած պատանիների Գրան-Պրիի փուլում գրավելով չորրորդ հորիզոնականը[5]` նա հաղթեց Էստոնիայում[6]։ Սախանովիչը որակավորվեց պատանիների կարգում անցկացվող Գրան-Պրիի եզրափակչում, որտեղ նա գրավեց եզրափակիչ երկրորդ տեղը՝ պարտվելով Մարիա Սոտսկովային[7]։

2014 թվականին Սախանովիչը Ռուսաստանի առաջնությունում մեծահասակների կարգում գրավեց վեցերորդ հորիզոնականը[8] և հաղթեց «ոսկե» պատանեկան մրցումներում` առաջ անցնելով Սոտսկովային[9]։ Պատանիների աշխարհի առաջնությունում Սախանովիչը նվաճեց արծաթը՝ զիջելով միայն Ելենա Ռադիոնովային։

Կարիերան Մոսկվայում խմբագրել

2014 թվականի գարնանը Սախանովիչը որոշեց մեկնել Մոսկվա` մարզելու Էթերի Թութբերիդզեի ղեկավարությամբ։ Սլովենիայի Գրան-Պրիի փուլում Սերաֆիման ցույց տվեց իր լավագույն արդյունքը ինչպես կարճ, այնպես էլ ազատ ծրագրերում, ինչը հնարավորություն տվեց յուրաքանչյուր ծրագրի արդյունքներով նրան զբաղեցնելու առաջին հորիզոնականը։ Ճապոնիայում կարճ ծրագրից հետո նա երկրորդն էր, սակայն հաղթեց ազատ ծրագրում և ընդհանուր հաշվարկով գրավեց առաջին հորիզոնականը[10]։ 2014–2015 մրցաշրջանում պատանեկան Գրան-Պրիի փուլերի երկու հաղթանակները[11] ապահովեցին Սերաֆիմի մասնակցությունը Գրան-Պրիի եզրափակչին։ Բարսելոնայում կայացած պատանեկան Գրան-Պրիի եզրափակչում նա երկրորդն էր[12]։ 2 շաբաթ անց 2015 թվականին Ռուսաստանի առաջնությունում երկրի առաջատար գեղասահորդների հնգյակում վերջինն էր[13]։ Պատանիների միջև Ռուսաստանի առաջնությունում նա 3-րդ հորիզոնականում էր և վերցրեց իր երկրորդ պատանեկան աշխարհի առաջնությունը։ Մարտի սկզբին Տալլինում դժվարին պայքարում նա կարողացավ երկրորդ անգամ վերցնել արծաթը[14]։

Վերադարձ Սանկտ Պետերբուրգ խմբագրել

2015 թվականի մարտի վերջին Սերաֆիման վերադարձավ մարզվելու իր նախկին մարզիչ Ալինա Պիսարենկոյի ղեկավարությամբ[15]։ Սերաֆիման աշնանը պատրաստվում էր մասնակցել պատանեկան Գրան-Պրիի փուլերին, սակայն հետևողականորեն հենց մեկնարկից հեռացվեց։ Նա հայտնվեց միայն նախավերջին մեկնարկի ժամանակ, բայց շատ լավ հանդես չեկավ։ Խորվաթիայում վերջինից նույնպես դուրս եկավ, ավելին` փոխեց մարզչին։ Նա տեղափոխվեց մարզվելու Եվգենի Ռուկավիցինի ղեկավարությամբ[16]։ Նոր մարզչի հետ նա հենց առաջին մեկնարկի ժամանակ Ավստրիայում անցկացվող մրցաշարում գրավեց չորրորդ հորիզոնականը։ Դրան հաջորդեց Վարշավայի գավաթի առաջնության երկրորդ հորիզոնականը։ Ազգային առաջնությունում Սերաֆիման անհաջող հանդես եկավ և հայտնվեց աղյուսակի երկրորդ մասում։ Հունվարի 21-23-ը պատանեկան առաջնությունում չորս անկման պատճառով 17-րդն էր։

Սերաֆիմը նախաօլիմպիական նոր սեզոնը սկսեց Գերմանիայում կայացած Նեբոլհորնի մրցաշարում, որտեղ զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը[17]։ Հոկտեմբերին հանդես եկավ հարևան Ֆինլանդիայում կայացած Finlandia Trophy մրցաշարում։ Այս ելույթը նույնպես այդքան էլ հաջող չէր[18]։ Հոկտեմբերի կեսերին ռուս գեղասահորդուհին առաջին անգամ հանդես եկավ Չիկագոյի Գրան-Պրիի փուլում, որտեղ էլ նա Ամերիկայի գավաթի առաջնությանը մրցաշարային աղյուսակի կեսում էր[19]։ Նոյեմբերի վերջին Սերաֆիման երկրորդ հորիզոնականը գրավեց Տալլինում[20]։ Դեկտեմբերի վերջին Չելյաբինսկում կայացած Ռուսաստանի առաջնությունում զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը[21]։

Վերադարձ Մոսկվա խմբագրել

2017 թվականի սեպտեմբերի վերջին նա փոխեց մարզչին և տեղափոխվեց մարզվելու Եվգենի Պլյուշչենկոյի ղեկավարությամբ[22]։ Նոր օլիմպիական սեզոնը Սերաֆիման սկսեց նոր մարզչի հետ Մինսկում կայացած Challenger սերիայի մրցաշարում, որտեղ համառ պայքարի արդյունքում գրավեց երկրորդ հորիզոնականը[23]։ Նոյեմբերի կեսերին նա հանդես եկավ Վարշավայում կայացած քաղաքի գավաթի առաջնությանը, որտեղ կրկին համառ պայքարի արդյունքում գրավեց առաջին հորիզոնականը[24]։ Նոյեմբերի վերջին ռուս գեղասահորդուհին հանդես եկավ Լեյք Փլեսիդում կայացած ամերիկյան Գրան-Պրիի փուլերին, որտեղ նա ավարտեց մրցաշարային աղյուսակի կեսին[25]։ Դեկտեմբերի կեսերին Սանկտ Պետերբուրգում կայացած Ազգային առաջնությունում Սերաֆիման ավարտեց լավագույն տասնյակի վերջում[26]։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

Մրցումներ 2011—2012 2012—2013 2013—2014 2014—2015 2015—2016 2016—2017 2017—2018 2018—2019
Գրան-Պրիի փուլեր. Skate America 7 5
Վարշավայի գավաթ 2 1
Նեբելհորն 6
Finlandia Trophy 8
Տալլինի գավաթ 2 1
Բոլոր աստղերը (Մինսկ) 2
Մրցաշար Ավստրիայում 4
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում 2 2
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 4 6 5 10 12 9
Ռուսաստանի գավաթ 3 6 11
Ռուսաստանի առաջնություն պատանիների կարգում 12 2 1 3
Գրան-Պրիի եզրափակիչ 2 2
Գրան-Պրիի փուլեր պատանիների կարգում. Էստոնիա 1
Գրան-Պրիի փուլեր պատանիների կարգում. Սլովակիա 4
Գրան-Պրիի փուլեր պատանիների կարգում. Սլովենիա 1
Գրան-Պրիի փուլեր պատանիների կարգում. Ճապոնիա 1
Գրան-Պրիի փուլեր պատանիների կարգում. Իսպանիա 7
Volvo Open Cup 1J.
  • J — հանդես է եկել պատանիների կարգում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ISU World Standings for Single & Pair Skating and Ice Dance
  2. «Первенство России 2012 г. Девушки». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. «Первенство России 2013 г. Девушки». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. «Чемпионат России 2013 г. Женщины». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. 2013 JGP Kosice. Junior Ladies.
  6. 2013 JGP Tallinn Cup. Junior Ladies.
  7. ISU Grand Prix Final 2013-14. Junior Ladies.
  8. «Чемпионат России 2014 г. Женщины». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
  9. «Первенство России 2014 г. Девушки». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
  10. Гран-при среди юниоров. Четвёртый этап: Саханович выиграла, Первушкина пятая.
  11. Гран-при среди юниоров. Второй этап: Саханович победила, Каюмова пятая.
  12. Евгения Медведева – победительница финала юниорского Гран-при среди одиночниц; Серафима Саханович – вторая.
  13. Елена Радионова – чемпионка России по фигурному катанию среди одиночниц.
  14. Чемпионат мира среди юниоров. Медведева победила, Саханович – 2-я, Сотскова – 5-я.
  15. Тренер Саханович: «Надеюсь, Серафима с Тутберидзе разошлись по-хорошему».
  16. «Третий раз в новый класс. Зачем одна из лучших юниорок мира сменила тренера». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  17. Nebelhorn Trophy. Японка Михара победила, Туктамышева – 2-я, Саханович – 6-я.
  18. Finlandia Trophy. Осмонд выиграла, Асада вторая, Погорилая третья.
  19. Skate America: Вагнер победила, Асада шестая.
  20. Tallinn Trophy. Константинова победила, Саханович – вторая.
  21. Чемпионат России. Медведева победила, Загитова вторая, Сотскова третья, Погорилая четвёртая.
  22. Саханович будет тренироваться под руководством Плющенко.
  23. Ice Star: Турсынбаева одержала победу, Саханович – вторая, Грачева – четвёртая.
  24. Кубок Варшавы. Саханович победила, Константинова вторая.
  25. Skate America. Мияхара одержала победу, Цурская – четвёртая, Саханович – пятая.
  26. Чемпионат России. Загитова победила, Сотскова – вторая, Цурская – пятая, Туктамышева – седьмая.

Արտաքին հղումներ խմբագրել