Սեն Ժերմեն լ'Օսերրուա

եկեղեցի Ֆրանսիայում

Սեն Ժերմեն լ՛ Օսերրուա, եկեղեցի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում։ Գտնվում է Լուվրի արևելյան կողմում։ Ֆրանսիացի կոմպոզիտոր Ալեքսանդր Բոյալը երգեհոնահար է եղել այս եկեղեցում 1840-1851 թվականներին։ Եկեղեցին կրում է քրիստոնեական սուրբ Գերման (Ժերմեն) Օսերուայի անունը, որը գալլա-հռոմեական եպիսկոպոս էր։ Եկեղեցին կառուցվել և վերանորոգվել է 12-րդ դարից սկսած[2]։ Այն ժամանակ, երբ Լուվրը եղել է արքայական պալատ, Սան Ժերմեն լ՛ Օսերրուան եղել է Վալուա արքայատոհմի ծխական եկեղեցին։

Սեն Ժերմեն լ'Օսերրուա
ֆր.՝ église Saint-Germain-l'Auxerrois
Հիմնական տվյալներ
Տեսակկաստյոլ
ԵրկիրՓարիզ Փարիզ
ՏեղագրությունՖրանսիա Փարիզ,
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմայական կաթոլիկական եկեղեցու Փարիզի արքիեպիսկոպոսի թեմ
Հոգևոր կարգավիճակկանգուն
Հիմնական ամսաթվերը1220
Ներկա վիճակԳործող
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1]
ՆվիրվածGermanus of Auxerre?
ԱնվանվածGermanus of Auxerre?
ՃարտարապետJacques Ignace Hittorff?
Ճարտարապետական տիպԵկեղեցի
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ12-րդ դար
Կառուցման ավարտ15-րդ դար
Հիմնադրված1220
ՇինանյութSaint-Leu stone?
Քարտեզ
Քարտեզ
 Église Saint-Germain-l'Auxerrois de Paris Վիքիպահեստում
saintgermainauxerrois.fr

Պատմություն խմբագրել

Եկեղեցին հիմնադրվել է 7-րդ դարում։ Բազմիցս վերակառուցվել է մի քանի դարեր շարունակ։ Այժմ այն կառուցված է ռոմանական, գոթական և վերածննդի ոճերով։ Ամենազարմանալի արտաքին առանձնահատկությունը հանդիսանում է ճակատամուտքը՝ վարդակ պատուհանով և վերևում գտնվող ճաղաշարքով, որը շրջափակում է ամբողջ եկեղեցին։ Ժան Գոսսելի ստեղծագործությունն է (1435–1439)[3]: Ներսում պահպանված գանձերի մեջ են 15-րդ դարի Սեն Ժերմենի փայտե արձանը, Սենտ Վինսենտի քարե փորագրված արձանը, Սուրբ Իզաբելի քարե արձանը, փայտից փորված խորանը, հայտնի «եկեղեցիների բլուրը», որտեղ նստում էին կարևոր մարդիկ։ Վերջինս պատրաստվել է 1683 թվականին՝ Ֆրանսուա Լե Մերսիերի կողմից՝ Շառլ լը Բրենի նկարներից[4]։ Հուգենոտյան պատերազմների ընթացքում, եկեղեցու զանգը հնչեց 1572 թվականի օգոստոսի 23-ին, նշելով Սուրբ Բարդուղիմեոսի օրվա կոտորածի սկիզբը։ Հազարավոր հուգենոտներ, ովքեր այցելում էին քաղաք արքայական հարսանիքի համար սպանվում էին Փարիզի ամբոխի կողմից։ Շքեղ վիտրաժը շարունակում է մնալ, չնայած Ֆրանսիական հեղափոխության ժամանակ եկեղեցին թալանվել է։ Հյուսիսային աշտարակը ավելացվել է 1860 թվականին։


Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. Моруа А. Париж. — М.: Искусство, 1970. — 115 с.
  3. Presses Universitaires de France (1864). Revue archéologique (ֆրանսերեն). Paris: Presses Universitaires de France. էջ 595. OCLC 220839783.
  4. Christ, Yvan (1956). Églises de Paris (ֆրանսերեն). Paris: Éditions des Deux Mondes. էջ 17. OCLC 1208129.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Ժերմեն լ'Օսերրուա» հոդվածին։