Սեն Մեդար (եկեղեցի)

եկեղեցի Ֆրանսիայում

Սեն-Մեդար (ֆր.՝ Église Saint-Médard – Սուրբ Մեդարդի եկեղեցի), կաթոլիկ եկեղեցի Փարիզում։ Գտնվում է Լատինական թաղամասում՝ Մուֆթար փողոցում (V շրջան)։ Պատմական հուշարձան է 1906 թվականից[2]։

Սեն Մեդար
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզի 5-րդ շրջան[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՓարիզի արքեպիսկոպոսություն
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1]
ՆվիրվածMedardus?
ԱնվանվածMedardus?
Ճարտարապետական ոճԳոթիկա
Քարտեզ
Քարտեզ
 Église Saint-Médard (Paris) Վիքիպահեստում
saintmedard.org

Պատմություն խմբագրել

Եկեղեցին գտնվում է Լիոնի հնագույն ճանապարհի և Բիևրա գետակի (ներկայում հոսում է գետնի տակով) հատման վայրում։ Ամենայն հավանականությամբ, Սուրբ Նուայոնցուն նվիրված մատուռն այդտեղ գոյություն է ունեցել 9-րդ դարից։ Ավելի ուշ՝ 1163 թվականին, կառուցվել է Սուրբ Ժնևի աբբայությանը պատկանող համանուն եկեղեցին[3]։

Հաջորդ դարերում եկեղեցին բազմիցս վերակառուցվել է։ 16-րդ դարում աշխատանքներն ընդհատվել են կրոնական պատերազմների պատճառով և վերսկսվել են միայն 1561 թվականին՝ այն բանից հետո, երբ բողոքականները կաթոլիկների դեմ պայքարի ընթացքում թալանել են եկեղեցին։ Նրանց պարտավորեցրել են փոխհատուցել վնասը, և ստացված գումարներն ուղղվել են եկեղեցու վերականգնմանը[4]։

17-րդ դարից սկսած Սեն Մեդար եկեղեցին, որը գտնվում էր Փարիզի Պոր Ռոյալ աբբայությունից ոչ հեռու, սկսել են այցելել յանսենիստներ։ Նրանց թվում են եղել Պիեռ Նիկոլը, Բլեզ Պասկալը և սարկավագ Ֆրանցիսկ Փարիզցին[3]։ 18-րդ դարի սկզբին սարկավագը, որը հայտնի էր իր բարեպաշտությամբ և ասկետիզմով, թաղվել է եկեղեցու մերձակա գերեզմանատանը։ Դրանից կարճ ժամանակ անց նրա գերեզմանի վրա սկսվել են տեղի ունենալ հրաշագործ բուժումներ, որոնք յանսենիստները շտապել են վերագրել հանգուցյալ սարկավագին։ Աղոթողների մոլեռանդությունն այնպիսի սահմանների է հասել, որ նրանք բառացիորեն ջղաձգության մեջ են ընկել՝ էին պառկելով սրբի գերեզմանի վրա, ինչի արդյունքում կոչվել են կոնվուլսիոներներ[5]։ Անկարգությունները դադարեցնելու համար Լյուդովիկոս XV-ը հրամայել է փակել գերեզմանատունը։ Հաջորդ օրը գերեզմանատան դարպասների վրա հայտնվել է կատակով գրված գրություն՝ «De par le Roy, défense à Dieu de faire miracle en ce lieu» («Թագավորի անունով Աստծուն արգելվում է հրաշքներ գործել այս վայրում»)[3][6]։

18-րդ դարի երկրորդ կեսին եկեղեցու բարեկարգման աշխատանքները շարունակվել են ճարտարապետ Լուի-Ֆրանսուա Պտի-Ռադելի ղեկավարությամբ։ Ֆրանսիական մեծ հեղափոխության շրջանում եկեղեցին բազմիցս փակվել է և վերաբացվել, 10 ամսվա ընթացքում այն հայտարարվել է «Աշխատանքի տաճար»[3]։

19-20-րդ դարերի ընթացքում եկեղեցին ընդլայնվել է և վերականգնվել։ Ներկայումս այն գործող կաթոլիկ տաճար է[3]։ Նախկին գերեզմանոցի տեղում գտնվում է փոքրիկ պուրակ[7]։

Ճարտարապետություն և ինտերիեր խմբագրել

Քանի որ եկեղեցին կառուցումը ձգվել է երկար տարիներ, նրանում համադրված են ուշ գոթական ոճի և Վերածննդի տարրեր[6]։ Միակ նավն ունի հինգ թռիչք, կողքերին տեղակայված են մի շարք կապելլաներ[2]։ Եկեղեցում պահպանվել է XVIII դարի փայտե կամար, չնայած այն ի սկզբանե ստեղծվել էր որպես ժամանակավոր[3]։

Եկեղեցու գլխավոր տեսարժանություններից մեկը Ֆիլիպ դե Շամպանին վերագրվող և մահացած Քրիստոսին պատկերող նկարն է[8]։ Ուշագրավ են նաև ապակենկարները, երգեհոնները և մկրտության ավազանները[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. 2,0 2,1 2,2 Observatoire du patrimoine religieux
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Visite de l'église Saint-Médard». Paroisse Saint-Médard (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017-20-10-ին.
  4. Patrick Hemmler. Énigmes, légendes et mystères du vieux Paris. — Editions Jean-paul Gisserot, 2008. — С. 98.
  5. «Конвульсионеры». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. 6,0 6,1 Франция. Лингвострановедческий словарь / Под ред. Л. Г. Ведениной. — М.: Интердиалект+ : АМТ, 1997. — С. 376. — ISBN 5-89520-003-6
  7. Pierre Kjellberg. «Eglise Saint-Médard». Les rues de Paris. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  8. «Le Christ mort, de Philippe de Champaigne». Paroisse Saint-Médard (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017-20-10-ին.

Գրականություն խմբագրել

  • Marcel Brongniart La paroisse Saint-Médard au faubourg Saint-Marceau. — A. et J. Picard, 1951.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Մեդար (եկեղեցի)» հոդվածին։