Սեռա դա Կանաստրա ազգային պարկ
Սեռա դա Կանաստրա ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional da Serra da Canastra), ազգային պարկ Մինաս Ժերայս նահանգի Կանաստրա կոչվող լեռներում, Բրազիլիա։
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Կազմված է | Սեռադո |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Մինաս Ժերաիս |
Հիմնվել է | ապրիլի 3, 1972 |
Մակերես | 1979 կմ² և 197 973 հեկտար |
ԲԾՄ | 1106 մետր |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Տեղագրություն
խմբագրելՍեռա դա Կանաստրա ազգային պարկը գտնվում է Մինաս ժերայսի հարավ-արևմուքում՝ Ռիո Գրանդի գետի հյուսիսում[1]։ Այն մտնում է Սեռադո բիոմի մեջ։ Պարկը ստեղծվել է 1972 թվականի ապրիլի 3-ին 70.355 հրամանագրով։ Ընդգրկում է 197810 հա տարածք և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Ազգային պարկը սփռված է Սան Ռոկի դի Մինաս, Սակրամենտու, Կապիտոլիու, Վարժեն Բոնիտա, Սան Ժուան Բատիստա դու Գլորիա ու Դելֆինոպոլիս մունիցիպալիտետներում՝ Մինաս Ժերայս նահանգում[3]։ 2016 թվականի դրությամբ, Կանաստրայի սարահարթում միայն պարկի 70000 հա տարածքն էր կանոնակարգված նախկին սեփականատերերի փոխհատուցմամբ[1]։
Պարկն ընկած է Սան Ֆրանցիսկու և Պարանա գետերի ջրկիցում։ Այն պաշտպանում է Սան Ֆրանցիսկու գետի ակունքը, որը հոսում է պարկից դեպի արևելք։ Հարավում այն սնուցում է Ռիո Գրանդին, իսկ հարավում՝ Արագուարի գետը, որը հանդիսանում է Պարանաիբա գետի վտակը։ Ռիո Գրանդի և Պարանաիբա գետերը հոսելով դեպի արևմուտք՝ առաջացնում են Պարանան[1]։
Պարկը գտնվում է 750-1490 մետր բարձրության վրա[3]։ Ճանապարհը հատում է պարկի ամենաբարձր հատվածը՝ արևելքից արևմուտք, ավելի քան 60 կիլոմետր։ Ազգային պարկը ներառում է մի շարք գեղատեսիլ վայրեր, ինչպիսիք են քարափները՝ կտրուկ ջրվեժներով, ներառյալ Կասկա Դ'անտան, որն առաջին ջրվեժն է Սան Ֆրանցիսկու գետի վրա՝ 186 մետր անկումով։ Մյուս տեսարժան վայրերն են Գարագեմ դե Պեդրասը և Կուրրալ դե Պեդրասը։ Դիտակետերին կարելի է հասնել՝ անցնելով հողային ճանապարհով լավ եղանակին։ Ամենաբարձր գագաթներն ունեն գրեթե 1500 մետր բարձրություն[1]։
Շրջակա միջավայր
խմբագրելՋերմաստիճանը տատանվում է 1-ից մինչև 29 °C, իսկ միջինը՝ 18 °C է։ Տարեկան տեղումների միջին քանակը 1250 մմ է[3]։ Բուսականության մեծ մասը ժայռոտ դաշտերն են և Սեռադո՝ գետեզերյա անտառի հովիտներով և կիրճերով։ Պարկում կան բուսական աշխարհի 45 էնդեմիկ տեսակներ։ Դրանց թվում են Hololepis, հալևորուկը, սղոցին, երջնակը և այլն[3]։
Կենդանական աշխարհն ընդգկում է թփուտների շուն, պամպաների եղնիկ, բաշավոր գայլ, հսկայական զրահակիր, մեծ ջրասամույր, պումա, գուան և այլն։
Պահպանություն
խմբագրելՊարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը և նպաստել գիտական հետազոտությունների զարգացմանը, բնապահպանական կրթական գործունեության բարելավմանը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ ու էկոտուրիզմ[3]։
Պարկում պահպանվող թռչուններից են Alectrurus tricolor, Amazona vinacea, Coryphaspiza melanotis, ինչպես նաև օնցիլլան (Leopardus tigrinus), օցելոտը (Leopardus pardalis), Leopardus pajeros[2]։
Պատկերասրահ
խմբագրել-
Սան Ֆրանցիսկու ջրվեժ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Parque Nacional da Serra da Canastra – ICMBio». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
- ↑ 2,0 2,1 «Parque Nacional da Serra da Canastra – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Unidade de Conservação ... MMA
Աղբյուրներ
խմբագրել- Parque Nacional da Serra da Canastra (Portuguese), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին, Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Parque Nacional da Serra da Canastra (Portuguese), ICMBio, Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին, Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Unidade de Conservação: Parque Nacional da Serra da Canastra (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեռա դա Կանաստրա ազգային պարկ» հոդվածին։ |