Սենտ Ջորջես (անգլ.՝ St. George's), Գրենադայի մարյրաքաղաք, քաղաքական և տնտեսական կենտրոն։ Բնակչությունը 2012 թվականի դրությամբ կազմում էր 33 734 մարդ[1]։ Գտնվում է Գրենադա կղզու արևմտյան ափին։ Կարևոր տրանսպորտային հանգույց է հանդիսանում։ Գործում է ծովային նավահանգիստ, միջազգային օդանավակայան[2]։ Զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Քաղաքը հիմնադրվել է 1650 թվականին։ 1885-1958 թվականներին եղել է բրիտանական գաղութ Հողմակողմ կղզիների մայրաքաղաք, 1974 թվականից՝ անկախ Գրենադայի մայրաքաղաք[3]։ Իր անվանումը ստացել է Սենտ Ջորջես եկեղեցու անունից (սուրբ Գեորգի եկեղեցի)[4]։

Քաղաք
Սենտ Ջորջես
St. George's
ԵրկիրԳրենադա Գրենադա
ԵնթարկումՄայրաքաղաք
ԲԾՄ30 մետր
Բնակչություն33 734 մարդ (2012)
Ագլոմերացիա33 000
Ժամային գոտիUTC-4
Սենտ Ջորջես (Գրենադա)##
Սենտ Ջորջես (Գրենադա)

Քաղաքի զարգացման պատմություն խմբագրել

Սենտ Ջորջես քաղաքը հիմնադրվել է 1650 թվականին ֆրանսիացի գաղութարարների կողմից։ Ի սկզբանե այն իրենից ներկայացնում էր ոչ մեծ բնակավայր, այնուհետև ֆրանսիացիները Սենտ Ջորջես նավահանգստի շրջանում ամրոց են կառուցել, որը նախատեսված էր բրիտանական զորքերից քաղաքը պաշտպանելու համար։ Անգլիացիներին հաջողվեց գրավել Սենտ Ջորջեսը միայն 1762 թվականին, Յոթամյա պատերազմի ընթացքում։ Պատերազմական գործողությունների ընթացքում Բրիտանիայի կողմից գրավվել է ամբողջ Գրենադա կղզին, սակայն 1799 թվականին այն կրկին անցել է Ֆրանսիային։ Բրիտանական տիրապետությունը կղզու վրա, և մասնավորապես Սենտ Ջորջեսում, պաշտոնապես հաստատվել է 1783 թվականի Վերսալի պայմանագրի ստորագրումից հետո։

Բնակչություն, լեզու, կրոնադավանություն խմբագրել

Քաղաքի բնակչությունը 2012 թվականի դրությամբ կազմում էր 33 734 մարդ։ Սենտ Ջորջես քաղաքում էթնիկ կազմը հետևյալն է՝ սևամորթներ – ավելի քան 50 % (հիմնականում Աֆրիկայից բերված սևամորթ ստրուկների ժառանգները), մուլատներ – բնակիչների մոտ 40 %-ը, բնակչության մնացած մասը կազմում են հնդկացիները և եվրոպացիները։

Պետական լեզու է համարվում անգլերենը, բնակչության աննշան մասը տիրապետում է նաև պատաու լեզվին (բարբառ ֆրանսերենի հիման վրա)։ Գերակշռող կրոնը քրիստոնեությունն է (կաթոլիկություն և բողոքականություն

Բնական պայմաններ խմբագրել

Սենտ Ջորջես քաղաքը գտնվում է Գրենադա կղզու արևմտյան ափին, որը պատկանում է Կարիբյան ծովի Փոքր Անտիլյան կղզիների խմբին։ Քաղաքը գտնվում է գեղատեսիլ ծովախորշի ափին, ծովի մակարդակից 188 մետր բարձրության վրա։ Մայրաքաղաքի եղանակային պայմանները ձևավորվում են արևադարձային պասիվ կլիմայի ազդեցության տակ։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +26 ˚C: Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 1960 մմ։ Անձրևների սեզոնը տևում է մայիսից հոկտեմբեր։ Հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում քաղաքում հաճախ մոլեգնում են փոթորիկները։

Սենտ Ջորջեսը գտնվում է արևադարձային անտառների գոտում։ Բնական բուսականությունից այստեղ տարածված է մեխակածառը, կակաոյի ծառը և ցիտրուսայինները։ Առափնյա ջրերում հանդիպում են բազմաթիվ ձկներ, փափկամարմիններ և խեցգետնանմաններ։ Քաղաքի սահմաններում և նրա արվարձաններում տարածված են տարբեր թռչունների մեծ քանակություն։

Սենտ Ջորջեսի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 32
(90)
32
(90)
33
(91)
32
(90)
33
(91)
33
(91)
32
(90)
34
(93)
32
(90)
33
(91)
36
(97)
34
(93)
36
(97)
Միջին բարձր °C (°F) 28.3
(82.9)
28.8
(83.8)
29.4
(84.9)
30
(86)
30
(86)
29.4
(84.9)
28.8
(83.8)
29.4
(84.9)
30
(86)
29.4
(84.9)
28.8
(83.8)
28.8
(83.8)
29.26
(84.64)
Միջին ցածր °C (°F) 23.8
(74.8)
23.8
(74.8)
24.4
(75.9)
25.5
(77.9)
26.6
(79.9)
25.5
(77.9)
25.5
(77.9)
25.5
(77.9)
25.5
(77.9)
25.5
(77.9)
25
(77)
24.4
(75.9)
25.08
(77.14)
Ռեկորդային ցածր °C (°F) 14
(57)
18
(64)
21
(70)
22
(72)
22
(72)
22
(72)
19
(66)
21
(70)
23
(73)
15
(59)
18
(64)
16
(61)
14
(57)
Տեղումներ մմ (դյույմ) 47.75
(1.8799)
44.45
(1.75)
24.38
(0.9598)
16.26
(0.6402)
55.37
(2.1799)
143.76
(5.6598)
228.34
(8.9898)
293.12
(11.5402)
273.30
(10.7598)
181.86
(7.1598)
87.38
(3.4402)
54.61
(2.15)
1450,58
(57,1094)
աղբյուր: [5] Intellicast.com

Մշակութային նշանակություն խմբագրել

Մայրաքաղաքի պատմամշակութային տեսարժան վայրերին են դասվում քրիստոնեական եկեղեցիները, որոնք կառուցվել են 17-18-րդ դարերում, և ֆրանսիացի գաղութարարների կողմից կառուցված հնադարյան քաղաքային ամրոցը Սենտ Ջորջես ծովախորշի մոտ։ Սենտ Ջորջես քաղաքում բացվել է Վեստ Ինդիայի համալսարանի մասնաճյուղը, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն ստանալ բարձրագույն կրթություն՝ չլքելով մայրցամաքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Grenada Parishes & Major Capitals - Statistics & Maps on City Population
  2. Сент-Джорджес // Словарь современных географических названий. — Екатеринбург: У-Фактория. Под общей редакцией акад. В. М. Котлякова. 2006.
  3. Страны мира. — М.: ОЛМА-ПРЕСС, 2001. — С. 493. — ISBN 5-224-03354-3
  4. Сент-Джорджес // Географические названия мира: Топонимический словарь. — М: АСТ. Поспелов Е.М. 2001.
  5. http://www.intellicast.com/