Սենթ Ջոնս քոլեջ (Օքսֆորդ)
Սենթ Ջոնս (անգլ.՝ St John's College), Օքսֆորդի համալսարանի քոլեջ։ Համարվում է համալսարանի ամենահարուստ քոլեջը, որի բյուջեն 2010 թվականին եղել է 313 միլիոն ֆունտ։ 2015 թվականին քոլեջի բյուջեն կազմել է 442.2 ֆունտ ստերլինգ[1]։

Քոլեջի շինությունը գտնվում է մեծ տարածքում, դրանք ներառում են ինչպես ժամանակակից շինությունները, այնպես էլ քոլեջի հին շենքը։
Քոլեջը Սենթ Ջեյլսում զբաղեցնում կենտրոնական տեղ և ունի ուսանողական մասնաշենք՝ կազմված 390 ուսանողից և 250 ասպիրանտներից[2], ինչպես նաև ավելի քան 100 ակադեմիկական անձնակազմից[2]։ Քոլեջում աշխատում են նաև ավելի փոքր կազմով այլ աշխատանքային խմբեր[3]։
Պատմություն Խմբագրել
1555 թվականի մայիսի 1-ին, Լոնդոնի քաղաքապետ Թոմաս Ուայթը թագավորից թույլատվություն է ստացել կառուցելու Օքսֆորդի համալսարանի ուանողների համար բարեգործական մի քոլեջ։
Ի սկզբանե քոլեջում սովորում էին կաթոլիկ հոգևորականներ՝ հակահեղափություն անցկացնելու համար, որը կազմակերպել էր Մարի Թյուդոր թագուհին։ Հետագայում քոլեջում սովորեցին արդեն անգլիացի հոգևորականներ։ Քոլեջ նաև հայտնի դարձավ շնորհիվ իր բժշկական և իրավաբանական ֆակուլտետների։
Հայտնի աշակերտներն ու շրջանավարտները Խմբագրել
- Թոնի Բլեեր
- Ապհիստ Վետչաչիվա
- Ուիլյամ Լոդ
- Վիլյամ Հելլոուզ Միլլեր
- Ռհոդրի Մորգան
- Լեսթեր Փիրսոն
- Դին Ռասկ
- Ջոն Ուեյն
- Գվինվոր Էվանս
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Saint John Baptist College in the University of Oxford (դեկտեմբերի 7, 2015)։ «Annual Report and Financial Statements»։ էջ 7։ Վերցված է մարտի 2, 2016
- ↑ 2,0 2,1 «About Us»։ St John's College Oxford։ Վերցված է հոկտեմբերի 14, 2012
- ↑ St John's College, Oxford (հոկտեմբերի 31, 2012)։ «Report and Financial Statements»։ էջ 21։ Վերցված է հունիսի 25, 2013
Արտաքին հղումներ Խմբագրել
Սենթ Ջոնս քոլեջ (Օքսֆորդ) Վիքիպահեստում |
- Պաշտոնական կայք
- St John's College JCR Archived 2011-07-16 at the Wayback Machine.
- Virtual Tour of St. John's College Archived 2016-03-03 at the Wayback Machine.