Սեն Մորիս (Շվեյցարիա)

Սեն Մորիս (ֆր.՝ Saint-Maurice) կամ Սեն Մորիս դ՛Ագոն (ֆր.՝ Saint-Maurice d'Agaune), քաղաք և համայնք Շվեյցարիայում։ Վարչական կենտրոնն է Վալե կանտոնի Սեն Մորիսի շրջանի, որի կազմի մեջ մտնում են ութ համայնք ևս։ 2013 թվականի հունվարի 1-ից նրան է միացվել նաև նախկին Մեքս համայնքը[2]։ Բնակավայրի զբաղեցրած տարածքը հասցվել է 7 քառակուսի կիլոմետրի։

Բնակավայր
Սեն Մորիս
Saint-Maurice
Զինանշան
Wappen St Maurice.svg

St-Maurice-Strasse.jpg
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես7,18 կմ², 14,92 կմ²
ԲԾՄ414 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն4571 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Հեռախոսային կոդ024
Փոստային ինդեքսներ1890
Ավտոմոբիլային կոդVS
Պաշտոնական կայքsaint-maurice.ch
##Սեն Մորիս (Շվեյցարիա) (Շվեյցարիա)
Red pog.png

Սեն Մորիսի ներկայիս տարածքում են գտնվել հին հռոմեական Ագաունում ռազմական ճամբարը, միջնադարում՝ Սեն Մորիսի աբբայությունը, որտեղ գործել է Շվեյցարիայում հռչակված բարձրագույն դպրոց՝ Collège de Saint-Maurice-ը։

Սեն Մորիսն ընկած է դեպի Ռոնի գետահովտի վերին հատվածը տանող լեռնանցքի սկզբնամասում, և նրա ռազմավարական կարևոր դիրքը նկատի առնելով՝ դեռևս 15-րդ դարում այստեղ ամրոց է կառուցվել, իսկ 1880 թվականից մերձակա սարալանջին սկսվել է նաև բերդի շինարարությունը[3]։

ՊատմությունԽմբագրել

Պատմական փաստաթղթերում Սեն Մորիսն առաջին անգամ հիշատակվել է 200 թվականին՝ որպես Acaun[ensis] [quadragesimae] Gal[liarum]; Միջին դարերում՝ 1003 թվականին, ի պատիվ կաթոլիկ եկեղեցու սուրբ Մորիսի, բնակավայրի անվանման մեջ Acaunum-ը (ֆր.՝ Agaune) փոխարինվել է Saint-Maurice-ով[4]։

Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել

Սեն Մորիսի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ St. Maurice Agaunum աբբայությունը, ամրոցը՝ կանտոնային ռազմական թանգարանով հանդերձ, Պիեռի տունը (Maison de la Pierre) և Ռոնի վրա գցված միջնադարյան կամուրջը։ Սեն Մորիսի հին քաղաքամասն ամբողջությամբ ներառված է նաև Շվեյցարական ժառանգության գույքացանկում[5]։

ՊատկերասրահԽմբագրել

ԺողովրդագրությունԽմբագրել

2017 թվականի դեկտեմբերի տվյալներով Սեն Մորիսն ուներ 4,595 բնակիչ, որոնց մոտավորապես 26%-ը օտարերկրացիներ էին[6]։ Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[4][7]

Անվանի անձինքԽմբագրել

  • Ժան Ֆրանսուա Ֆուրնիե (ծնվ. 1966) - գրող, թատերագիր, բանաստեղծ, կենսագիր
  • Մորիս Բարման (1808–1878) - քաղաքական գործիչ
  • Շառլ դը Մոռնի (1811–1865) - արդյունաբերող, քաղաքական գործիչ
  • Կամիլա դը Վեռա (1814–1875) - քաղաքական գործիչ
  • Ալբեր Լուիզիե (1893–1979) - գյուղատնտես
  • Ալեքսանդր Սառասեն (1895–1976) ճարտարագետ
  • Ալեն Պիշար (* 1955) - մանկավարժ, քաղաքական գործիչ
  • Mix & Remix, իրական անունը՝ Ֆիլիպ Բեկլեն (1958–2016) - ծաղրանկարիչ, պատկերազարդող

ԳրականությունԽմբագրել

  • François Wiblé: Saint-Maurice/Acaunus. In: Vallis Poenina. Das Wallis in römischer Zeit. Ausstellungskatalog. Walliser Kantonsmuseen, Sitten 1998, ISBN 2-88426-039-0, S. 162–164 (zur antiken Siedlung).
  • Bernard Andenmatten (Hrsg.): L’abbaye de Saint-Maurice d’Agaune 515–2015. Band 1: Histoire et archéologie. Infolio, Gollion 2015.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018FSO, 2019.
  2. Nomenklaturen – Amtliches Gemeindeverzeichnis der Schweiz Archived 2015-11-13 at the Wayback Machine. (գերմ.) accessed 9 February 2013
  3. Moret J.-C.։ «Le secteur central de St Maurice - Le concept» (French)։ Association Fort de Litroz։ Վերցված է հունվարի 5, 2011 
  4. 4,0 4,1 Կաղապար:HDS
  5. «Kantonsliste A-Objekte»։ KGS Inventar (German)։ Federal Office of Civil Protection։ 2009։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 28, 2010-ին։ Վերցված է ապրիլի 25, 2011 
  6. Swiss Federal Statistical Office - Superweb database - Gemeinde Statistics 1981-2008 (գերմ.) accessed 19 June 2010
  7. Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach Region, 1850-2000 Archived 2014-09-30 at the Wayback Machine. (գերմ.) accessed 29 January 2011

Արտաքին հղումներԽմբագրել