Սեսիլիա Քոլեջ
Մագդալենա Սեսելիա Քոլեջ (անգլ.՝ Magdalena Cecilia Colledge, նոյեմբերի 28, 1920, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 12, 2008[1], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), բրիտանացի գեղասահորդուհի և մարզիչ։
Սեսիլիա Քոլեջ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 28, 1920 |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | ապրիլի 12, 2008[1] (87 տարեկան) |
Մահվան վայր | Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ |
![]() |
Սեսիլիա Քոլեջը 1936 թվականի ձմեռային օլիպմիական խաղերի արծաթե մեդալակիր է,1937 թվականի աշխարհի չեմպիոն, Մեծ Բրիտանիայի վեցակի չեմպիոն (1935-1938, 1946) և Եվրոպայի եռակի չեմպիոն (1937-1939)[2][3]։
Նրա հիմնական մրցակիցներն էին նորվեգուհի Սոնյա Հենին և թիմակից Մեգան Թեյլորը։
1932-ի օլիմպիական խաղերում Սեսիլիան 11 տարեկան էր և 73 օրական էր (զբաղեցրել է 8-րդ տեղը)։ Նա շարունակում է մնալ Ձմեռային օլիմպիական խաղերին երբևէ մասնակցած ամենաերիտասարդ մասնակիցը[4] [5]:
1936 թվականին, ելույթ ունենալով Եվրոպայի առաջնությունում, 15 տարեկանում Քոլեջը դարձավ պատմության մեջ առաջին աղջնակը, որը հաջողությամբ կատարեց կրկնակի ցատկը[6]։ Նա փայլուն կատարեց կրկնակի պտույտ-ցատկը[7]։ Նա նաև ռոտացիայի առաջին կատարողն է. գեղասահքի մեջ մտցրել է թեքություն (layback spin) և ծիծեռնակի պտույտ շարժումները (camel spin)[8]։
Սեսիլիա Քոլեջը ավարտել է սիրողական մարզական կարիերան, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու կապակցությամբ գեղասահքի գլխավոր մրցումները, ներառյալ Օլիմպիական խաղերը, չեն անցկացվում։ Պատերազմի ավարտից հետո նա սկսել է մրցել պրոֆեսիոնալի կարգավիճակով, ինչպես նաև սահել է սառույցի վրա։ Քոլեջը 1946-ում հաղթել է Մեծ Բրիտանիայի առաջին հետպատերազմյան առաջնությունում, այնուհետև 1947-ին և 1948-ին Բաց պրոֆեսիոնալ առաջնությունը։
Կարիերայի ավարտից հետո նա դառնումէ մարզիչ և ներկայացվում 1980-ի գեղասահքի ֆեդերացիայի Ամերիկյան փառքի սրահում[9][10]։
Սպորտային արդյունքներԽմբագրել
Մրցում | 1932 | 1933 | 1934 | 1935 | 1936 | 1937 | 1938 | 1939 | 1946 |
Ձմեռային օլիմպիական խաղեր | 8 | 2 | |||||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 8 | 5 | 2 | 1 | 2 | ||||
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 2 | 3 | 2 | 1 | 1 | 1 | |||
Գեղասահքի Մեծ Բրիտանիայի առաջնություն | 2 | 2 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 1 |
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 http://web.icenetwork.com/news/article.jsp?ymd=20080412&content_id=47603&vkey=ice_news
- ↑ «Cecilia COLLEDGE»։ Olympic Channel։ Վերցված է 2021-01-02
- ↑ «Cecilia COLLEDGE - Olympic Figure skating | Great Britain»։ International Olympic Committee (անգլերեն)։ 2021-01-02։ Վերցված է 2021-01-02
- ↑ Hines, James R. Figure Skating: A History. — University of Illinois Press, 2006. — ISBN 0-252-07286-3
- ↑ «Cecilia COLLEDGE»։ Olympic Channel։ Վերցված է 2021-01-02
- ↑ ttps://veteranscribe.com/tag/cecilia-colledge/
- ↑ https://www.collegexpress.com/scholarships/cecilia-colledge-memorial-fund-award/5001282/(չաշխատող հղում)
- ↑ https://www.npg.org.uk/collections/search/person/mp50841/magdalena-cecilia-colledge
- ↑ «Cecilia Colledge»։ www.teamgb.com (en-gb)։ Վերցված է 2021-01-02
- ↑ «Cecilia Colledge»։ Veteranscribe's Blog (անգլերեն)։ Վերցված է 2021-01-02