Մարկ Ժիրարդեն

ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ
(Վերահղված է Սեն-Մարկ Ժիրարդենից)

Սեն-Մարկ Ժիրարդեն (ֆր.՝ Saint-Marc Girardin, փետրվարի 22, 1801(1801-02-22)[1], Փարիզ[2] - ապրիլի 1, 1873(1873-04-01)[3], Մորսան-սյուր-Սեն), ֆրանսիացի գրող, մտավորական, քաղաքական գործիչ։

Մարկ Ժիրարդեն
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1801(1801-02-22)[1]
ԾննդավայրՓարիզ[2]
Մահացել էապրիլի 1, 1873(1873-04-01)[3] (72 տարեկան)
Մահվան վայրՄորսան-սյուր-Սեն
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Saint-Marc Girardin
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, պատմաբան, լրագրող և գրական քննադատ
Զբաղեցրած պաշտոններQ60866030?, Ֆրանսիական ակադեմիայի 23-րդ աթոռ, Q60866030? և Q60866030?
ԱնդամությունՖրանսիական ակադեմիա[4], Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Greek Study Association?, Société archéologique, historique et scientifique de Soissons? և Société Franklin?
 Marc Girardin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարկ Ժիրարդենը ծնվել է 1801 թվականին Փարիզում։ Համալսարանական փայլուն կարիերայից հետո 1828 թվականին համագործակցել է Journal de Desbats-ի հետ և շուրջ կես դար աշխատել այնտեղ։ Հուլիսյան հեղափոխությունից և Լուի Ֆիլիպ IՖրանսիայի թագավոր (ազատական Հուլիսյան միապետություն) դառնալուց հետո նշանակվել է Սորբոնի համալսարանի պրոֆեսոր և Conseil d'État-ում ռեկեմեյստեր։ Շուտով պատմության ամբիոնը փոխարինել է պոեզիայի ամբիոնով՝ Journal des Débats-ում շարունակելով ներկայացնել քաղաքական հոդվածներ, 1835-1848 թվականներին եղել է պատգամավոր։

1833 թվականին զբաղվել է կրթության գերմանական մեթոդների ուսումնասիրությամբ և հանդես է եկել զեկույցով, որտեղ սատարել է տեխնիկայի ուսուցման նոր մեթոդների անհրաժեշտությունը։ 1844 թվականին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։

1848 թվականի փետրվարի հեղափոխության ընթացքում Ժիրարդենը կարճ ժամանակահատված եղել է նախարար, սակայն Երկրորդ Ֆրանսիական Հանրապետության ստեղծումից հետո չի վերընտրվել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր։

Ֆրանս-պրուսական պատերազմից հետո վերադարձել է Բորդոյի խորհրդարան։ Նրա օռլեանիստական միտումները և Ֆրանսիայի երրորդ հանրապետության առարկություններն ուժեղ էին, և թեև նա սկզբում աջակցում էր Լուի-Ադոլֆ Տիերին, հետագայում դարձավ ընդդիմության առաջնորդ։

Ժիրարդենը մահացել է 1873 թվականին՝ Մորսան-սյուր-Սենում, նախքան Տիերի իշխանությունից հեռանալը։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Eloge de Bossuet» (1827)
  • «Tableau de la marche et des progrès de la littérature française au XVI siècle» (1828)
  • «Mélanges de littérature et de morale» (Փարիզ, 1840)
  • «Sur l’instruction intermédiaire en France» (Փարիզ, 1846)
  • «De l’usage des passions dans le drame» (1847)
  • «Souvenirs et réflexions politiques d’un journaliste» (Փարիզ, 1859)
  • Ժիրարդենի դասախոսությունների մի մասը տպագրվել է «Cours de littérature dramatique»-ում (Փարիզ, 1843)

Գրականություն խմբագրել

    • Flatzfield and Meunier, Les Critiques littéraires du XIXe siècle (1894)
    • Ch. Labitte, Saint-Marc Girardin, in the Revue des deux mondes (Feb. 1845)
    • Tamisier, Saint-Marc Girardin; étude littéraire (1876)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #116760494 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. Académie française (ֆր.)

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Сен-Марк-Жирарден». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Ժիրարդեն» հոդվածին։